Հա

Համայնք

24/09/2016 - 13:30

Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում եռօրեայ ուխտագնացութիւն եւ ս. պատարագ

Այսօր սեպտեմբերի 24-ին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Գէորգ զօրավարի տօնը: Այդ առիթով այսօր առաւօտեան Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն է, ս. պատարագ է մատուցւել Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, որի ընթացքում քարոզել է թեմակալ առաջնորդը:

«ԱԼԻՔ» - Այսօր սեպտեմբերի 24-ին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Գէորգ զօրավարի տօնը: Այդ առիթով այսօր առաւօտեան Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, որի անւանակոչութեան տօնն է, ս. պատարագ է մատուցւել Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, որի ընթացքում քարոզել է թեմակալ առաջնորդը:
Յիշեալ տօնը աւանդութեան համաձայն ժողովրդի մօտ նշանաւորւում է եռօրեայ ուխտագնացութեամբ: Այդ առիթով հինգշաբթի եւ ուրբաթ, սեպտեմբերի 22-ին եւ 23-ին բազմամարդ էր եկեղեցին եւ առլեցուն ուխտաւորներով: Նոյն օրերին երեկոյեան ժամը 7-ին տեղի է ունեցել հսկումի արարողութիւն, իսկ այսօր եւ վաղը կիրակի սեպտեմբերի 25-ին մատուցւելու է ս. պատարագ:
Այսօր կատարւել է նաեւ եկեղեցու նորակառոյց բեմի Ս. Սեղանի օծման արարողութիւնը:
Պատարագի աւարտին թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարւել է ջրի օրհնութիւն՝ 2015 թ. յուլիսի 18-ին Բիքֆայայում Միւռոնօրհնութեան ընթացքում օրհնւած նոր Միւռոնով:

Յարակից լուրեր

  • Ուխտագնացութիւն Սարի-Գորգան
    Ուխտագնացութիւն Սարի-Գորգան

    Հինգշաբթի, 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի եւ Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։