Հա

Համայնք

04/10/2016 - 12:40

«Նայիրի 60-ամեակ»-ի մասին պատմող գրքի շնորհանդէսը կատարւեց Մշակոյթի օրւայ նախօրեակին

Հայոց ազգային «Նայիրի» տարրական դպրոցի ուսումնական տարեշրջանը մեկնարկեց դպրոցի գործունէութեան յոբելենական ամեակի նշանաւորմամբ:
Թէեւ «Նայիրի» դպրոցի 60-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանը դեռ օրակարգում պահւում է թէժ, սակայն արձանագրենք, որ այլ հարթութիւն կարող է տեղափոխւել այսօրինակ միջոցառումների կազմակերպման որակը այդ մասին գրքի հրատարակմամբ:

«ԱԼԻՔ» - Հայոց ազգային «Նայիրի» տարրական դպրոցի ուսումնական տարեշրջանը մեկնարկեց դպրոցի գործունէութեան յոբելենական ամեակի նշանաւորմամբ:
Թէեւ «Նայիրի» դպրոցի 60-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանը դեռ օրակարգում պահւում է թէժ, սակայն արձանագրենք, որ այլ հարթութիւն կարող է տեղափոխւել այսօրինակ միջոցառումների կազմակերպման որակը այդ մասին գրքի հրատարակմամբ: Նպատակ, որը «Նայիրի»-ի 60-ամեակը կազմակերպող յանձնախմբի օրակարգ մտաւ ընդամենը սրանից ամիսներ առաջ:
Գիրք, որի պաշտօնական շնորհանդէսը բազմաթիւ գրողների, ուսուցիչների ու համալսարանի դասախօսների, արւեստի գործիչների ու ՊԺ-ի ներկայացուցիչների ներկայութեամբ տեղի ունեցաւ երէկ, հոկտեմբերի 3-ին, «Նայիրի» տարրական դպրոցի բակում՝ աւանդական գինեձօնի արարողակարգով:
Միջոցառման մասին պատմող թղթակցութիւնը ընթերցողի տրամադրութեան տակ կը լինի առաջիկայ համարներից մէկով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։