Հա

Համայնք

26/10/2016 - 11:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը՝ այցելում է Թեհրան

Ուրախութեամբ յայտնում ենք իրանահայ մեր համայնքին ընդհանրապէս եւ, թեհրանահայ մեր ժողովրդի զաւակներին մասնաւորապէս, որ առաջիկայ դեկտեմբերի 12-ին, Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհաբեր այցելութիւն է տալու իրանահայ համայնքին:

Ուրախութեամբ յայտնում ենք իրանահայ մեր համայնքին ընդհանրապէս եւ, թեհրանահայ մեր ժողովրդի զաւակներին մասնաւորապէս, որ առաջիկայ դեկտեմբերի 12-ին, Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհաբեր այցելութիւն է տալու իրանահայ համայնքին:
Վեհափառ Հայրապետի հայրապետական այս այցելութեան հիմնական նպատակն է.-
Ա- Նախագահել եւ բանախօսել Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ Մշակոյթի ու Իսլամական հաղորդակցութեան կազմակերպութեան համատեղ իսլամ-քրիստոնեայ համագումարին, որի գլխաւոր նիւթն է՝ «Կրօնք եւ բռնութիւն»:
161026c01aԲ- Հովանաւորել ու ներկայ լինել իր հայրապետական ընտրութեան եւ օծման քսանամեակի առիթով տեղի ունենալիք համայնքային ձեռնարկներին:
Արդէն հայոց հայրապետի ընդունելութեան, համագումարի կազմակերպման եւ 20-ամեակի ձեռնարկների աշխատանքները ընթացքի մէջ են:
Վեհափառ Հայրապետը իր բոլոր հանդիպումների կողքին փափագել է նաեւ յատուկ հանդիպում ունենալ երիտասարդութեան հետ. առ այդ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը շաբաթ, հոկտեմբերի 22-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում մի յատուկ 161026c01bհանդիպում ունեցաւ մեր միութիւնների եւ սկաուտական միաւորների ներկայացուցիչների հետ, համատեղ կերպով ապահովելու երիտասարդների մասնակցութիւնը տեղի ունենալիք հանդիպմանը:
Առաջիկայում մամուլով յայտարարւելու է Վեհափառ Հայրապետի այցելութեան հետ կապւած մանրամասնութիւնները:

Դիւան ազգ. առաջնորդարանի
Թեհրանի հայոց թեմի
23 հոկտեմբերի 2016
Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։