Հա

Համայնք

01/11/2016 - 12:50

Անդրանիկ Խեչումեանին նւիրւած գնահատանքի միջոցառում

Օրերս իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ եւ մշակութային գործիչ Անդրանիկ Խեչումեանը, արտեկրում հայ գրականութեան, մշակոյթի պահպանման, զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած աւանդի առիթով պարգեւատրւել է ՀՀ Գրողների միութեան «Կանթեղ» շքանշանով:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Օրերս իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ եւ մշակութային գործիչ Անդրանիկ Խեչումեանը, արտեկրում հայ գրականութեան, մշակոյթի պահպանման, զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած աւանդի առիթով պարգեւատրւել է ՀՀ Գրողների միութեան «Կանթեղ» շքանշանով: Այդ առիթով, երէկ՝ հոկտեմբերի 31-ի երեկոյեան, Անդրանիկ Խեչումեանի գրքերի մի մասի հրատարակիչ «Օֆող» հրատարակչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր մեծարանքի միջոցառում, որին ներկայ էին հայ եւ իրանական արւեստի ու գրականութեան մի քանի դէմքեր:
Նախ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ «Օֆող» հրատարակչութեան տնօրէն Ռեզա Հաշեմինեժադը: Միջոցառմանը ելոյթ ունեցան մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, թարգմանիչ Ասադօլլահ Ամրային, Իսլ. Ազատ համալսարանի Հայերէնագիտական ամբիոնի ռեկտոր դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, գրաքննադատ Մասուդ Ալի Մահմուդին եւ թատերագիր Աբբաս Ջահանգիրեանը:
Վերջում հարւիրւեց արտայայտւելու ինքը՝ Անդրանիկ Խեչումեանը, որը իր շնորհակալութիւնը յայտնեց «Օֆող» հրատարակչութեանը՝ իր գործերը հրատարակելու համար:
Միջոցառման աւարտին հրատարակչական ընկերութիւնների կողմից յուշանւէրներ յանձնւեցին Անդրանիկ Խեչումեանին:

Յարակից լուրեր

  • Ամստերդամի հանրային գրադարանը համալրւել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան մասին գրականութեամբ
    Ամստերդամի հանրային գրադարանը համալրւել է Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան մասին գրականութեամբ

    Ամստերդամի հանրային գրադարանում յուլիսի 2-ին տեղի ունեցած հանդիսաւոր արարողութեամբ գրադարանին են յանձնւել Հայաստանի, հայ ժողովրդի պատմութեան, հայկական մշակոյթի եւ հոլանդահայութեան վերաբերեալ շուրջ չորս տասնեակ գրքեր։

  • Իրանական ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» հանրութեան դատին
    Իրանական ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» հանրութեան դատին

    Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած միջոցառումների շրջանակում` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, Հայաստանի գրողների միութեան եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ, փետրւարի 2-ին գրականութեան ինստիտուտում տեղի ունեցաւ«Իրանի յեղափոխութեան ազդեցութիւնը ժամանակակից իրանական գրականութեան վրայ» խորագրով քննարկում: Դրան յաջորդեց Իրանի ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդէսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քիւրքչեան):

  • Իրանցի ռեժիսորը Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանելու
    Իրանցի ռեժիսորը Հայաստանում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանելու

    ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց իրանցի ռեժիսոր եւ սցենարիստ Բեհրուզ Աֆղամիին, սցենարիստ Քուրոշ Սալիմզադէին, իրանահայ գրող, թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանին եւ գրող Աշոտ Աղաբաբեանին:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Համաստեղ (Համբարձում Կէլէնեան) (1895-1966)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Համաստեղ (Համբարձում Կէլէնեան) (1895-1966)

    Յիսուն տարի առաջ, 1966-ի նոյեմբերի 26-ի օրը, Կալիֆորնիոյ մէջ իր ծննդեան 70-ամեակին նւիրւած յոբելինական հանդիսութեան աւարտին, երբ օրւան եզրափակիչ իր ելոյթը կունենար, բեմին վրայ յանկարծամահ ինկաւ հայ գրականութեան նոր ժամանակներու մեծագոյն դէմքերէն Համաստեղ։

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Լեռ Կամսար (Արամ Թովմասեան) (1888-1965)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Լեռ Կամսար (Արամ Թովմասեան) (1888-1965)

    22 նոյեմբերին ոգեկոչեցինք յիշատակը հայ գրականութեան մեծատաղանդ երգիծագիրներէն Լեռ Կամսարի, որուն կեանքն ու գործը խօսուն, այլեւ դառն վկայութիւն մը եղան Հայաստանի ու հայ ժողովուրդին պարտադրւած խորհրդային-ամբողջատիրական լուծի աղէտալի հետեւանքներուն եւ ողբերգական տարողութեան մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։