Հա

Համայնք

03/11/2016

Իրանի Տարեցների ազգային խորհրդի քարտուղարութեան ներկայացուցիչների այցը՝ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակի ծերանոց

Տարեցների Միջազգային տօնի՝ նրանց մեծարման շաբաթւայ առիթով, Իրանի Տարեցների ազգային խորհրդի քարտուղարութեան ատենապետ՝ դոկտ. Ֆարիդ Բարաթի Սադէն, ընկերակցութեամբ նոյն խորհրդի փոխատենապետ՝ դոկտ. Հուման Մոհամմադիի եւ Իրանի Բարեկեցութեան կազմակերպութեան աջակցութեան փոխատենապետ՝ դոկտ. Ռահիմի Շէյխի, այցելեց Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին:

Տարեցների Միջազգային տօնի՝ նրանց մեծարման շաբաթւայ առիթով, Իրանի Տարեցների ազգային խորհրդի քարտուղարութեան ատենապետ՝ դոկտ. Ֆարիդ Բարաթի Սադէն, ընկերակցութեամբ նոյն խորհրդի փոխատենապետ՝ դոկտ. Հուման Մոհամմադիի եւ Իրանի Բարեկեցութեան կազմակերպութեան աջակցութեան փոխատենապետ՝ դոկտ. Ռահիմի Շէյխի, այցելեց Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին: Մօտկից զրուցեցին ծերանոցի պատասխանատուների հետ: Ապա դոկտ. Բարաթին մէկ առ մէկ այցելեց տեղում բնակւող ծերերին, կարճ զրուցեց նրանց հետ եւ մի-մի ծաղիկ նւիրելով, շնորհաւորեց նրանց տօնի առիթով:
Սոյն այցելութեանը ներկայ էին նաեւ 12-րդ շրջանի քաղաքապետարանի Թաղային խորհրդի աւագ քարտուղար Միքայիլ Սայիդը եւ նոյն շրջանի 3-րդ բաժնի քաղաքապետ՝ ճարտ. Մոհսէն Հաթամին:

161103d03a

Այս ծերանոցը բարեգործական է եւ գտնւում է Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ:
161103d03bԱյցի սկզբում, ընկերութեան ատենապետ՝ Անահիտ Զարգարեանը մանրամաս բացատրութիւններ տւեց ծերանոցին ուղղւած միութեան աշխատանքների մասին: Միութեան վարչութեան 11 անդամները եւ միւս 50 անդամները եւս ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում մեր սիրելի ծերերի համար ամենալաւը իրականացնելու համար: Ծախսերի մի մասը լրացւում են հայ, նաեւ մուսուլման բարերարների նւիրատւութիւններով: Միութիւնը ծախսերի միւս մասը լրացնում է տարբեր առիթներով կազմակերպւած իր հասոյթաբեր ծրագրերով:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Բացօթեայ խրախճանք՝ հայոց ծերանոցներում բնակւող տարեցների համար
    Բացօթեայ խրախճանք՝ հայոց ծերանոցներում բնակւող տարեցների համար

    Թւականիս, երեքշաբթի, յունիսի 7-ի առաւօտեան «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում համախմբւել էին Թեհրանի հայոց երեք՝ «Չիլոյեան», «Սօսէ Մայրիկ» եւ «Ս. Գէորգ» ծերանոցներում բնակւող տատիկ-պապիկները եւ նրանց խնամող պատասխանատուները, Հայ Կանանց բարեգործական միութեան նախագահ՝ Անահիտ Զարգարեանը, Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը, Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խմբի անդամներ՝ Օֆիկ Մելիքեանը, Նայիրի Յովսէփեանն եւ Քարոլին Մուրադփաժուն:

  • Աշխատանքի եւ սոցապահովութեան նախարարի եւ պետական հիւրերի այցը՝ «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն
    Աշխատանքի եւ սոցապահովութեան նախարարի եւ պետական հիւրերի այցը՝ «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի աշխատանքի եւ սոցապահովութեան նախարար՝ դոկտ. Ալի Ռաբիին, նախարարի օգնական եւ Բարեկեցութեան կազմակերպութեան նախագահ դոկտ. Մոհսէն Բանդփէյը եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը, յունւարի 1-ի երեկոյեան այցելեց «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն:

  • Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութիւնը նշեց իր 110-ամեակը
    Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութիւնը նշեց իր 110-ամեակը

    Ահաւասիկ 110 տարեկան է Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութիւնը, որը հիմնադրւել է 1905 թւականի հոկտեմբերի 13-ին, եւ համարւում է ժամանակի կանանց առաջին միութիւնը:
    Այդ առիթով, Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, դեկտեմբերի 4-ի երեկոյեան տեղի ունեցաւ 110-ամեակի հանդիսութիւն՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

  • Զբօսանք՝ տարեցների համաշխարհային օրւայ առիթով կազմակերպւած՝ Թեհրանի Հայ Կանանց բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ գտնւող ծերանոցների բնակիչների համար
    Զբօսանք՝ տարեցների համաշխարհային օրւայ առիթով կազմակերպւած՝ Թեհրանի Հայ Կանանց բարեգործական ընկերութեան հովանու ներքոյ գտնւող ծերանոցների բնակիչների համար

    Հոկտ. 1՝ Տարեցների համաշխարհային օրւայ առիթով Թեհրանի Հայ Կանանց բարեգործական ընկերութիւնը՝ իր հովանու ներքոյ գտնւող «Սօսէ Մայրիկ» եւ Ս. Գէորգ ծերանոցների բնակիչների համար՝ թւականիս հոկտ. 6-ին զբօսանք էր կազմակերպել «Արարատ» մարզաւանի մատուռի շրջափակում:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Ամանորեայ այցը՝ հայկական ծերանոցներ
    Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Ամանորեայ այցը՝ հայկական ծերանոցներ

    2015 թւականի յունւարի 2-ից սկսած Միջեկեղեցական հրատարակութեան գրասենեակի նախաձեռնութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ Տ. Նշան արք. Գարաքեհէեանի, Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վեր. Սերգէյ Շահվերդեանի, Տ. Պարոյր աբղ. Շէրնեզեանի եւ Միջեկեղեցական հրատարակութեան գրասենեակի վարիչ, տնօրէնուհի՝ Շաքէ Եղիայեանի՝ Ամանորի առիթով այցելեց հայկական ծերանոցներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։