Հա

Համայնք

05/11/2016 - 10:10

Վաստակաշատ ուսուցչուհի՝ Սիրանուշ Աղաջանեան

Դժւարանում եմ յետմահու արտայայտւել մի այնպիսի անձնաւորութեան կեանքի եւ գործունէութեան մասին, ում շարունակ ընկալել եմ, որպէս շրջակայքումս ապրող ամուր, հաստատակամ եւ կայուն անհատականութիւն:
Ահա այդպիսին էր տիկին Սիրանուշ Աղաջանեանը, որի անսպասելի մահը ցնցեց շատերին:

Դժւարանում եմ յետմահու արտայայտւել մի այնպիսի անձնաւորութեան կեանքի եւ գործունէութեան մասին, ում շարունակ ընկալել եմ, որպէս շրջակայքումս ապրող ամուր, հաստատակամ եւ կայուն անհատականութիւն:
Ահա այդպիսին էր տիկին Սիրանուշ Աղաջանեանը, որի անսպասելի մահը ցնցեց շատերին:
Հանգուցեալ Սիրանուշ Աղաջանեանը ծնւել էր 1938 թ.-ի օգոստ. 14-ին Թեհրանում:
Աւարտելով հայոց ազգային «Քուշեշ- Մարիամեան» աղջ. դպրոցը, անմիջապէս աշխատանքի է անցնում «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում: Ժամանակի դպրոցի տեսուչ դոկտ. Յովհաննէս Հախնազարեանը՝ իր ազդեցիկ անհատականութեամբ, ժամանակի պետական մարմիններին համոզեց ընդունելու «Քուշեշ Մարիամեան» դպրոցի մի խումբ գերազանցիկ ընթացաւարտներին՝ որպէս պետական պաշտօնեաներ:
Հանգուցեալը մէկն էր այն ընտրեալներից, որը արժանացաւ այդպիսի կոչման: Ամուսնացած էր, բախտաւորւել է երկու զաւակներով՝ Նարբէ եւ Անետ:
Ուսուցչական ասպարէզից բացի, նա լրջօրէն հետաքրքրւած էր՝ թատրոնի, գրականութեան, լեզւի, պատմութեան ու մարզանքի բնագաւառներով:
Անդամակցել է, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան թատերական բաժանմունքի «Շահէն Սարգսեան» թատերախմբին եւ մասնակցել բեմադրութիւններին, որպէս լաւագոյն դերասաններից:
Աշխատել է Արբի Յովհաննիսեանի հետ՝ իր գիտելիքները զարգացնելու նպատակով:
Եղել է Սկաուտական միութեան անդամ եւ մարզական ասպարէզում հետեւել է վոլիբոլին եւ թեթեւ ատլետին եւ ժամանակին երկրի մակարդակում 2-րդ է հանդիսացել թեթեւ ատլետի ոլորտում:
Նա երբեք չդադարեց սովորելուց եւ սովորեցնելուց. մի քանի րոպէ ներկայութիւնը բաւական էր նրանից ստանալ բազմակողմանի գիտելիքներ՝ որեւէ բնագաւառում, որեւէ տարիքում:
Ունենալով հանդերձ երկարամեայ վաստակ, իր լրացուցիչ ուսումն ստացաւ պարսկերէն գրականութեան ֆակուլտետում:
Նրան աշակերտելու եւ մայրական խնամքին արժանանալու բախտն են ունեցել ժամանակի՝ «Քուշեշ-Դաւթեան», «Վ. Յովսէփեան» եւ «Մարի Մանուկեան» դպրոցների սաները:
Հայոց ազգային «Արաքս» դպրոցի աշակերտ-աշակերտուհիները վայելեցին իրենց՝ խստապահանջ, անաչառ եւ գիտելիքներով լի տեսչուհու տաղանդը: Իր զբաղեցրած պաշտօնում այն եզակի անհատներից էր, ով սրտանց եւ մեծ հաճոյքով ցանկացողներին տրամադրում էր իր գրքերը, ձեռք բերած գիտելիքները եւ փորձառութիւնները:
80-ական թւականներին, հայոց դպրոցներում ստեղծւած իրավիճակի հետեւանքով, ստիպւած եղաւ թողնել իրեն յարիր տեսչուհու պաշտօնը, որից յետոյ նւիրւեց հայոց լեզւի դասաւանդման ու այդ հանգամանքը զբաղեցրեց մինչեւ հանգստի կոչւելը: Սիրանուշը դրանից յետոյ էլ չդադարեց եւ լրջօրէն ուսումնասիրեց հայոց աւանդական պատմութիւնը ու ամբողջօրեայ ընթերցանութեամբ ծանօթացաւ զանազան գիտելիքների:
Իր կեանքի անմոռանալի եւ փայլուն օրերից հանդիսացաւ հայոց ազգ. «Արաքս» դպրոցի 60-ամեայ տօնակատարութիւնը, որտեղ ընկալւած բանախօսութիւնների փոխարէն՝ հակիրճ, պատեհ եւ բովանդակալից ասմունքով հանդէս եկաւ նա ու արժանացաւ ներկաների բարձր գնահատանքներին, խորը յուզմունքին ու բուռն ծափողջոյններին:
Սիրելի տկն. Սիրանուշ, այդ օրւայ Ձեր անկեղծ եւ հոգեպարար ձայնի արձագանգը մեր սրտերում կը մնայ դեռ շատ երկար տարիներ:
Ցաւակցում ենք նրա հարազատներին, անցեալի գործակիցներին, աշակերտներին եւ բոլոր այն անձանց, ովքեր յարգում եւ սիրում են ուսուցչուհուն:

 

Նախկին աշակերտուհի՝
ԱՐՓԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Յարակից լուրեր

  • Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի յիշատակը
    Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի յիշատակը

    Թուրքիայի մի շարք քաղաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող եւ մտաւորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի յիշատակը:

  • 36 տարի անց. ընկ. Աբոյի յիշատակին
    36 տարի անց. ընկ. Աբոյի յիշատակին

    36 տար առաջ, ճիշտ այս օրը՝ 1982 թւականի դեկտեմբերի 29-ին, Թուրքիայի դաւադիր գործողութեան արդիւնքում, առեւանգւեց եւ անյայտ պայմաններում նահատակւեց դաշնակցական ականաւոր գործիչ, Հայ Դատի նւիրեալ զինւոր ընկ. Աբօ Աշճեանը:

  • Նա ծիծաղում էր մահւան երեսին
    Նա ծիծաղում էր մահւան երեսին

    Մարդիկ կան, որ ծիծաղում են կեանքի գորշ երեսին` հակակշռելու, բարոյական ներդաշնակութիւն արարելու համար: Նմանները, որպէս կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նիւթական արժէքների մասին: Իր ապրած կեանքով հէնց այսպիսին էր Արամը` ազնիւ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր յաղթահարել ցանկացած դժւարութիւն, եթէ զգար, որ նպաստում է ընդհանուր գործին:

  • Ընկեր Հրայր Մարուխեանի կտակին այժմէական թելադրականութիւնը (Մահուան 20-րդ տարելիցին հետքերով)
    Ընկեր Հրայր Մարուխեանի կտակին այժմէական թելադրականութիւնը (Մահուան 20-րդ տարելիցին հետքերով)

    Ձեռնարկի մը աշխատանքներու յորձանուտին մէջ ալ աւելի ամրագրուեցան համոզումներս տարաբախտ մեր ընկերոջ` Հրայր Մարուխեանի անմնացորդ ծառայութեան կարեւորութեան ու ազգային-կուսակցական կեանքին մէջ իր ունեցած առանցքային դերակատարութեան մասին: Ձեռնարկի յայտագիրին ընդմէջէն սոսկ մահուան 20-րդ տարելից յիշատակելու հարց չունեցանք մեր մտքին մէջ, յաւուր պատշաճի պարտք տալու համար չներկայացանք: 

  • Պատշաճ յարգանք ընկ. Վահէ Յարութիւնեանի յիշատակին
    Պատշաճ յարգանք ընկ. Վահէ Յարութիւնեանի յիշատակին

    Կիրակի, 2 սեպտեմբեր 2018-ի յետմիջօրէին, Հ.Յ.Դաշնակցութեան Կլենտէյլի (Գալիֆորնիա) «Գարամանուկեան» կեդրոնի սրահին մէջ, տեղի ունեցաւ ոգեկոչական հաւաք մը, յարգելու համար յիշատակն ու վաստակը Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավար եւ աշխատակազմի ղեկավար, նորոգ հանգուցեալ ընկ. Վահէ Յարութիւնեանի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։