Հա

Համայնք

07/11/2016

Կիրակնամուտի արարողութիւն Շահինշահրում՝ Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդի ներկայութեամբ

Շաբաթ, հոկտեմբերի 22-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում համայնքի հաւատացեալ ժողովուրդը մասնակցել էր կիրակնամուտի արարողութեանը՝ դիմաւորելու եւ պատգամը լսելու Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի:

Շաբաթ, հոկտեմբերի 22-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում համայնքի հաւատացեալ ժողովուրդը մասնակցել էր կիրակնամուտի արարողութեանը՝ դիմաւորելու եւ պատգամը լսելու Սպահանի հայոց թեմի նորանշանակ կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի:
Հայր Սուրբին ուղեկցել էին թեմիս Կրօնական եւ Թեմական խորհուրդների ատենապետները:
161107c04aՕրւայ ժամերգութեանը ներկայ էին համայնքիս հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, դպրաց դասը, Հայ համայնքի վարչութիւնը, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների, միութիւնների ներկայայացուցիչները եւ անդամները:
Կիրակնամուտի արարողութիւնից յետոյ, Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը գեղեցկօրէն ներկայացնելով նորանշանակ Հայր Սուրբին՝ խօսքը փոխանցեց նրան, ով իր ողջոյնի խօսքն ուղղելով բոլոր ներկաներին՝ իր խորին գոհունակութիւնը յայտնեց այս հանդիպման կապակցութեամբ: Իր խօսքում Հայր Սուրբն արտայայտեց իր վառ տպաւորութիւնը Շահինշահր քաղաքի եւ ապա համայնքի անդամներին առաջին անգամ այցելելու մասին: Նա բարձր գնահատելով թեմիս ազգայինների եւ պատասխանատուների նւիրւած գործունէութիւնը, յոյս յայտնեց, որ այսուհետեւ եւս, ինչպէս միշտ թեմն իր բոլոր կառոյցներով եւ ենթամարմիններով քայլելու է դէպի բարգաւաճում ու զարգացում:161107c04b
Հայր Սուրբն իր դրւատանքի խօսքն ուղղեց բոլոր ներկաներին եւ մասնաւորաբար դպրաց դասին ու «Նարեկ» երգչախմբին, որոնց գեղգեղուն շարականների ներքոյ բարձրանում է հաւատացեալների խունկն ու աղօթքն՝ առ Աստւած:
Հայր Սուրբն իր սրտի խօսքն եզրափակեց՝ աղօթելով ու օրհնելով համայնքի անդամներին, յոյս յայտնելով, որ անտարակոյս պէտք է կազմակերպւեն յաճախակի հանդիպումներ՝ համայնքիս վարչական պատասխանատուների եւ անդամների հետ:
Յատկանշելի է օրւայ առիթով պատշաճ հիւրասիրութիւն էր կազմակերպւել Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան համագործակցութեամբ, որի ընթացքում առիթ ընձեռւեց համայնքի բոլոր անդամներին անխտիր, անհատական ողջունել եւ բարի գալուստ մաղթել Հայր Սուրբին:

Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան թղթակից՝

Վ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։