Հա

Համայնք

07/11/2016 - 10:20

Մշակոյթի տօնը՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնում

Հինգշաբթի, հոկտեմբերի 6-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Մշակոյթի տօնի առիթով ձեռնարկ:

Հինգշաբթի, հոկտեմբերի 6-ի երեկոյեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Մշակոյթի տօնի առիթով ձեռնարկ:
Ծրագիրը բացւած համարւեց հաղորդավար Աննա Զարգարեանի ողջոյնի խօսքով: Օրւայ բանախօսն էր Արտոյտ Զոհրաբեանը, որը հայոց լեզւի մասին մատչելի տեղեկութիւններ փոխանցեց ունկնդիրներին: Ապա ելոյթ ունեցան միութեան «Կիլիկիա» գուսանական խմբի անդամներ՝ Եօլանդա Մանսուրեանը, Ռայմոնդ Մովսիսեանը եւ խմբի ղեկավար Համլետ Խաչատրեանը: Արտասանութեամբ հանդէս եկան Հերմինէ Օրուջեանը եւ Աննա Զարգարեանը: Ելոյթ ունեցաւ միութեան «Նայիրի» պարախումբը «Թամզարա» պարով՝ Արտաւազդ Աւետիսեանի ղեկավարութեամբ: Նաեւ գիտառի կատարումով հանդէս եկաւ Արմին Յովսէփեանը: Ծրագրի աւարտին միութեան նախագահ Ֆրեդիկ Աշուղեանը օրւայ առիթով մատնանշեց. «Չնայած, պատմութեան ընթացքում հայ ազգի ունեցած վերուվարների՝ հաւատքը, ազգային արժէքները եւ յոյսը մեզ պահպանել եւ ապահովագրել է բոլոր չարիքներից...», «...Հայոց Մեսրոպեան այբուբենը սկսում է Ա՝ Աստւածով, եւ լրանում է Ք՝ Քրիստոսով»: Նա նաեւ բացատրութիւններ տւեց միութեան շինարարական աշխատանքների վերաբերեալ ու վերջում ողջունեց ու շնորհաւորեց բոլոր մշակութային գործիչներին, ուսուցիչներին, ծնողներին, ովքեր իրենց զաւակներին հայ են դաստիարակում եւ բոլորին:161107c03c
Նաեւ տեղի ունեցաւ միութեան կողմից կազմակերպւած՝ Թեհրան-Երեւան-Թեհրան օդանաւի տոմսի վիճականահանութիւնը, որը 1607 համարով շահեց Կարօ Խեչումեանը:
Տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

161107c03a 161107c03b

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան
Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։