Հա

Համայնք

%AM, %08 %319 %2016 %10:%Նյմ

Այցելութիւն՝ Սրբազան Հօր

Երեքշաբթի, հոկտեմբերի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեցին Ոստիկանութեան հանգստի կոչւած գլխաւոր ասպետ եւ ներկայ Աստւածաբանութեան դասախօս՝ պրն. Ջալալւանդը եւ Աշուրայի կամփէյնի աւագ քարտուղար՝ Սէյէդ Ղասեմ Միրնաբին:

Երեքշաբթի, հոկտեմբերի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեցին Ոստիկանութեան հանգստի կոչւած գլխաւոր ասպետ եւ ներկայ Աստւածաբանութեան դասախօս՝ պրն. Ջալալւանդը եւ Աշուրայի կամփէյնի աւագ քարտուղար՝ Սէյէդ Ղասեմ Միրնաբին:
Սրբազան Հօր բարեգալստեան մաղթանքից յետոյ, այցելուները Աշուրայի դէպքի մասին հարցեր ուղղեցին Սրբազան Հօրը: Սրբազան Հայրը նախ գնահատեց հաւատքի եւ ճշմարտութեան ու Աստւածային արժէքների վերակենդանացման համար իմացեալ ու գիտակից նահատակութիւնը, որ ըստ Շիա աշխարհի, յանձն առաւ Էմամ Հուսէյնը. արարք, որ պատճառ դարձաւ Շիաները նահատակութիւնը հաստատեն իրենց հաւատքի հիմքը:
Սրբազան Հայրը նաեւ յիշեց հայ ժողովրդի նահատակ ազգ լինելու պարագան, որը իր քրիստոնէական հաւատքը պահելու համար ենթարկւել է ցեղասպանութեան: Ցեղասպանութիւն, որի հետքերը եւս կարելի է գտնել Իրանի Ատրպատականներ նահանգներում՝ Խոյ, Սալմաստ, Թաւրիզ, Ղարադաղ եւ այլ վայրերում, ուր օսմանցի ջարդարարների ձեռքով գլխատւել ու սւինահարւել են հայ կանայք եւ երեխաներ. ոճրագործութիւն, որ այսօր հերքւում է Օսմանեան կայսրութեան իրաւական յաջորդ եղող Թուրքիայի կողմից:
Ներկաները գոհունակութեամբ եւ իրենց խորին շնորհակալութիւնը յայտնելով Սրբազան Հօրը, թողեցին ազգային առաջնորդարանը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

* * *

 

Շաբաթ, հոկտեմբերի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէնուհի Անգինէ Մարգարեանին:
Տկն. Մարգարեանը Սրբազան Հօրը զեկուցեց դպրոցի աշակերտութեան եւ ուսուցչական կազմի մասին, գոհունակութեամբ յիշելով, որ ինքը եւ ուսուցչական կազմը իրենց կարելին անում են մարդասիրական այս կենտրոնի բարւոք կեանքի համար:
161108c05aՍրբազան Հայրը մեծապէս գնահատեց կենտրոնի տնօրէնուհուն, քաջալերեց եւ յաջողութիւն մաղթեց նրան եւ իր աշխատակազմին՝ մարդասիրական-քրիստոնէաբոյր կենտրոնի աստւածահաճ աշխատանքների համար:
Նոյն օրը Սրբազան Հայրը ընդունեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հանգուցեալ բարերար Մարգար Սարգսեանի աւագ որդուն՝ Էդիկ Սարգսեանին, որն այս օրերին Թեհրանում է գտնւում:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Սարգսեանին, իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման համար ու նրան, եւ նրա եղբօրը եւ ընտանիքին գործերի յաջողութիւն մաղթեց:

 

* * *

 

Շաբաթ, հոկտեմբերի 29-ի կէսօրին առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց դոկտ. Մոհամմադ Հոջջաթփանահին եւ դոկտ. Մոհամմադ Շահրամին՝ առաջնորդութեամբ Արա Շահնազարեանի:
Երկու բժիշկները մեկնելով իրենց մարդասիրական զգացումներից, Հայաստանում փորձում եւ աշխատում են անբուժելի չարորակ ուռուցքների բուժման համար միջոցներ եւ դիւրութիւններ ստեղծել, որպէսզի հնարաւոր լինի անհրաժեշտ դարմանումներ անել:
161108c05bՍրբազան Հայրը մեծապէս գնահատեց նրանց մարդասիրական եւ աստւածահաճ այս գործը եւ նրանց յայտնեց իր հովանաւորութիւնն ու պատրաստակամութիւնը որեւէ մէկ ձեւով օգտակար լինելու համար: «Աստւածահաճ գործ է սա, ասաց Սրբազան Հայրը, որ նաեւ ազդելու է առաւել եւս երկու բարեկամ երկրների Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման»:

Թղթակից

اخبار مرتبط

  • Կոչ սիրոյ եւ զգաստութեան
    Կոչ սիրոյ եւ զգաստութեան

    Իրանահայ գաղութը եւ թեհրանահայը յատկապէս խոր մտահոգութեամբ հետեւում է Հայաստանում - Երեւան եւ այլ քաղաքներում- տեղի ունեցող դէպքերին, ցոյցերին, դժգոհութեան ձայներին, որոնք արդիւնք են երկրի ներսում տեղի ունեցող դժգոհութիւններին, արդար պահանջներին։

  • Բելգիացի պատգամաւորներ. «Արցախ այցելելը յանցագործութիւն չէ»
    Բելգիացի պատգամաւորներ. «Արցախ այցելելը յանցագործութիւն չէ»

    Բելգիացի աւելի քան երկու տասնեակ պատգամաւորներ յայտարարութիւն են տարածել ՝ իրենց մտահոգութիւնը յայտնելով Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Արցախ այցելելու համար «Ինտերպոլ»-ին դիմելու առնչութեամբ: 

  • Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին
    Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներն այցելեցին առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս ապրիլի 18-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամներից տիկնայք Արփի Ալեքսանդր եւ Աշխէն Եղեայեանին եւ պարոնայք՝ Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան եւ Մարտիրոս Օհանջանեանին:

  • Այցելութիւն առաջնորդարան
    Այցելութիւն առաջնորդարան

    Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովւի համադրութեամբ:

  • Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին
    Դատապարտում ենք Ամերիկայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի յարձակումը Սիրիայի վրայ եւ միաժամանակ զօրակցում ենք սիրիական պետութեան եւ ժողովրդին

    Խիստ կերպով դատապարտում ենք ամերիկեան, անգլիական ու ֆրանսիական զինեալ ուժերի անարդարանալի, դատապարտելի, միջազգային օրէնքների հակառակ յարձակումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան զինուժի եւ պատերազմական ռազմակայանների ու խաղաղ բնակչութեան վրայ։ Ամօթալի երեւոյթ է հաստատել, որ արաբական որոշ երկրներ, խորհրդակցաբար յարձակւող թշնամի զինեալ ուժերի եւ պետական այրերի հետ, անուղղակի կերպով մասնակից են եղել Սիրիայի վրայ կատարւած յարձակումներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։