Հա

Համայնք

08/11/2016

Հոգեհանգիստ եւ յուշերեկոյ՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի յիշատակին

Ի յիշատակ ազգային-հասարակական անբասիր գործիչ, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր անդամ՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի (մահացած յուլիսի 29-ին ԱՄՆ-ում), «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ հոկտ. 28-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հոգեհանգիստ:

Ի յիշատակ ազգային-հասարակական անբասիր գործիչ, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր անդամ՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանի (մահացած յուլիսի 29-ին ԱՄՆ-ում), «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ հոկտ. 28-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում կատարւեց հոգեհանգիստ: Նոյն օրը երեկոյեան, մարզաւանի Ս. Խաչ մատուռում մոմավառութիւն եւ խնկարկում կատարւեց հանգուցեալ ընկերոջ յիշատակին: Այնուհետեւ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ յուշերեկոյ:
161108c04aՅուշերեկոն սկսւեց Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Գէորգ Վարդանի խօսքով: Ցուցադրւեց պատկերներ ընկեր Սեպուհ Յովհաննիսեանից, ապա ընկեր Թովմաս Թովմասեանն ու ընկեր Վագրիկ Մանուկեանը ներկայացրին ընկեր Սեպուհի կեանքն ու գործունէութիւնը: Ընթերցւեց «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ուղերձը՝ նւիրւած ընկերոջ յիշատակին:
Գեղարւեստական բաժնում «Մաշտոց» երգչախումբը, մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ եւ դաշնակահար Արին Աւանէսեանի նւագակցութեամբ, կատարեց «Սի՛րտ իմ, սասանի՛ր» «Տէ՛ր, կեցո՛», «Ո՜վ Հայոց աշխարհ» եւ «Արփա Սեւան» երգերը՝ Կարինէ Մուրադեանի եւ Զօրիկ Ֆարհադեանի մենակատարութեամբ:
Մեներգեց Մխիթար Վարդինը, ելոյթ ունեցաւ փոքրիկ քնարահար Մերեդիթ Մովսիսեանը, ասմունքեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Երիտասարդական-պատանեկան» գրական խմբի անդամներ՝ Փրենի Գոլազիզեանը, Թենի Աւագեանը, Էմիլ Սէթխանեանը եւ Արգին Արիստակէսեանը: Յուշերեկոն աւարտւեց համեստ ընդունելութեամբ:
Կենտրոնական վարչութեան խօսք՝

 

Ազգային ոգի-ահա՛ գերագոյն հերոսը, միա՛կը, մեր պատմութեան անիւը դարձնող, մեր հաւաքական ճակատագիրը վարող հերոսը:
Էապէս միայն դա է գործում մեր պատմութեան մէջ եւ պատմութեան համար: Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթէ ոչ անձնաւորողներն այդ ոգու:
Մեռնում են հերոսները-Մանուէլները, Մուշեղները, Վարդանները՝ մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնաւորումը գտնելով այլ հայերի մէջ՝ շարունակում է ապրել ու ներգործել:
Եւ, հէնց սրանում է հերոսների անմահութիւնը: Չէ՛, չի մեռնում հերոսը, նա միայն իր անօթն ու անունն է փոխում:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Յիշատակդ արդար, երթդ ի լոյս՝ ընկեր Սեպուհ Յովհաննիսեան:
Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան ընտանիքի անունից մեր երախտիքի ու շնորհակալութեան բարի աղօթքներն ենք ուղղում հոգուդ արդար յիշատակին եւ առ Բարձրեալն Աստւած հայցում ենք արդար մեծութեանդ՝ հոգու խաղաղութիւն...
Հետաքրքիր արարած ենք ՄԱՐԴ կոչւածներս... հոգեհանգստեան արարողութիւններին ու յուշերեկոների ընթացքում մտածում ենք աշխարհի անցողականութեան մասին եւ գեղեցիկ բանաձեւեր ենք հիւսում մարդկային արժէքների գերակայութեան մասին: Բանաձեւեր, որոնց մոռացութեան ենք տալիս մի քանի ժամ անց...
161108c04bՏեսնում ե՞ս Մեծ Ընկեր, երկար ժամանակ չի անցել յուլիսի 4-ից, երբ ինչպէս միշտ հէնց քո ու ընկերներիդ հմուտ ձեռքերով տնկած տունկի, բայց արդէն հաստաբուն ծառ դարձած կաղնու 72-րդ տարեդարձն էիր շնորհաւորում եւ բարեմաղթանքների ու քաջալերանքի խօսքեր էիր ասում քո ու ընկերներիդ հերթապահութեան հանգամանքը փոխարինած Կենտրոնական վարչութեան նախագահին եւ մտերմիկ զրոյց էիր ծաւալում հազարաւոր կիլոմետրներ հեռաւորութիւնից, բայց եւ այնքան հարազատ ու մօտիկ, ինչպէս քո հզօր ձեռքերով փոքր եղբօրդ գրկած կը շշնջայիր նրա ականջին...
Իսկ այսօր, կեանքի դառն իրականութեան թելադրմամբ, հաւաքւած ենք այստեղ քո բարեմասնութիւններն յիշելու եւ քեզ բարի երթ մաղթելու դէպի յաւերժութիւն տանող գնացքի այս սահմռկեցուցիչ կանգառում:
Եւ սա «կեանք» է կոչւում...
Անկեղծ ասած՝ մեղք պիտի համարել, եթէ անընդհատ յիշենք անցեալը: Միայն անցեալն յիշելով, Մեծ Ընկեր, արգելած կը լինենք ներգործուն անհատականութեանդ ու բանիմաց ոճիդ ազդեցութեան շարունակութիւնը տեսնելու ապագայում ընթանալիք գործընթացում: Ընդարձակ էր քո մտահորիզոնն ու անծայր՝ մարդկային փիլիսոփայութեան համար գծած քո սահմանները: Անտեսած կը լինենք քաջութեամբ ծաւալած քո ու ընկերներիդ պայքարը մարդկային թուլութիւնների ու ծառայողական ղեկավարման բացթողումների դէմ, եթէ եզրափակւած համարենք քո գործունէութիւնը...
Թէեւ ընկերային կեանքի նորմերով անծանօթներ պիտի համարւենք մէկս միւսին, բայց միութենական պատկանելիութեան գերակայութեամբ այնքան հարազատ ենք իրար, որ այսօր՝ ցանկացած «արարատական» երախտապարտ է զգում իրեն՝ քո ու քո նման տիտանների ծաւալած գործունէութեան համար:
Արի չխօսենք քո բարեմասնութիւնների մասին, դրա համար խօսողներ շատ կան: Քանզի դու անդամ ես եղել մեր ժողովրդի այն փաղանգին, ովքեր ճիշտ գնահատելով պահի կարեւորութիւնը եւ իրանահայ համայնքի կարիքները՝ լծւել են հեռանկարային այն ծանր աշխատանքին, որն ապահովելով Ձեր օրերի ներկան, մեզ ընծայել է մինչ այսօր շարունակւող ու դեռ մինչեւ հեռու ապագան երկարող հայապահպանման ուղին:
Թոյլ տուր խօսենք քեզ փոխարինած սերնդի մասին:
Սիրելի ընկեր Սեպուհ, մենք այնքան ծանօթ ենք իրար, որ նոյն հզօրութեամբ այսօր եւս գիտակցում ենք մեզ հասած աւանդի կարեւորութիւնը...
Սիրելի ընկեր Սեպուհ, մենք այնքան ծանօթ ենք իրար, որ նոյն համոզումով ընդլայնել ենք փորձում մեր ժողովրդի զարգացման հորիզոնը...
Սիրելի ընկեր Սեպուհ, մենք այնքան ծանօթ ենք իրար, որ նոյն հարազատութեամբ մագնիսացած հաւաքագրւում ենք մեր ժողովրդին ծառայելու վեհ նպատակների շուրջ...

161108c04c

Թոյլ տուր ընկերական անկեղծութեամբ խոստովանել ու նոյն համեստութեամբ վերանորոգել քո ու ընկերներիդ ձեռամբ շարադրւած մեր «արարատական»-ի ուխտը՝
Շարունակելու ենք 72 տարիների հայկական խրոխտ քայլքը, եւ «Արարատ»-եան անխախտ կամքով նւաճելու ենք մարզամշակութային նորանոր գագաթներ...
Յարգանք քեզ, որ մաս ես կազմել պատմութեան անկիւնադարձային այն «Սկիզբը» կերտողներին, որ քո ժամանակներում՝ «ներկայ», «այսօր» արդէն՝ «անցեալ», բայց դեռ վաղը՝ «ապագայ» որակմամբ, պիտի շարունակւի. եւ դա ոչ այլ ինչ էր քան՝ մեր ժողովրդի կամքը ներկայացնող ՀԱՅԿԱԿԱՆ ՅԱՂԹԱ-ԿԱՆ ԵՐԹԸ...
Հոգուդ խաղաղութիւն Մեծ Ընկեր՝ կը փայփայենք Ձեր վեհ գաղափաներն ու դրանք հարստացնելով կը յանձնենք մեզ փոխարինող՝ գալիք սերնդին: Չէ՞ որ հէնց «Սերնդափոխութեան» գաղտնիքով էք յաւերժացրել Ձեր «Սրբազան ուխտը»...
Յիշատակդ արդար, երթդ ի լոյս՝ Մեծ Ընկեր:

 

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան
Կենտրոնական վարչութիւն
28 հոկտեմբերի 2016

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին
    Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին

    «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին:

  • Ատրպատականում հոգեհանգիստ կատարւեց հանրակառքի արկածի զոհերի 10-րդ տարելիցի առիթով
    Ատրպատականում հոգեհանգիստ կատարւեց հանրակառքի արկածի զոհերի 10-րդ տարելիցի առիթով

    Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

  • Հոգեհանգիստ Լիսբոնի նահատակ հինգ հերոսների հոգիների խաղաղութեան համար
    Հոգեհանգիստ Լիսբոնի նահատակ հինգ հերոսների հոգիների խաղաղութեան համար

    Երէկ, ուրբաթ 27 յուլիս 2018 հայ դատի ու պահանջատիրական պայքարի ճանապարհին, իրենց գիտակից ինքնամատուցով ազատագրական պայքարի ոսկեայ շղթան ադամանդիայ օղակով հարստացուցած Լիզբոնի արիասիրտ հինգ հերոսների՝ Վաչէ Տաղլեանի, Սեդրակ Աճէմեանի, Սիմոն Եահնեանի, Արա Քրջլեանի եւ Սարգիս Աբրահամեանի նահատակութեան 35-ամեակն էր։ 

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում

    Ուրբաթ՝ 2018 թւականի ապրիլի 13-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում, բլրի վրայ գտնւող «Լուսահանգիստ» սրբավայրում, ուր գտնւում է հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան կարգը։

  • Գաղափարի զինւորը. յուշ-երեկոյ` նւիրւած Խաժակ Տէր-Գրիգորեանի 77-րդ տարեդարձին
    Գաղափարի զինւորը. յուշ-երեկոյ` նւիրւած Խաժակ Տէր-Գրիգորեանի 77-րդ տարեդարձին

    Համեստ, քչախօս, պայքարող, հայրենասէր. այսպէս են դաշնակցականները յիշում ընկեր Խաժակին` Հայ Դատի պայքարի նւիրեալ, ազգային, գաղափարական, քաղաքական եւ հասարակական գործիչ Խաժակ Տէր-Գրիգորեանին: Երէկ ՀՅԴ Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում տեղի ունեցաւ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տէր-Գրիգորեանի 77-րդ տարեդարձին նւիրւած յուշ-երեկոյ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։