Հա

Համայնք

08/11/2016

ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ

Կազմակերպութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանը իր բացման խօսքում անդրադառնալով պարտադրեալ պատերազմում իրանահայութեան դերը եւ Իրանի հողային ամբողջականութեան ճամբին նւիրաբերած նահատակներին՝ մէկ անգամ եւս շեշտաւորեց այդ իրողութիւնը պետական հիւրերի ներկայութեամբ, միաժամանակ սփոփելով ու հպարտութեան ոգի ստեղծելով մարզաւանում ներկայ անձնուրացների ու նահատակների ընտանիքների մօտ:

Օրերս «Ալիք»-ի հեռախօսներ բաժնում անդրադարձ էր եղել Համահայկական խաղերի ընթացքում առաջացած բացթողումներին, թերութիւններին ու որոշ մարզիկների կողմից խաղերի ընթացքում թոյլ տւած անհաճոյ պահւացքին, իսկ թէ ինչու պետական այրերը եւ ընդհանրապէս օթեակի մէջ եղածները պարախմբերի մարզադաշտ մուտք գործելուց առաջ թողեցին վայրը, կարծում եմ՝ պարզ է, իսկ քիչ անց Հայաստանի հրաւիրեալները (Գագիկ Ծառուկեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը եւ ուրիշներ) վերադարձան օթեակ ու հիացմունքով դիտեցին պարային կատարումները:
Իսկ այս տարւայ Համահայկական խաղերի բացման արարողութիւնը, որը նւիրւած էր «Ալիք»-ի 85-ամեակին՝ մատնանշած թերութիւնների կողքին, առանձնանում էր բարոյական արժէք ներկայացնող իւրայատկութեամբ: Առաջին անգամը լինելով միջոցառմանը հրաւիրւել էին Իրան-Իրաք պատերազմի նահատակ զինւորների ընտանեկան անմիջական անդամներից մի փունջ, որոնց համար նախատեսւել էր յարմար նստատեղիներ, իսկ մնացած անձնուրացները (գերի-վիրաւոր) իրենց ընտանիքներով պատրաստւած հրաւէրի միջոցով դիւրութեամբ մասնակից են եղել Համահայկական խաղերի 48-րդ շրջանի բացման արարողութեանը:
Կազմակերպութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանը իր բացման խօսքում անդրադառնալով պարտադրեալ պատերազմում իրանահայութեան դերը եւ Իրանի հողային ամբողջականութեան ճամբին նւիրաբերած նահատակներին՝ մէկ անգամ եւս շեշտաւորեց այդ իրողութիւնը պետական հիւրերի ներկայութեամբ, միաժամանակ սփոփելով ու հպարտութեան ոգի ստեղծելով մարզաւանում ներկայ անձնուրացների ու նահատակների ընտանիքների մօտ:
Թէպէտ որոշ միութիւններ եւս մերթընդմերթ տարբեր առիթներով մեծարում են նահատակներին, սակայն ցանկալի է նման վերաբերմունքը եւ մօտեցումը լինի շարունակական, որպէսզի իւրաքանչիւր տուժած զինւոր ու նահատակի ծնող ու ընտանիք մխիթարւի եւ հոգեկան բաւարարութիւն ստանայ, թէ չի մոռացւել ու արժանանում է համայնքի անդամների ու միութիւնների ուշադրութեանը:

Պարտադրեալ պատերազմի

հայ անձնուրացների արժէքների պահպանման

յանձնախմբի անդամ

Յարակից լուրեր

  • Վարդավառի «ցունամի»-ն՝ «Արարատ» մարզաւանում
    Վարդավառի «ցունամի»-ն՝ «Արարատ» մարզաւանում

    Մեր առօրեայում յաճախ հանդիպում ենք «արժէք» եւ «մշակոյթ» հասկացութիւններին: Դրանք ամենուր են` մեր շրջապատում: Կառավարում եւ ուղղորդում են մեզ` գիտակցօրէն կամ ենթագիտակցօրէն: Դրանք,  ձեւաւորում են շարքային մարդկանց նկարագիրն ու վարքագիծը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի մայիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանին, նոյն կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Շահնազարեանին, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ եւ Թեհրանի Համահայկական խաղերի 50-ամեակի յանձնախմբի նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

  • Մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը
    Մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը

    Երէկ սեպտեմբերի 12-ին՝ մեկնարկեց Իրանի 49-րդ շրջանի Համահայկական խաղերը, որոնք ք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին
    Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին

    Սեպտեմբերի 10-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դասախօսական հանդիպումով եւ ապա աղօթքով բարի յաջողութիւն մաղթեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկներին, որոնք յառաջիկայ տասնըմէկ օրերին մասնակցելու են Թեհրանում կայանալիք համահայկական 49-րդ մարզախաղերին, որոնք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնդրամն 20-ամեակին:

  • 49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...
    49-ամեայ ամուր հարթակով՝ 50-ամեակին ընդառաջ...

    Ամենամեայ կարգով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ ու Մարզական միութեան եւ պատկան յանձնախմբի ժրաջան աշխատանքների շնորհիւ, նախաաշնանային այս օրերին, կայանում են արդէն աւանդոյթի վերածւած Համահայկական խաղերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։