Հա

Համայնք

Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016 11:10

Հայ մշակոյթի օրւան նւիրւած գրական-գեղարւեստական ձեռնարկ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ, 2016 թւականի հոկտեմբերի 7-ին կայացաւ գեղարւեստական երեկոյ, նւիրւած Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի օրւան, հոծ բազմութեան ներկայութեամբ, եւ բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ, 2016 թւականի հոկտեմբերի 7-ին կայացաւ գեղարւեստական երեկոյ, նւիրւած Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի օրւան, հոծ բազմութեան ներկայութեամբ, եւ բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Սկզբում ցուցադրւեց մի գեղեցիկ եւ հետաքրքիր տեսանիւթ ամբողջովին նւիրւած հայոց Այբուբենի կարողականութիւններին, ստեղծման, մտայղացմանը եւ արժանիքին, որին յաջորդեց «Հայոց տառեր» երգի կատարման սրտառուչ ֆիլմը, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Գրական-գեղարւեստական միաւորի նախագահուհի Տանիա Վարդանեանը՝ շնորհաւորելով Հայ Մշակոյթի տօնը. նա բեմ հրաւիրեց օրւայ բանախօս՝ բանաստեղծ Վարանդ Քիւրքչեանին, ով շատ հետաքրքիր տեղեկութիւններ փոխանցեց ներկաներին այս ուղղութեամբ: Նա իր խօսքերում ասաց. «Մշակոյթը ըստ մասնագէտ հոգեբանների, -իսկ դա առաւելապէս հոգեմտաւոր ակունքից է ելնում,- այն բոլոր ստեղծագործւած գոյականներն են, որ ի սկզբանէ բնութեան մէջ չեն ունեցել գոյութիւն, սակայն դա իրողական է այն ժամանակ, երբ ենթահողն է՝ վեհանձնութեան, վսեմի եւ դրական-օգտաշատի....161109c04a
... Հայերէնի հարստութիւնը ոչ միայն լեզւի ճկունութիւնից է՝ առաւելապէս բարդ եւ ածանցաւոր բառեր արարելու առումով, այբբենական ճոխութիւնից, -այլ լեզուները, առանձնապէս եւրոպական, աղքատ ու թերի են այբուբենի մէջ,- այլ պաշարն է շատ հայերէն լեզւամթերք բառարմատների.- ըստ հունգարացի հզօր լեզւաբանի՝ այլ լեզուները 10000 բառային ուրոյն միաւոր ունենալով աղքատ են՝ 40000 բառամթերք ունեցող հայերէնի համեմատութեամբ:
...Էթնոսը այն ժամանակ է համարւում կատարեալ ազգ, երբ ունենում է մօտաւորապէս հետեւեալ տւեալները՝ բնաշխարհային ուրոյն կենսատարածք-երկիր, ցեղային չխառնւած գէնեֆոնդ, դաւանանք-կրօն, սեփակա՛ն այբուբեն, լեզու, որ միայն պատկանում է իրենց...: Քանի՛ ազգ կարելի է թւել, որ լրացնի պայմաններն այս ողջ»:

* * *

161109c04bԾրագիրը շարունակւեց գեղարւեստական բաժիններով, նախ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Կարապ» ժողովրդական պարարւեստի կենտրոնի սաների միջոցով կատարւեց «Ուրախ պար»-ը, գեղարւեստական ղեկավար Արտեօմ Նալբանդեան, ապա գիտառի եւ երգերի գեղեցիկ կատարումներով ելոյթ ունեցաւ Սարգիս Աբեդին, եւ դարձեալ երկու պարեր՝ «Կարապ» պարախմբի սաների միջոցով:
Օրւայ թեմային համապատասխան ասմունքներով հանդէս եկաւ միութեանս «Լուսաբեր» երիտասարդական ասմունքի խումբը՝ Ալենուշ Իսաղուլեանը, Վանէ Մակարեանը, Մինելլի Մանուկեանը, Անիա Պետրոսեանը եւ Փիւնիկ Քեշիշեանը, ղեկավարութեամբ՝ Անժէլ Մինասեանի:
Գեղարւեստական այլ բաժնում պարային կատարումով ելոյթ ունեցան «Կարապ»-ի սաները. «Սիփանայ սար» պարով:
Ձեռնարկի աւարտին Տանիա Վարդանեանը շնորհաւորելով դահլիճում ներկայ ուսուցիչ-ուսուցչուհիներին, յուշանւէրներ (կրծքին փակցւելիք փոքր մեդալիոններ) յանձնեց նրանց եւ այն ներկաներին, որոնց անւանակոչման տօնն էր այդ գիշեր:

161109c04c

Վերջում միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Նիկոլ Մուսախանեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը, ձեռնարկը հովանաւորելու համար, օրւայ բանախօսին եւ հանդիսատեսին իրենց ներկայութեան համար, եւ ապա՝ եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրեց առաջնորդ Սրբազան Հօրը:
Սրբազան Հայրը ողջունելով Մշակոյթի օրւայ այս միջոցառումը, անդրադարձաւ Հայ մշակոյթի արժէքների պահպանման կարեւորութեանը, ու նաեւ հայկական գեղեցիկ անունների օգտագործմանը, որոնց ներկայում շատ քիչ ենք հանդիպում մեր հայ ժողովրդի զաւակներին տեսնելիս:
Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ թեմիս առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, «Ալիք» օրաթերթից եւ քոյր միութիւններից ներկաներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:

 

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Հանրային կապ՝
Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ

 

* * *

ՂՈՒԿԱՍ ՓԱՆՈՍԵԱՆ

 

Դու, իմ Չհարմահալ,
Իմ ծննդավայր,
Դու հեռու ընկած,
Սարերով պատւած,
Սակայն ջերմ ոստան,
Որ ունես քեզ հետ հոգի իմաստուն,
Հայ մշակոյթը պահպանող մի տուն,
Կրթասիրաց տուն, որպէս սուրբ տաճար:
Եւ ահա՛, այսօր,
Դեռ ներկայ ենք մենք
Այս կրթօջախի լուսաւոր տան մէջ,
Որ դեռ պիտ ապրի, իբր
կանգուն կամար,
Իբր լուսոյ տաճար՝
Հայ սերունդներին կրթելո՛ւ համար:

11 օգոստ. 2016 թ.

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։