Հա

Համայնք

09/11/2016 - 11:00

Ընկեր Մելիք Խուդավերդեանի յիշատակին

Մի կաղնի եւս ընկաւ...
Ցաւալի է խօսել մի այնպիսի անհատականութեան մասին, ինչպիսին էր հանգուցեալ ընկեր Մելիք Խուդավերդեանը:
Նա մարդ էր մարդկային առաքինի բոլոր յատկանիշերով:

(40-օրեակի առթիւ)

 

Մի կաղնի եւս ընկաւ...
Ցաւալի է խօսել մի այնպիսի անհատականութեան մասին, ինչպիսին էր հանգուցեալ ընկեր Մելիք Խուդավերդեանը:
Նա մարդ էր մարդկային առաքինի բոլոր յատկանիշերով:
Իսկական ընկեր. գաղափարական էր ողջ էութեամբ. նա ազգանւէր էր ու հայրենասէր. միաժամանակ հոգատար ամուսին ու հայր իր ընտանիքի համար:
Երբ խօսւում է անկեղծ ու նւիրւած ընկերասիրութեան մասին, անմիջապէս մտաբերում եւ յիշում ենք ընկեր Մելիքին: Յատկանշական էր նրա անկեղծ ու ազնիւ եւ սկզբունքային մարդու կերպարը:
Բարեհամբոյր բնաւորութեան կողքին՝ նա ունէր համոզումներ՝ իր փայփայած ու սիրած կուսակցութեան նկատմամբ: Ազգային բոլոր աշխատանքներում, կեղծիքը արհամարհելով՝ գործում էր բարոյական բարձր գիտակցութեամբ ու նւիրումով եւ իր մաքրամաքուր սէրը մատուցում իր շրջապատին ու գաղափարակից ընկերներին:
Մելիք Խուդավերդեանը ծնւել է 1950 թւականին՝ Նոր Ջուղայում, աւանդապահ ընտանիքում: Նա իր ծնողների՝ Իսախան եւ Աննիկ Խուդավերդեանների 4-րդ եւ անդրանիկ արու զաւակն էր: Նախնական ուսումը ստացել է ծննդավայրի հայոց ազգային դպրոցներում, ապա միջնակարգը՝ տեղի պարսկական «Հաքիմ Սանայի» դպրոցում:
Զինւորական ծառայութիւնից զերծ մնալով, աշխատանքի է անցել Թեհրանում եւ 1977 թւականին ամուսնացել հանգուցեալ Մարիէտ Մինասեանի հետ եւ բախտաւորւել Գառնի եւ Դւին արու զաւակներով:
Ընտանիքում ստացած հայեցի դաստիարակութեան շնորհիւ վաղ պատանեկան տարիքում մասնակցել է Հ. Յ. Դաշնակցութեան Պատանեկան եւ Երիտասարդական միութիւններին: Շարքերը անցնելուց յետոյ, ընտրւել է Կոմիտէի անդամ եւ երկար տարիներ ցուցաբերել բեղուն աշխատանք:
Փոքր տարիքից անդամակցել է Նոր Ջուղայի «Արարատ» միութեան Մարզական միաւորի բասկետբոլի խմբին, եւ դասւել լաւ ու ազդեցիկ մարզիկների շարքին:
1966 թւականից անցնում է աշխատանքի եւ զբաղւում գորգավաճառականութեամբ: Նոյն ժամանակ մեծ ճիգ ու ջանք է գործադրում այդ արւեստը վերարթնացնել Ջուղայում եւ Փերիայի հայաբնակ գիւղերում:
Թեհրան հաստատւելով ստեղծել է սեփական աշխատանք, որից յետոյ իր որդիների հետ ղեկավարում էր Իրանի Սաւէ քաղաքում, իր իսկ հիմնւած թունաքիմիկատների եւ անասնակերերի արտադրութեան գործարանը:
Երիտասարդ տարիքում մեծ դեր է ունեցել Նոր Ջուղայի Կուսանց վանքի ժամանակի Երիտասարդաց կենտրոնի բացման մէջ որով եւ մասնակցել է զանազան յանձնախմբերի:
Անդամակցել է Փերիոյ Կրթասիրաց միութեանը եւ Նոր Ջուղայի «Արարատ» միութեան մշակութային միաւորին, որտեղ սիրւած ու յարգւած էր բոլորի կողմից:
Թեհրան հաստատւելուց յետոյ, մշտապէս ստանձնել է տարբեր յանձնարարութիւններ, որոնք կատարել է ամենայն բարեխղճութեամբ եւ բծախնդրութեամբ: Երկար տարիներ եղել է Միջին Արեւելքի Միջեկեղեցական «Ջինիշեան» բարեսիրական ֆոնդի MECC ներկայացուցիչը՝ Իրանում:
2000-ից 2006 թւականներին եղել է Թեհրանի հայոց թեմի Կտակակալւածային խորհրդի անդամ: 2001 թւականին իր անվերապահ մասնակցութիւնն է ունեցել Քրիստոնէութիւնը Հայաստանում պետական կրօն հռչակելու 1700-ամեակը նշող Գործադիր յանձնախմբի աշխատանքներին:
Եղել է «Ալիք» օրաթերթի Խնամակալ մարմնի անդամ:
Ընկեր Մելիքը իր ամբողջ կեանքում մաս է կազմել ազգային-կուսակցական եւ հասարակական մարմիններին եւ աշխատանքներին, ամենուրեք աշխատել նւիրումով եւ հետեւողականութեամբ, ճշտապահ գաղափարական զինւորի օրինակելի տիպարով:
Սիրելի ընկեր Մելիք՝
Հեռացար ընդմիշտ, թողնելով քո բարի յիշատակը:
Ազնիւ ընկեր՝ թող քո սկզբունքային մարդու տեսակը օրինակ լինի մեր բոլորին:
Մենք դեռ երկար տարիներ զգալու ենք քո բացակայութիւնը:
Յիշատակդ վառ եւ հողը թեթեւ գա՛յ վրադ, սիրելի ընկեր:

 

Գաղափարակից ընկերներ

Յարակից լուրեր

  • Ընկեր Հրայր Մարուխեանի կտակին այժմէական թելադրականութիւնը (Մահուան 20-րդ տարելիցին հետքերով)
    Ընկեր Հրայր Մարուխեանի կտակին այժմէական թելադրականութիւնը (Մահուան 20-րդ տարելիցին հետքերով)

    Ձեռնարկի մը աշխատանքներու յորձանուտին մէջ ալ աւելի ամրագրուեցան համոզումներս տարաբախտ մեր ընկերոջ` Հրայր Մարուխեանի անմնացորդ ծառայութեան կարեւորութեան ու ազգային-կուսակցական կեանքին մէջ իր ունեցած առանցքային դերակատարութեան մասին: Ձեռնարկի յայտագիրին ընդմէջէն սոսկ մահուան 20-րդ տարելից յիշատակելու հարց չունեցանք մեր մտքին մէջ, յաւուր պատշաճի պարտք տալու համար չներկայացանք: 

  • Պատշաճ յարգանք ընկ. Վահէ Յարութիւնեանի յիշատակին
    Պատշաճ յարգանք ընկ. Վահէ Յարութիւնեանի յիշատակին

    Կիրակի, 2 սեպտեմբեր 2018-ի յետմիջօրէին, Հ.Յ.Դաշնակցութեան Կլենտէյլի (Գալիֆորնիա) «Գարամանուկեան» կեդրոնի սրահին մէջ, տեղի ունեցաւ ոգեկոչական հաւաք մը, յարգելու համար յիշատակն ու վաստակը Հ.Յ.Դ. Բիւրոյի գործավար եւ աշխատակազմի ղեկավար, նորոգ հանգուցեալ ընկ. Վահէ Յարութիւնեանի։

  • Ընկեր Վահէ Յարութիւնեանի յիշատակին
    Ընկեր Վահէ Յարութիւնեանի յիշատակին

    Կիրակի, 22 յուլիսի առաւօտեան, անհաւատալի եւ անսպասելի լուր մը կայծակնային արագութեամբ Հայաստանէն տարածուեցաւ արտասահմանեան բոլոր գաղութները: Առաջին հայեացքէն ոչ ոք հաւատաց, եւ ընկերային ցանցերու վրայ լուրի տեղադրումն ու անոր յաջորդող ընկերներու գրառումները յուզումով եւ միաժամանակ ընդվզումով պատեցին դաշնակցական շարքերը: 

  • Կուլ կու տանք դառնահամ դեղահատի պէս… (Ընկեր Վահէ Յարութիւնեանի յիշատակին)
    Կուլ կու տանք դառնահամ դեղահատի պէս… (Ընկեր Վահէ Յարութիւնեանի յիշատակին)

    «… Կը ցաւիմ, որ կիրակի օրով տխուր լուր մը պիտի տամ քեզի: Գիտեմ, որ շատ պիտի նեղուիս… Հայաստան… քեզի եւ ինծի սիրելի ընկեր Վահիկը… Կեանքը քեզի… այսօր սրտի սուր տագնապ մը ունեցեր է…»:

    Հեռաձայնողը Պոսթընէն ընկեր մըն է, նախկին պաշտօնակից մը. կ՛աւելցնէ քանի մը մանրամասնութիւն, եւ հեռաձայնը վար կը դնենք:

  • Յարգանքի տուրք՝ Փետրւարեան ապստամբութեան հերոսների յիշատակին
    Յարգանքի տուրք՝ Փետրւարեան ապստամբութեան հերոսների յիշատակին

     Երէկ՝ փետրւարի 18-ին յարգանքի տուրք մատուցւեց՝  անարդարութեան դէմ պայքար մղած հերոսների յիշատակին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։