Հա

Համայնք

Կիրակի, 13 Նոյեմբերի 2016 09:50

ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ - «Տեղեկանք»-ը որքանով էր լիարժէք

«Ալիք» օրաթերթի երեքշաբթի, նոյ. 8-ի համարում տպագրւած է Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի «Կենտրոնական ընտրական յանձնախումբ» ստորագրութեամբ մի նիւթ՝ «Տեղեկանք» վերնագրով: Այդ նիւթի մէջ ի թիւս այլոց արծարծւել է նաեւ մեր միութեան անունը, ուստի ներկայացնում ենք անհրաժեշտ որոշ բացատրութիւններ, այն խնդրանքով, որ տպագրւի օրաթերթի առաջիկայ համարներից մէկում:

«Ալիք» օրաթերթի յարգարժան խմբագրութեան մեծարգոյ գլխաւոր խմբագիր պրն. Դերենիկ Մելիքեան.
«Ալիք» օրաթերթի երեքշաբթի, նոյ. 8-ի համարում տպագրւած է Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի «Կենտրոնական ընտրական յանձնախումբ» ստորագրութեամբ մի նիւթ՝ «Տեղեկանք» վերնագրով: Այդ նիւթի մէջ ի թիւս այլոց արծարծւել է նաեւ մեր միութեան անունը, ուստի ներկայացնում ենք անհրաժեշտ որոշ բացատրութիւններ, այն խնդրանքով, որ տպագրւի օրաթերթի առաջիկայ համարներից մէկում:

 

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի Կենտրոնական ընտրական յանձնախումբ,
Սիրելի ընկերներ, նախեւառաջ շնորհաւորում ենք վերջին ժամանակներում ձեր կատարած յաջող եւ արդիւնաւէտ աշխատանքի կապակցութեամբ, նաեւ շնորհակալութիւն յայտնում այն բանի համար, որ բարձրակարգ խոհեմութիւն դրսեւորելով որոշակի հիմքեր ստեղծեցիք եւ բանակցութիւններում ճկուն մօտեցմամբ համաձայնեցիք ձեւաւորել այնպիսի ընտրական համակարգ, որը առաջընթաց արձանագրելով՝ կարող էր մօտենալ ժողովրդավարական այն բարձր նւաճումին, որ վայել է մեր համայնքին:
Յարգելի ընկերներ, մենք էլ չենք կամենում փակագծեր բացել, բայց հարկ ենք համարում յայտնել, որ առաջնորդարանում տեղի ունեցած հանդիպումը, որին անդրադարձել էք «Տեղեկանք»-ի առաջին սիւնակի վերջին պարբերութեան մէջ, այդքան էլ միանգամից չի առաջացել եւ ունի իր նախապատմութիւնը: Յանձնախմբի ատենապետ՝ պրն. Խալոյեանը հաստատ յիշում է, որ այդ հանդիպումից օրեր առաջ նշւած միութիւնների անունից հանդէս եկող բանագնացները առաջարկում էին ընտրութիւնները մի քանի ամսով յետաձգել եւ այդ ընթացքում լիարժէք դարձնել Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին առնչւող կանոնագրութիւնը, այդ թւում նաեւ ազգաբնակչութեան համամասնութեամբ ճշգրտել իւրաքանչիւր քաղաքամասից ընտրւող պատգամաւորների թիւը, իսկ երբ Կ.Ը.Յ.-ի յարգարժան ատենապետը ասաց, որ դա հնարաւոր չէ, բանագնացները առաջարկեցին գոնէ թեկնածուների գրանցման ժամկէտը 10 օր աւելացւի, որպէսզի այլընտրանքային կարգով առաջադրւելիք թեկնածուները կարողանան նախապատրաստւել, կազմակերպւել եւ արձանագրւել:
Յարգելի ընկերներ «Տեղեկանք»-ի վերջին սիւնակը այնպէս է շարադրւել, որ երկու ժամւայ ուշացումը հիմք է ծառայել, որպէսզի Մաջիդիէ եւ Ջոմհուրի քաղաքամասերը ամբողջապէս, իսկ Կենտրոն քաղաքամասը մասամբ զրկւեն մրցակցային պայմաններում ընտրութեան իրաւունք ունենալու հնարաւորութիւնից:
Սիրելի ընկերներ, հարց է առաջանում՝ ընտրութիւնները ո՞ւմ համար են եւ մեր փոքրիկ համայնքում ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքները ինչպիսի՞ ծաւալներ են ընդգրկում եւ եթէ մրցակցող կողմերից մէկին ընդհանրապէս զրկում ենք մասնակցելու հնարաւորութիւնից, արդէն այդ դէպքում «շրջահայեացութիւն»-ը ո՞ւմ է պէտք: Այս վիճակում համայնքի կորուստն է աւելի շատ, թէ՞ շահածը եւ յատկապէս այս ամիսների ձեր առաքելութիւնը արդեօք արդիւնաւորւած պիտի զգաք, եթէ նոյնիսկ մէկ քաղաքամասում մրցակցութիւն չլինի:
Իբրեւ ամփոփիչ խօսք պիտի ասենք, որ Ի.Ա.Մ.Մ.-ն սկզբից եւեթ հանդէս է եկել լիարժէք, արդար, անկողմնակալ եւ նպատակամղւած ընտրական ընթացք ձեւաւորելու օգտին եւ առաջնային է համարում համայնքում առողջ միջավայրի գոյանալու երջանիկ փաստը:
Մեծարգոյ ընկերներ, յուշելով այս ամէնը, ցանկանում ենք զգօնութեան եւ պահը ընկալելու լուրջ, բայց ընկերական յիշեցում կատարել: Յարգելիներ, անկախ բոլոր հանգամանքներից, այսօրւայ ձեր կեցւածքը որոշելու եւ ապահովելու է վերջին քսան տարիների ընթացքում մեր համայնքում տեղի ունեցող դրական գործընթացների շարունակականութիւնը: Դուք կարող էք այն կանխել եւ յետ շուռ տալ, նաեւ կարող էք բարձր պատասխանատւութեամբ, «Համբերատարութեամբ», «Շրջահայեցութեամբ» եւ «Փոխըմբռնման կարգով» օգնել մեր բոլորիս ջանքերով ձեւաւորւած դրական միտումների զարգացմանը: Յուսով ենք դուք կընտրէք երկրորդ ճանապարհը:

Իրանահայ ազգային եւ Մշակութային միութիւն

Յարակից Հրապարակումներ

  • Գումարւեց Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը
    Գումարւեց Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը

    Երէկ` հոկտեմբերի՝ 30-ին տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկւած էր  3 կէտեր:

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի, նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգմամբ:

  • Տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Տեղի ունեցաւ Թ.Հ.Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Երէկ՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

  • Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Երէկ, յունիսի՝ 13-ին ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական՝ 4-րդ նիստը որի առաջին բաժինը գումարւել էր մայիսի 22-ին:

  • Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Երէկ, մայիսի՝ 22-ին երեկոյեան աւելի քան երեք տասնեակ պատգամաւորների մասնակցութեամբ գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 4-րդ նիստի առաջին բաժինը նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած գործադիր իշխանութեան երեք մարմինները՝ Կրօնական եւ Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը, հրաւէրով թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, գումարեցին իրենց անդրանիկ նիստերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։