Հա

Համայնք

13/11/2016 - 11:10

Համահայկական 3-րդ բնագիտական Օլիմպիադա

Աղւերանում տեղի ունեցած «Բնագիտութեան եւ Հայաստանի աշխարհագրութեան» 3-րդ Համահայկական Օլիմպիադայի մրցութիւններում թեհրանահայ աշակերտ-աշակերտուհիները արձանագրեցին յաղթանակներ՝ Լուսինէ Վարդանեանը աշխարհագրութեան մրցոյթում նւաճեց 1-ին կարգի դիպլոմ, Էդգար Հեշմաթեանը աշխարհագրութեան եւ մաթեմատիկայի մրցոյթներում արժանացաւ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ Էրւին Իսայեանը մաթեմատիկայի մրցոյթում ստացաւ պատւոգիր:

2016 թ., Աղւերան


Աղւերանում տեղի ունեցած «Բնագիտութեան եւ Հայաստանի աշխարհագրութեան» 3-րդ Համահայկական Օլիմպիադայի մրցութիւններում թեհրանահայ աշակերտ-աշակերտուհիները արձանագրեցին յաղթանակներ՝ Լուսինէ Վարդանեանը աշխարհագրութեան մրցոյթում նւաճեց 1-ին կարգի դիպլոմ, Էդգար Հեշմաթեանը աշխարհագրութեան եւ մաթեմատիկայի մրցոյթներում արժանացաւ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ Էրւին Իսայեանը մաթեմատիկայի մրցոյթում ստացաւ պատւոգիր:
ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ծրագրով յուլիսի 18-ից 24-ը, Աղւերանում կայացաւ դպրոցականների 3-րդ Համահայկական Օլիմպիադան՝ ֆիզիկա, մաթեմատիկա եւ Հայաստանի աշխարհագրութեան առարկաներից:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի որոշմամբ, միջնակարգ դպրոցներից քննութեամբ ընտրւեցին թւով 8 աշակերտ-աշակերտուհիներ՝ Փրեդիթա Ղարիբեանը, Փրեդիթա Կարապետեանը, Անիա Պետրոսեանը, Լիոդա Մանասեանը, Լուսինէ Վարդանեանը, Էրւին Իսայեանը, Համբիկ Վարդէ Ռեզային, եւ Էդգար Հեշմաթեանը, հայոց ազգային «Յ.Թովմասեան» եւ «Մարիամ» հաստատութեան դպրոցներից: Օլիմպիադային իրենց գիտելիքների լաւագոյնը դրսեւորելու նպատակով սոյն աշակերտները մասնակցեցին դասընթացների՝ հայոց ազգային «Մարիամեան» դպրոցում, որտեղ մաթեմատիկան նրանց դասաւանդեց Նարբէ Աբուլեանը, ֆիզիկան՝ Ադրինէ Կարապետեանը, իսկ Հայաստանի աշխարհագրութիւնը՝ Ռուբինա Խաչատրեանը:
161113d01aԽումբը երկու պատասխանատուների՝ Արբի Ալլահվերդեանի եւ Ռուբինա Խաչատրեանի ընկերակցութեամբ յուլիսի 16-ին մեկնեց Հայաստան:
Օլիմպիադային մասնակցում էին շուրջ 50 աշակերտներ՝ Սիրիայից, Բելգիայից, Թուրքմենստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից, Իսպանիայից, ԼՂՀ-ից եւ Իրանից: Յուլիսի 18-ին ժամը 2-ին պատւիրակութիւնս ներկայացաւ Հանրապետութեան հրապարակ, որտեղ բոլոր մասնակիցներին դիմաւորում էին Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Սփիւռքի բաժնի պաշտօնեաներ՝ Թամարա Զալինեանը եւ Ամալիա Քոչարեանը: Մասնակիցները հանրակառքերով մեկնեցին Աղւերան եւ տեղաւորւեցին հրաշագեղ բնութիւնով շրջապատւած հիւրանոցում: Աշակերտները հիւրանոցի մեծ դահլիճում միմեանց հետ ծանօթացան խմբային խաղերով, յուլիսի 19-ի առաւօտեան ժամը 10-ից 14-ը տեղի ունեցաւ մաթեմատիկայի մրցոյթ, եւ քանի որ իւրաքանչիւր աշակերտ պիտի մասնակցէր երկու մրցոյթի, ուստի միւսների ժամանակը ապարդիւն չանցնելու նպատակով նախատեսւել էր այլ ծրագիր՝ «Տուրիզմի զարգացումը Հայաստանում» թեմայով դասախօսութիւն: Օրւայ բանախօս՝ Գուրգէն Յովհաննիսեանի ցանկութեամբ այն ձեւափոխւեց մասնակիցների մասնակցութեամբ հաճելի զրոյցի: 161113d01bՃաշից յետոյ ժամը 15:30-17:30 տեղի ունեցաւ մրցութեան բանաւոր փուլը, իսկ միւս աշակերտների համար բացատրւեց «Օլիմպիադան, իմ աչքերով» մրցոյթի նախապատրաստական ձեւերը: Բոլոր մասնակիցները մեծ խանդավառութեամբ մասնակցեցին հայկական պարի ուսուցումներին եւ բարձր տրամադրութեամբ այդ զւարճալի մթնոլորտում աշխատեցին:
Յուլիսի 20-ին, առաւօտեան տեղի ունեցաւ ֆիզիկայի տեսական մրցոյթը, իսկ ճաշից յետոյ խմբերի բաժանւելով, միասնաբար շարունակեցին մրցութեան գործնական փուլը: Նոյն օրը մրցութեանը չմասնակցող աշակերտների համար նախատեսւել էր հանդիպում եւ զրոյց՝ «Շախմատը եւ Հայաստանը» թեմայով, Հայաստանի շախմատի վարպետների հետ, իսկ մասնակիցներից ոմանք նաեւ հնարաւորութիւն ունեցան շախմատ խաղալ Հայաստանի շախմատի պատանեկան հաւաքականի անդամ եւ չեմպիոն՝ Հայկ Մարտիրոսեանի հետ, եւ ազատ զրուցել այս շնորհալի շախմատիստի յաղթանակների եւ ձեռքբերումների մասին: Ճաշից յետոյ հիւրանոցի բացօթեայ մարզադաշտում, ջերմ եւ աղմկալի մթնոլորտում աշակերտները զբաղւեցին սպորտային մրցութիւններով:
Յուլիսի 21-ին բոլոր մասնակիցները այցելեցին Մուղնիի վանքը եւ այս Սուրբ տաճարի ներքոյ ակնածանքով մոմեր վառեցին, իսկ յետոյ բոլորին օրհնեց քահանան: Էքսկուրսիան շարունակւեց դէպի համայն հայութեան սրբազան ուխտատեղին՝ Օշական, եւ բոլորը երկիւղածութեամբ խոնարհւեցին իրենց առաջին ուսուցչի՝ Մ. Մաշտոցի շիրիմի առջեւ: Հէնց նոյն օրը, անմիջապէս ճաշից յետոյ, երեք ժամ տեւողութեամբ տեղի ունեցաւ ընդհանուր գիտելիքներից պատրաստւած «Վիկտորինա» խաղ-մրցոյթը եւ չնայած այդ օրւայ ծանր գրաֆիկի, մասնակիցները աշխոյժ եւ ուրախ տրամադրութեամբ մրցեցին միմեանց հետ:
161113d01cՅուլիսի 22-ի առաւօտեան տեղի ունեցաւ Հայաստանի աշխարհագրութեան գրաւոր մրցոյթը, իսկ մրցոյթին չմասնակցող աշակերտների համար նախատեսւել էր մի այլ ծրագիր՝ ծանօթացում ռոբոտեխնիկային: Մասնակիցները հաւաքւել էին սրահում ռոբոտի շուրջ եւ մեծ հետաքրքրութեամբ դիտում նրա շարժուձեւերը եւ լսում բացատրութիւնները: Աշխարհագրութեան գրաւոր մրցոյթը տեղի ունեցաւ կէսօրից յետոյ եւ հէնց նոյն օրը նաեւ տեղի ունեցաւ փակման գեղարւեստական ծրագրի միասնական փորձերը:
«Օլիմպիադան իմ աչքերով» ծրագրի համար, մասնակիցների անունից արտայայտւեցին Լուսինէ Վարդանեանը եւ Էրւին Իսայեանը: Նրանք իրենց խօսքերում մատնանշեցին, որ մենք մեզ հետ տանում ենք մնայուն եւ անջնջելի յուշեր հայրենիքից եւ երախտապարտ ենք բոլոր այն անձանց, ովքեր անխնայ տրամադրեցին մեզ այս բոլոր հնարաւորութիւնները: Օլիմպիադայի փակման գեղարւեստական ծրագիրը տեղի ունեցաւ նոյն օրը ժամը 20.00-ին: Ծրագրին բարձր տրամադրութեամբ մասնակցեց նաեւ թեհրանահայ պատւիրակութիւնը, մեներգով եւ խմբերգով ելոյթ ունեցան՝ Անիա Պետրոսեանը եւ Փրեդիթա Ղարիբեանը:
161113d01dԹեհրանահայ աշակերտները ունեցան հետեւեալ նւաճումները՝ աշխարհագրութեան 1-ին եւ 3-րդ կարգի դիպլոմները ստացան Լուսինէ Վարդանեանը եւ Էդգար Հեշմաթեանը, մաթեմատիկայի 3-րդ կարգի դիպլոմը ստացաւ Էդգար Հեշմաթեանը, եւ մաթեմատիկայի պատւոգրի արժանացաւ Էրւին Իսայեանը, իսկ միւս մասնակիցները նաեւ ստացան գնահատագիր:
Յուլիսի 24-ին, առաւօտեան մասնակիցները յուզւած կրկին հանդիպելու յոյսով թողեցին հիւրանոցը, բայց նախքան վերջնական բաժանումը, նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը: Ծիծեռնակաբերդում անմար կրակի առջեւ ձեռք-ձեռքի կանգնած միասնաբար աղօթեցին Տէրունական աղօթքը եւ երգեցին «Կիլիկիա» երգը: Վերադարձին ոչ թէ յուզւած էին, այլ մտախոհ, նրանք մեր պատմութեան արիւնալի էջերից դասեր քաղած եւ հայրենի արմատներին կառչած, հայօրէն վերամկրտւած վերադառնում էին նոր դիմադրողականութեամբ օժտւած, ուծացման ու ձուլման դէմ պայքարելու:
Յուլիսի 25-ին, առաւօտեան մասնակիցները պիտի թողնեն հայրենիքը, բայց պարզ է եւ ակնյայտ որ նրանք, որպէս փարոս իրենց հոգիներում պահելու եւ ընդմիշտ փայփայելու են հայրենիքի այլեւս ոչ միայն վերացական, այլ մարմնացած ու այնքան հարազատ գաղափարը:
Անշուշտ բարձր պիտի գնահատել նման մրցոյթների կազմակերպումը, որը մրցոյթից բացի նպաստում է մեր աշակերտներին ապրել եւ հպարտանալ հայրենիքով եւ նրա հարուստ մշակոյթով: Ուստի՝ յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնները այն բոլոր անձանց, որոնց օժանդակութեան եւ ջանքերի շնորհիւ կազմակերպւեց այս ուղեւորութիւնը:

Թ. Հ. Թ.
Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Էմբրիոնին հասնելու արւեստը
    Էմբրիոնին հասնելու արւեստը

    Կարելի էր ժամանակ գտնել, ստուգաբանել Նիկոլ Փաշինեանի քաղաքական-հոգեբանական կերտւածքը, արձանագրել` որպէս տեսակ նա ապրում է մի քանի «ռեժիմներով»՝ «սիրելի, թանկ» ժողովրդի հետ նա խօսում է ագորայի տրիբունի «մունդիրով», իրենից կերտում ճերմակ կոթող, որ կարող է «փռել ասֆալտին», «ծեփել պատին», որն ապրում է ժողովրդի «վերին» ցաւերով ու ամենեւին չի նեղւում պոպուլիզմի յուժկու աւելցուկից, որը հմտօրէն խաղում է ամբոխի ներքին, ցածրագոյն բնազդների հետ՝ ձեռնածուին յատուկ մեծագոյն արւեստով ու բոլոր աստւածներին ձուլելով՝ դարձնում է Դագոնի կուռք՝ իր պատկերով, իր նմանութեամբ, իր հոգով եւ դնում պատւանդանին՝ ժողովրդի երկրպագութեան համար։

  • Արամ Ա. «Մեր ժողովուրդը ոչ միայն կուզէ տեսնել անկախացած Հայաստանը, այլեւ Հայաստանը կուզէ տեսնել Արարատով»
    Արամ Ա. «Մեր ժողովուրդը ոչ միայն կուզէ տեսնել անկախացած Հայաստանը, այլեւ Հայաստանը կուզէ տեսնել Արարատով»

    Խօսքն ուղղելով Փաշինեանին` Վեհափառն ընդգծել է, որ թաւշեայ յեղափոխութեան առաջին իսկ օրերից ինքը կապ է հաստատել նրա հետ եւ շեշտել յեղափոխութեան կարեւորութիւնը Հայաստանի հզօրացման հարցում:

  • Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»
    Նիկոլ Փաշինեան. «Հայաստանը պատրաստ է դառնալ գործուն հարթակ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրային եւ տնտեսական յուսալի կապերի հաստատման համար»

    Հայաստանում այս փուլում տեղի է ունենում քաղաքական եւ տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա,  ձեւաւորւում է ակտուալ տնտեսական եւ քաղաքական օրակարգ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Երեւանում մեկնարկած «Եւրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  պլենար նիստի ընթացքում ունեցած ելոյթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

  • Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը
    Տասը տարի անց կամ Փաշինեանի «թաւշեայ» ռեցիդիւը

    Ապրիլ-մայիս ամիսներին «թաւշեայ յեղափոխութիւն» կոչւած պետական յեղաշրջման արդիւնքում իշխանութիւնը բռնազաւթած Նիկոլ Փաշինեանն անմիջապէս «դուխով» անցաւ իր բռնատիրական ռեժիմի հաստատմանն ուղղւած քայլերին:

  • Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման
    Նիկոլ Փաշինեանը դժւար է պատկերացնում ԼՂ հարցի կարգաւորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման եւ յստակեցման

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիրների հետ հանդիպմանն անդրադարձել է արցախեան հիմնախնդրի կարգաւորմանը: Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ շատ յաճախ միջազգային հանրութեան ներկայացուցիչները տարբեր բանակցութիւնների ժամանակ հարց են տալիս՝ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։