Հա

Համայնք

13/11/2016

16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութեան հետքերով

16-րդ Պատգամաւորական ժողովի ԿԸՅ նախագահից տեղեկանում ենք, որ այսօր երեկոյեան ազգային առաջնորդարանում հրաւիրւել են պատգամաւորութեան բոլոր թեկնածուները, իրազեկւելու ընտրութեան քարոզարշաւի պայմաններին:

«ԱԼԻՔ» - 16-րդ Պատգամաւորական ժողովի ԿԸՅ նախագահից տեղեկանում ենք, որ այսօր երեկոյեան ազգային առաջնորդարանում հրաւիրւել են պատգամաւորութեան բոլոր թեկնածուները, իրազեկւելու ընտրութեան քարոզարշաւի պայմաններին:
Միեւնոյն ժամանակ պրն. Համլետ Խալոյեանը յաւելեց, որ հրաւիրւած են ցայժմ իրենց թեկնածութիւնից հրաժարւած եւ նրանք՝ ում դիմումը ուշացման պատճառով չէր ընդունւել:
Ըստ ԿԸՅ նախագահի՝ ակնկալւում է, որ այս հանդիպումները յաջողութեամբ կարդիւնաւորւեն եւ բոլորս ականատես կը լինենք 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութեանը առաւել աշխոյժ մասնակցութեան:

Յարակից լուրեր

  • Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը
    Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը

    Բազմաթիւ են մեր ազգային դպրոցներում առկայ մտահոգութիւնները: Այս հաղորդագրութեամբ ընթերցողի ուշադրութեանն ենք ուզում յանձնել հետեւեալ կէտերը.

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

  • Դպրոցների համատեղման հեռանկարով
    Դպրոցների համատեղման հեռանկարով

    Հայ դպրոցի փայփայման եւ պահպանման զգացումները, որոնք հնչել եւ հնչում են մեր համայնքում, կարեւոր են եղել թէ° անցեալում, թէ° այսօր, երբ խօսելու լինենք ազգային դպրոցներից որեւէ մէկի տեղափոխման կամ աշխատանքը դադարեցնելու մասին:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի (ՊԺ) դիւանը, անսալով «Ռոստոմ» ազգ. տղ. տարր. դպրոցի ծնողների պահանջին եւ յարգելով նրանց նախանձախնդրութիւնը, դպրոցի պահպանման եւ զարգացման վերաբերեալ, նիստեր է գումարել Թեմական խորհրդի պատասխանատուների հետ, իսկ երէկ՝ յունիսի 13-ին եւս խորհրդակցական հանդիպում է ունեցել ՊԺ-ի Կրթական եւ միւս յանձնաժողովների նախագահների հետ:

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողով (16-րդ շրջան) - ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողով (16-րդ շրջան) - ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստում՝ կայացած 16 մայիս 2018 թ.-ին, հանգամանօրէն շարունակեց քննել նախկին նիստերից արծարծւած դպրոցների եւ կրթական ոլորտին կապւած օրակարգերը եւ հետեւեալ որոշումները կայացրեց, որոնք առ ի գիտութիւն ներկայացնում ենք մեր հայրենակիցներին.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։