Հա

Համայնք

15/11/2016 - 09:50

Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:
Ստորեւ ներկայացնում ենք Թ. Հ. թեմի ազգային գրադարանի գրադարանապետուհի՝ Մայրենի Յովասափեանի եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Հանրային կապի անդամ Լուսինէ Նազարեանի հետ զրոյցը:

 

161115d03aՄԱՅՐԵՆԻ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ - Պատգամաւորական ժողովը թեմի օրէնսդիր գերագոյն ժողովն է եւ նրա որոշումները գործադրելի են համայնքի անդամների եւ ենթակայ մարմինների համար: Այն բաղկացած է թեմի ամբողջ հայութեան հոգեւոր եւ աշխարհական պատգամաւորներից, որոնք ընտրւում են ժողովրդի ուղղակի քւէով:
Պատգամաւորներն ընտրւում են չորս տարւայ համար, ժողովրդի ընդհանուր եւ ուղղակի քւէով, իսկ հոգեւորականները թեմի հոգեւորականների եւ Կրօնական խորհրդի միացեալ նիստում:
Վերոյիշեալ ժողովին վճռական ձայնի իրաւունքով մասնակցում են նաեւ՝ թեմակալ առաջնորդը, Թեմական եւ Կրօնական խորհուրդների մէկական ներկայացուցիչները:
Ժողովն ընտրում է մնայուն դիւան երկու տարւայ համար, բաղկացած ատենապետից, փոխատենապետից եւ երկու ատենադպիրներից, եւ գումարում է տարեկան հաշւետւական, հերթական եւ արտակարգ նիստեր ազգային առաջնորդարանում:
Հաշւետւական նիստերին՝ Պատգամաւորական ժողովն ունկնդրում է Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի զեկոյցները:
Պատգամաւորական ժողովը ունի հետեւեալ պարտականութիւնները՝ կատարում է առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի ընտրութիւն կամ հրաժարեցում. հաստատում է անձնական իրաւունքի օրէնքները եւ յղում կաթողիկոսին՝ առ ի վաւերացում. քննարկում եւ հաստատում է Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի նիւթաբարոյական տեղեկագրերը եւ տարեկան նախահաշիւները. մշակում եւ հաստատում է թեմի ազգային-հասարակական եւ տնտեսական գործունէութեան ընդհանուր ծրագիրը եւ քաղաքականութիւնը. իր կամ համայնքի անդամներից ընտրում է Թեմական խորհուրդ, Կրօնական խորհուրդ եւ Հաշւեքննիչ մարմին. քննարկում է Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային Ընդհանուր ժողովի օրակարգը եւ հաստատում է Թեմական եւ Կրօնական խորհուրդների սոյն ժողովին ուղղւած զեկոյցը. ընտրում է ազգային Ընդհանուր ժողովի եւ կաթողիկոսի ընտրութեան ժողովի պատգամաւորներին. քննարկում եւ հաստատում է առաջնորդարանի կանոնագրութիւնները եւ կատարում անհրաժեշտ փոփոխութիւններ. հաստատում է թեմական-եկեղեցական տուրքերը...
Գիտակցելով մեր համայնքի ղեկավարման ու գոյատեւման կարեւորութիւնը, նաեւ որպէս համայնք՝ թիկունք հանդիսանալով Հայաստանի, իւրաքանչիւր հայի պարտականութիւնն է մասնակցելու Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, դերակատար լինելով ազգապահպանման առաքելութեանը, քանի որ մեր քւէներով ենք բարձրաձայնելու եւ պաշտպանելու մեր իրաւունքները:


* * *


161115d03bԼՈՒՍԻՆԷ ՆԱԶԱՐԵԱՆ - Պատգամաւորա կան ժողովը այն բարձրագոյն մարմինն է, որը ընտրում է թեմակալ առաջնորդին, Թեմական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին եւ այլ աշխատող մարմիններին: Այդ իսկ պատճառով կարեւոր է, որ պատգամաւորը օժտւած լինի կրթութեամբ, մասնագիտութեամբ, իմաստութեամբ, փորձառութեամբ, լինի բազմահայեաց եւ օժտւած ազգային գիտակցութեամբ:
Մենք որպէս իրանահայեր, որ ունենք մեր ուրոյն ազգային արժէքները, լեզուն, կրօնը, մշակոյթը եւ... այդ բոլորը պահպանելու համար կարիք ունենք իմաստուն ղեկավար դէմքերի:
Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելով մենք ապահովում ենք մեր ձայնը: Սա ազգային պարտք է: Անկախ արդիւնքից մենք պարտականութիւն ունենք մեր ճիշտը ընտրել: Եթէ այսօր չենք մասնակցում ընտրութիւններին, վաղը իրաւունք չունենք բողոքելու որեւէ սխալ քայլի համար: Չմոռանանք, որ այս ընտրութիւնների իրաւունքը որպէս փոքրամասնութիւն տրւել է մեզ կառավարութեան կողմից, ուստի մասնակցութեան թիւը մեզ համար ինքնըստինքեան ճակատագրական է:
Նկատի ունենալով այս ընտրութիւնների կարեւորութիւնը, կարծում եմ բացի այն որ անհրաժեշտ է բոլորի մասնակցութիւնը, ովքեր լրացնում են տարիքային սահմանումը, այլ նաեւ պէտք է աչալուրջ լինել եւ բծախնդրօրէն եւ ոչ-զգացմունքային ընտրութիւն կատարել: Ոչ թէ մակերեսային հայեացքով պէտք է նայել ընտրութիւններին եւ հիմք դնել ծանօթութիւնը, ընկերութիւնը, բարեկամութիւնը կամ թելադրանքները, այլ աւելի խորը հայեացքով, գիտակցաբար, ուսումնասիրելով՝ քւէարկել արժանաւոր թեկնածուներին: Վերջիվերջոյ ընտրւածները պէտք է ունակ լինեն ծառայելու եւ օգտակար լինելու համայնքին:

Զրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։