Հա

Համայնք

16/11/2016 - 10:00

Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Իրանահայ Գրողների միութեան փոխատենապետ՝ Էդւարդ Յարութիւնեանի եւ ՀՈՒՍԿ հաստատութեան գրասենեակի պատասխանատու Անուշիկ Թումանեանի հետ վարած զրոյցը:

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Իրանահայ Գրողների միութեան փոխատենապետ՝ Էդւարդ Յարութիւնեանի եւ ՀՈՒՍԿ հաստատութեան գրասենեակի պատասխանատու Անուշիկ Թումանեանի հետ վարած զրոյցը:

 

161116d02aԷդւարդ Յարութիւնեան - Մօտ օրերս տեղի է ունենալու 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնը, որով մենք մեր ներկայացուցիչներին ենք ընտրելու՝ իրենց մասնակցութիւնը բերելու մեր ազգային- համայնքային կեանքին:
Պատգամաւորական ժողովը մեր ազգային կառոյցի բարձրագոյն ժողովն է եւ նրանից են բխում միւս ենթակայ մարմինները, ինչպիսին է՝ Թեմական խորհուրդը, ապա Կրթական, Դատական եւ այլ մարմինները: Հետեւաբար ընտրելով Պատգամաւորական ժողովի անդամներին՝ մեր ուղղակի քւէներով, մենք մասնակից ենք դառնում մեր ազգային կառոյցում գործող բոլոր կազմերի գործունէութեան մէջ՝ դպրոցական, եկեղեցական, գերեզմանատների եւ այլն: Ահա թէ ինչո՞ւ է կարեւոր այդ ընտրութիւնը եւ կարեւոր է մեզանից իւրաքանչիւրի մասնակցութիւնը՝ արժանաւոր թեկնածուների ընտրութեան մէջ:
Հետեւաբար մեր ազգային-համայնքային պարտականութիւնն է՝ մեր անվերապահ մասնակցութեամբ Պատգամաւորական ժողովի ընտրութեանը, մեր համայնքի կեանքի առողջ ընթացքը ապահովենք ապագայ տարիների ընթացքում:


* * *


161116d02bԱնուշիկ Թումանեան - Պատգամաւորական ժողովը, որպէս մեր ազգային կառոյցի մէջ օրէնսդիր մարմին, շատ կարեւոր դերակատարութիւն ունի մեր համայնքում։
Պատգամաւոր պէտք է ընտրւի նա, ով լաւածանօթ է մեր ազգային կառոյցներին, ծանօթ է համայնքի դժւարութիւններին եւ խնդիրներին:
Ընտրութիւնների մասնակցելու հարցը կարելի է համարել մեր համայնքային կեանքի ամենակարեւոր խնդիրներից մէկը: Մասնակցելով այս ընտրութիւններին, մենք փաստում ենք մեր համայնքի զօրութիւնը, համախմբւածութիւնը, կապւածութիւնը միմեանց եւ ազգային իշխանութեան հետ: Մեր համայնքի համար կարեւորելով այս ընտրութիւնները, հարկ եմ համարում կոչ անել բոլորին՝ խուռներամ շարքերով մասնակցել այս կարեւոր ընտրութիւններին եւ ընտրել լաւագոյն թեկնածուներին: Մասնակցութեան կոչ եմ անում յատկապէս մեր սիրելի երիտասարդներին, որ առաջին անգամ իրենց տարիքը լրանալով, կարող են մասնակցեն իրենց առաջին եւ կարեւորագոյն ընտրութիւններին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։