Հա

Համայնք

16/11/2016 - 10:10

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Արարատ» պարախումբը՝ 20 տարեկան

Պարախումբ, որը համագործակցութեան նորովի մօտեցումներ ու զարգացման հեռանկարներ սեպեց տեղում՝ հետզհետէ առաւել մասնագիտացնելով այս արւեստում իր գոյութիւնը, եւ այսօր քսանամեայ հեռաւորութիւնից արդէն իր հեղինակաւոր խօսքն ունի ասելու թէ՛ ոլորտի մասնագէտներին եւ թէ՛ իր հանդիսատեսին:

Պարախումբ, որը համագործակցութեան նորովի մօտեցումներ ու զարգացման հեռանկարներ սեպեց տեղում՝ հետզհետէ առաւել մասնագիտացնելով այս արւեստում իր գոյութիւնը, եւ այսօր քսանամեայ հեռաւորութիւնից արդէն իր հեղինակաւոր խօսքն ունի ասելու թէ՛ ոլորտի մասնագէտներին եւ թէ՛ իր հանդիսատեսին:
Այդ մասին են վկայում հէնց իրենք մասնագէտները, որոնցից ոմանք առաւել մեծ ներդրում են ունեցել վերը նշւած մասնագիտացման գործում: Հայաստանի վաստակաւոր արտիստ Կարինէ Ղազարեանը մէկն էր նրանցից, ով տարիներ շարունակ ղեկավարելով պարախումբը իր պրոֆեսիոնալիզմով եւ անմնացորդ նւիրումով կարողացաւ այն կոփել, միաժամանակ դաստիարակել ու կրթել պարի հեզանքներին արժանի սանուհիներ եւ պարուսոյցներ: 161116d01aՊարախմբի 20-ամեակին նւիրւած ելոյթներին ընդառաջ մեզ հետ հեռախօսազրոյցում արտիստուհին մեծ բաւարարւածութեամբ եւ յուզումով էր խօսում պարախմբի հետ անցած ուղու եւ այսօրւայ ձեռքբերումների մասին, որտեղ այս դէպքում յաջողութեան գրաւականն նւիրումն է. «Որքան որ կարողացել եմ եւ հնարաւորութիւն եմ ունեցել սերունդ դաստիարակել եւ ուսուցիչներ պատրաստել, ովքեր որ այսօր կարողանում են մեծ յաջողութեամբ շարունակել իմ դպրոցը, դա արդէն ինձ համար մեծ յաջողութիւն է»,- նշեց մեծ արւեստագէտը: 161116d01bԿարինէ Ղազարեանը նրանց մաղթեց ամենալաւը, որպէսզի նրանց գործը շարունակական լինի,- «Շատ հպարտ եմ, որ այն գործը, որը որ ես սկսել եմ՝ իրենք մեծ եռանդով շարունակում են»:
ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, պարուսոյց Գագիկ Կարապետեանը զրոյցի ընթացքում անկեղծացաւ նշելով, որ «Մինչ Թեհրան առաջին այցս ես արդէն այս խմբի մասին լսել էի եւ ի զարմանս ինձ, պատկերացումս այն չէր ինչ-որ տեսայ: Տեսայ շատ աւելի բարձր մակարդակ, տեսայ շատ աւելի պատրաստւած երեխաներ արդէն, որոնք գաղափար ունէին արդէն ոչ միայն ազգային պարերից, այլ դասական պարից, նաեւ ժամանակակից պարից: Զգացւում էր, որ շատ լուրջ աշխատանք է կատարւել եւ այդ աշխատանքի յաջողութիւնը բացի ղեկավարից, պարախումբը ողջ կազմակերպութեան ուշադրութեան կենտրոնում պահելու գործօնն էր նաեւ: 161116d01cԱնընդհատ զգացւում էր, որ պարախումբը եղել է կազմակերպութեան ուշադրութեան կենտրոնում եւ ամէն ինչ արւել է խմբի բազմակողմանի զարգացման համար, ինչը շատ դժւար է, բայց շատ կարեւոր:
Մաղթում եմ, որ երբեք չյուսահատւեն, աշխատեն, ստեղծագործական մեծ թռիչքներ եմ մաղթում նրանց բոլորին»:
161116d01dՍպորտային պարերի պարացոյց բեմադրող եւ առաջին կարգի մրցավար Քրիստինէ Յովակիմեանը, ով մեծ փորձառութիւն ունի փոքրերի հետ աշխատելու եւ ում պարային բեմադրութիւնները «Արարատ» պարախումբը անգամներ առիթ է ունեցել բեմ բարձրացնելու մօտկից է ծանօթ խմբի իւրաքանչիւր անդամի հնարաւորութիւններին: 20-ամեակի առիթով նա մեզ մօտ է եւ մեզ հետ զրոյցում նշեց, որ բարձր է գնահատում խմբի գործունէութիւնը, որի մօտ կայ աշխատանքի նկատմամբ լուրջ վերաբերմունք, աչալուրջ մօտեցում եւ ամենակարեւորը պատասխանատւութիւն: 161116d01eՀէնց այս գործօններն էլ աւելի են նպաստում եւ դրդում մասնագէտներին առաւել բարձր պրոֆեսիոնալիզմով ուսուցանելու եւ նրանց բեմադրութիւնները պարախմբի սաների կատարմամբ բեմ բարձրացնելու ցանկութեանը:
«Ուրախ եմ, որ առաջին անգամն է, որ պէտք է ներկայ գտնւեմ հէնց համերգային ծրագրին, որովհետեւ միշտ բեմադրել եմ եւ գնացել եմ, երբեք ներկայ չեմ եղել եւ չեմ տեսել բուն համերգային ելոյթները: Այս անգամ շատ յուզւած եմ եւ մեծ սպասում եմ ապրում, ինձ համար էլ անակնկալ է շատ նստել եւ դիտել իմ շատ սիրելի խմբի կատարումները»,- նշեց մեր զրուցակիցը:
161116d01fՔրիստինէն անկեղծօրէն յաւելում է, որ «Արարատ» պարախումբը իր համար բացառութիւն է եւ ինչպէս ինքն է նշում արդէն ժամանակն է, որ նրանք հանդէս գան միջազգային բեմերում, քանի որ խումբը ասելիք ունի եւ ամենակարեւորը իր արւեստը ցուցադրելու առիթ պէտք է ընձեռւի նման լուրջ պարախմբին, յատկապէս երբ ասելիք ունես:
Վերջում Քրիստինէն շնորհաւորեց պարախմբի 20-ամեակը եւ նշեց, որ 20 տարին արդէն խօսուն եւ նշանակալից փաստ է ու ինչպէս պատանիների մօտ այս դէպքում եւս այս 20-ամեայ պատանին պէտք է արդէն հասունացման եւ կայացման նոր մակարդակ ձեւաւորի իր գործունէութիւնում:
ՀՀ վաստակաւոր արտիստ Կարինէ Ղազարեանը, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, պարուսոյց Գագիկ Կարապետեանը եւ Սպորտային պարերի պարացոյց բեմադրող եւ առաջին կարգի մրցավար Քրիստինէ Յովակիմեանը ներկայ կը լինեն «Արարատ» պարախմբի ելոյթներին, որոնք իմիջիայլոց կայանալու են վաղը՝ նոյեմբերի 17-ին եւ ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին եւ իրենց ներկայութեամբ առաւել ոգեւորութիւն եւ հմայք կը հաղորդեն երեկոյին:

Ա. Է.

Յարակից լուրեր

  • Պարի փառատօն
    Պարի փառատօն

    Ուրբաթ, հոկ. 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Սասունցի Դաւիթ» լեցուն սրահում տեղի ունեցաւ «Մանկապատանեկան պարի փառատօն» նւիրւած՝ Հայաստանի Անկախութեան 100-ամեակին եւ Մշակոյթի օրւան:

  • Ռիթմ, պար, յաղթանակ. «Արարատ»-ի յաջողութիւնը
    Ռիթմ, պար, յաղթանակ. «Արարատ»-ի յաջողութիւնը

    Վրաստանի Բաթումի քաղաքաքում յուլիսի 1-2-ին անցկացւած երգի եւ պարի միջազգային փառատօնում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ներկայացել է ինքնատիպ ելոյթներով, եւ արդիւնքում նւաճել լաւագոյնների լաւագոյն՝ «Grand prix» մրցանակը:

  • «Արարատ» պարախմբի ելոյթը՝ «Նայիրի» միութեան բեմում
    «Արարատ» պարախմբի ելոյթը՝ «Նայիրի» միութեան բեմում

    Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան առաջարկով եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան համագործակցութեամբ հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, «Արարատ» պարախումբը ելոյթ ունեցաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում:

  • Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ելոյթով նշեց իր 20-ամեակը
    Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ելոյթով նշեց իր 20-ամեակը

    Թւականիս նոյեմբերի 17-ին եւ 18-ին, հանդիսատեսը ականատեսը եղաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի անսամբլի, եւ թիւ 1, 2, 3 եւ 4 խմբերի սաների տարեկան ելոյթի, որոնք երկու ժամերի սահմաններում ներկաներին հրամցրին հայկական եւ միջազգային պարերի շարանը: Ելոյթ, որը նւիրւած էր պարախմբի կազմաւորման 20-ամեակին:

  • «Արարատ» պարախումբը նշեց իր 20-ամեակը
    «Արարատ» պարախումբը նշեց իր 20-ամեակը

    Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ թւականիս նոյեմբերի 17-ին եւ 18-ին տեղի ունեցաւ «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը: «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում իրականացած ելոյթը նւիրւած էր պարախմբի 20-ամեակին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։