Հա

Համայնք

17/11/2016 - 10:10

Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թ. Հ. Թ.-ի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Թ. Հ. Թ.-ի Հանրային կապի գործավար‘ Անահիտ Պօղոսեանի եւ «Ռայանէ խաբար» մասնագիտական ամսաթերթի խմբագրակազմի անդամ, վարչագիտութեան հարցերով խորհրդատու եւ դասախօս՝ Անդրէ Գալստեանի հետ վարած զրոյցը:

 

161117d04aԱնդրէ Գալստեան - Պատգամաւորական ժողովը թեմի ամենաբարձրագոյն օրէնսդիր ժողովն է եւ նրա որոշումները գործադրելի են դառնում համայնքի ենթակայ մարմինների միջոցով:
Թեհրանի հայոց թեմի կանոնագրութեան 29-րդ յօդւածի համաձայն՝ Պատգամաւորական ժողովը Թեհրանի թեմի բարձրագոյն իշխանութիւնը լինելով՝ բաղկանում է հոգեւորական եւ աշխարհական անդամներից, որոնց ընդհանուր թւի վեցեօթերորդը լինելու են աշխարհական, իսկ մէկեօթերորդը՝ հոգեւորական: Պէտք է նշել որ աշխարհական եւ հոգեւորական պատգամաւորները ընտրւում են չորս տարւայ ժամանակաշրջանով եւ վերընտրելի են նաեւ յաջորդական նստաշրջանների համար:
Ի նկատի ունենալով Պատգամաւորական ժողովի կարեւոր եւ ազդեցիկ դերակատարութիւնը համայնքի ակտիւ գործունէութեան բոլոր ասպարէզներում՝ ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է համարւում:
Նաեւ, ընտրութիւններին խուռներամ շարքերով մասնակցելը՝ հնարաւորութիւն է ստեղծելու աւելի զգօն ու պահանջատէր լինել բոլորիս իրաւունքների իրագործման աշխատանքների նկատմամբ եւ այդ բերումով՝ կարողանալ յուսալ աւելի պայծառ ապագայ համայնքի համար:


* * *


161117d04bԱնահիտ Պօղոսեան - Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը, որի 16-րդ շրջանի ընտրութիւնները կը կայանան թւականիս նոյ. 25-ին, համարւում է համայնքիս ամենաբարձր օրէնսդիր մարմինը:
Սոյն ժողովի ամենակարեւոր պարտականութիւններից է որոշումներ ընդունել, քննել ու համայնքի գործադիր իշխանութիւններին փոխանցել Թեհրանի հայոց թեմի բարօրութեանը անհրաժեշտ հարցերը, դրանք լինեն՝ ազգային, հասարակական, մշակութային, կրօնական, կրթական եւ այլն:
Ուրեմն մեր բոլորի պարտականութիւնն է մասնակցել սոյն ընտրութիւններին: Միայն ընտրութիւններին մասնակցելով է, որ կարող կը լինենք ապագայում պահանջատէրը լինել մեր իրաւունքների:
Նոյ. 25-ին չմոռանանք մեր ազգային պարտականութիւնը իրականացնել մասնակցելով ընտրութիւններին: Ընտրութիւնների բարձր թւաքանակով մասնակցելով միայն կը կարողանանք արդարացնել մեր իրաւունքները:

Զրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

  • Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում
    Սրբազան Մեղրիկ Բարիքեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի հայոց թեմի մեր սիրելի զաւակներին, որ հինգշաբթի, 8 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեհրան ժամանեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, թեմիս Քրիստոնէական դաստիարակութեան եւ եկեղեցական աշխատանքների մէջ նեցուկ կանգնելու առաջնորդ Սրբազանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում
    Հայ Մշակոյթին նւիրւած՝ միջոցառումներ Թեհրանի հայոց թեմում

    Իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը նշանաւորւում է մշակոյթի շաբաթւան նւիրւած միջոցառումներով:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

  • Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն
    Տնտեսական ճգնաժամը եւ առանց այդ էլ «բաց»-ով փակւող մեր բիւջէն

    Հանդիպումների երկրորդ օրը, երէկ, երեքշաբթի, տեղի ունեցաւ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, որտեղ Սասուն քաղաքամասի բնակիչներն առիթ ունեցան դէմ առ դէմ, կամ ինչպէս դահլիճից հնչեց՝ եռակողմ հանդիպմանը լսելու Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների ծաւալած գործունէութեան մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։