Հա

Համայնք

17/11/2016

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 65-ամեայ գործունէութեանը նւիրւած՝ երդման արարողութիւն

Ուրբաթ, նոյեմբերի 11-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Սկաուտական միութեան երդման արարողութիւնը, նւիրւած միութեան 65-ամեայ գործու-նէութեանը:
Նախասրահում ցուցադրութեան էր դրւած գայլիկ, արծւիկ եւ արի-արենուշների իւրաքանչիւր խմբի լուսանկարները եւ նրանց միջոցով պատրաստւած աշխատանքները, որոնց մէջ աչքառու էր ծառի տեսք ունեցողները, որը հէնց ընտրւած էր, որպէս 65-ամեակի խորհրդանիշ:

Ուրբաթ, նոյեմբերի 11-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Սկաուտական միութեան երդման արարողութիւնը, նւիրւած միութեան 65-ամեայ գործու-նէութեանը:
Նախասրահում ցուցադրութեան էր դրւած գայլիկ, արծւիկ եւ արի-արենուշների իւրաքանչիւր խմբի լուսանկարները եւ նրանց միջոցով պատրաստւած աշխատանքները, որոնց մէջ աչքառու էր ծառի տեսք ունեցողները, որը հէնց ընտրւած էր, որպէս 65-ամեակի խորհրդանիշ:
Սկզբում մի խումբ սկաուտների նւագակցութեամբ հնչեց Հայաստանի հիմնը, որին յաջորդեց իւրաքանչիւր խմբի ներկայացուցիչների շարքայինը, դրօշակների վեր բարձրանալն ու գայլիկ-արծւիկների միջոցով հնչած կազմակերպութեան հիմնը:

161117d03a

Ծրագրի գեղարւեստական բաժնում նախատեսւած էր երկու երգերի կատարում՝ գայլիկ-արծւիկներից կազմւած երգչախմբի միջոցով, «Հզօր բանակ» երգի կատարում՝ երեք արենուշների կատարմամբ, ֆիզիկական աշխատանքների կատարում, ֆիլմի ցուցադրում՝ սկաուտական աշխատանքներից ու բանակումներից: 161117d03bՆաեւ ցուցադրւեց մի քանի հարցազրոյց՝ միութեան աւագ ընկերների հետ, որի ընթացքում սկաուտների միջոցով ներկայացւեց միութեան անցեալը եւ սկաուտի միշտ պատրաստ կեցւածքը՝ Իրանի, Հայաստանի եւ Արցախի պատմութեան ընթացքում:
Գեղարւեստական բաժնին յաջորդեց սկաուտական շարքայինը ու կարգախօսերը, եւ նորամուտների երդման արարողութիւնը, ապա հրաւիրւեցին Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Կազմակերպութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը եւ միութեան ներկայ սկաուտապետ՝ ընկեր Հարմիկ Նաւասարդեանը, յանձնելու գնահատականները եւ աստիճանները:
Ծրագրի վերջին հատւածում օրւայ կապակցութեամբ արտայայտւեցին ընկեր Գէորգ Վարդանը եւ Սրբազան Հայրը:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։