Հա

Համայնք

19/11/2016 - 10:50

Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Արտուշ Իսկանդարեանի եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ Արբի Սարգսեանի հետ վարած զրոյցը:

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Արտուշ Իսկանդարեանի եւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ Արբի Սարգսեանի հետ վարած զրոյցը:

 

161119d02aԱրտուշ Իսկանդարեան - Թ. Հ. Թ.-ի ամենակարեւոր եւ բարձրագոյն մարմինը ինչպէս, որ բոլորս գիտենք օրէնսդիր մարմին՝ Պատգամաւորական ժողովն է, որն արդէն 16-րդ նստաշրջանի ընտրութիւնների շեմին ենք կանգնած:
Հաստատ իւրաքանչիւր հայ իր բարձր գիտակցութեամբ ըմբռնում է, որ ի՞նչ դժւարին պայմաններում ենք կարողացել ժամանակին ձեռք բերել Պատգամաւորական ժողով ունենալու իրաւունքը մեր իրաւունքները պաշտպանելու համար: Եւ հէնց այս պատճառով է, որ բոլորիս պարտականութիւնն է պաշտպանել մեր իրաւունքները եւ խուռներում շարքերով մասնակցենք Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:
Պատգամաւորական ժողովում է, որ ներկայ են լինում մեր ընտրեալ թեկնածուները որպէս պատգամաւոր, որոնք համայնքի խօսքն ու պահանջներն են ներկայացնում: Դա պատճառ է դառնում համայնքի աւելի բարգաւաճման ու առաջադիմութեան:
Վերջում կը յուսանք մեր սիրելի եւ յարգելի թեկնածուների արձանագրւելու համար բաւական առիթ եւ ժամանակ տրւի, եւ փոխադարձաբար թեկնածուներն էլ յարգեն այդ ժամկէտը եւ ժամանակին ներկայացանեն իրենց տւեալները:
Յուսանք, որ թեկնածուներն յարգերով ազգային իշխանութեան որոշումները, ժամանակին ներկայացնեն իրենց տւեալները քաղաքամասի կենտրոնական շտաբին եւ յանձնախմբերին, որով առողջ մթնոլորտ կը ստեղծւի ընտրատարածքներում:

* * *

161119d02bԱրբի Սարգսեան - Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովը Թեհրանի հայոց թեմի բարձրագոյն ժողովն է, որի մէջ ընդգրկւած են ժողովրդի պարզ քւէներով ընտրւած պատգամաւորներ, եւ իւրաքանչիւր շրջան չորսամեայ աշխատանքային ժամանակաշրջան է պարունակում:
Պատգամաւորական ժողովի լիազօրութիւններից է՝ որոշում կայացնել թեմակալ առաջնորդի մասին, ընտրել Թեմական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին եւ որոշումներ ընդունել ու գործադրման համար ներկայացնել գործադիր մարմիններին:
Որպէս համայնքի անդամներ, իւրաքանչիւրս պարտականութիւն ունենք մասնակցելու ընտրութիւններին, անկախ մեր մտածումներից եւ անկախ արդիւնքից:
Նկատի առնելով Պատգամաւորական ժողովի ճակատագրական դերը եւ կարեւորութիւնը մեր համայնքում, անհրաժեշտ է բոլորի եւ ի մասնաւորի երիտասարդների մասնակցութիւնը յիշեալ ընտրութիւններին:
Ուրեմն, նոյեմբերի 25-ին բոլորս միասնաբար եւ խուռներամ շարքերով մասնակցենք յիշեալ ընտրութիւններին, իրականացնելով մեր ազգային պարտականութիւնը:


Զրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։