Հա

Համայնք

19/11/2016 - 11:00

Անցեալի յուշերով

Առաջնորդութեանս առաջին օրերից սկսեալ բուռն ցանկութիւն եմ ունեցել այցելելու Թեհրանի մեր թեմի հեռաւոր ու մօտաւոր բոլոր շրջանները, որոնք պատմութեան մի ժամանակահատւածում եղել են հայաբնակ:
Շաբաթ, նոյեմբերի 5-ի առաւօտեան ընկերակցութեամբ արաքցի երկու ազգայիններ՝ Արարատ Քեշիշեանի եւ Ալբերտ Բուդաղեանի ուղեւորւեցինք դէպի Իրանի կենտրոնական Արաք նահանգի Քամարա գաւառ, որը ժամանակին ունեցել է մօտաւորապէս 28 զուտ հայաբնակ գիւղեր:

Առաջնորդութեանս առաջին օրերից սկսեալ բուռն ցանկութիւն եմ ունեցել այցելելու Թեհրանի մեր թեմի հեռաւոր ու մօտաւոր բոլոր շրջանները, որոնք պատմութեան մի ժամանակահատւածում եղել են հայաբնակ:
Շաբաթ, նոյեմբերի 5-ի առաւօտեան ընկերակցութեամբ արաքցի երկու ազգայիններ՝ Արարատ Քեշիշեանի եւ Ալբերտ Բուդաղեանի ուղեւորւեցինք դէպի Իրանի կենտրոնական Արաք նահանգի Քամարա գաւառ, որը ժամանակին ունեցել է մօտաւորապէս 28 զուտ հայաբնակ գիւղեր:
Մինչ ինքնաշարժը կը սուրար բլուրներով շրջապատւած դաշտերում, մտածում ու մտաբերում էի, թէ ինչպէս ժամանակին, այդ դաշտերում աշխատել ու հողն են հերկել մեր հայրերը եւ իրենց քրտինքը խառնել այդ հողին, իսկ այսօր երբեմնի այդ հայաբնակ գիւղերը հայաթափւել են, մնացել են միայն գերեզմանատները, աւերակ կիսափուլ տներն ու աղիւսէ կիսափուլ եկեղեցիները…: Ինչ դառն իրականութիւն…

161119d01aՀասնում ենք շրջանի առաջին ամենամեծ գիւղը Լիլիան, որը ժամանակին ունեցել է եկեղեցի, դպրոց, գերեզմանատուն եւ եռուն հայակեանք: Մօտենում ենք եկեղեցուն, որն արդէն վերածւել է շտեմարան-պահեստի, մեզ մօտենում են գիւղացիներ, որոնք սիրալիր ու յարգալից խօսքերով պատմում են գիւղի անցեալից, հայ գիւղացիների կեանքից յաւելելով, որ հայերը եղել են գիւղի ողջ շրջանի կեանքը համեմող աղը: Մեզ հրաւիրում ճաշի, ժամանակի սղութիւնը թոյլ չի տալիս մեզ ընդառաջելու իրենց թախանձագին խնդրանքին:
Հրաժեշտ ենք տալիս եւ գնում դէպի գիւղի մենաւոր գերեզմանատուն. տապանաքարերի վրայ կարդում ենք անուններն ու թւականները. 1800-ական թւականներից սկսեալ տապանաքարերի ենք հանդիպում. նկարում ենք եւ յուզումով «Հոգւոցն հանգուցելոց» աղօթքն են արտասանում, այստեղ թաղւած ննջեցեալների հոգիների համար եւ հրաժեշտ տալով մեզ ուղեկցող ազնիւ գիւղապետից, շարունակում ենք մեր ուղեւորութիւնը:
Երկրորդ գիւղը Դաւուդաբադ կամ ժողովրդական բարբառով Դովթաբադ գիւղն է եւ ապա Ղորչիբաշի գիւղը, որ ժամանակին ունեցել է երեք եկեղեցիներ. գնում ենք գերեզմանատուն, այստեղ գալիս են շրջանի կուսակալն ու պետական այրեր, որոնք իմացել էին մեր շրջան գտնւելու մասին. 161119d01bշատ սիրալիր հանդիպման եւ ողջագուրման յաջորդում է գերեզմանատնում շրջագայելն ու աղօթքը: Այստեղ Մշակութային ժառանգութեան տնօրէնութիւնը բոլոր գերեզմանաքարերը բետոնով ամրապնդել է: Այնուհետեւ այցելեցինք եկեղեցիներ, որոնցից մէկը վերածւել է հուսէյնիէի եւ երկրորդն էլ շտեմարանի:
Եկեղեցիների այցելութիւնից յետոյ, պետական այրերի ընկերակցութեամբ կուսակալութեան կենտրոն այցելեցինք, որտեղ եղաւ պաշտօնական հիւրասիրութիւն եւ իւրայատուկ վերաբերմունք առաջնորդ Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին:
Ղորչիբաշիի այցելութիւնից յետոյ եղանք Խումէյն քաղաքում, որը ծննդավայրն էր Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի: Այցելեցինք պատմական քաղաքն ու պատմական ծննդավայրը հանգուցեալ Էմամի, բնակարանի պատասխանատուները սիրալիր ընդունեցին մեզ եւ հրաւիրեցին ճաշի:
Մեր ժամանակի սղութեան պատճառով չկարողացանք ընդունել իրենց հրաւէրը:
Շարունակելով մեր յուզիչ ապրումներով օծուն այցելութիւնը, մտնում ենք Վարչի գիւղը, դիտում ենք գիւղի աւերակ դարձած տները, ապա շարունակում ենք մեր ճանապարհորդութիւնը դէպի Մահալաթ՝ հրաշալի բնութեամբ օժտւած քաղաք, որը նաեւ նշանաւոր է իր աղբիւրներով ու ծաղկանոցներով:
Հրաժեշտ տալով Մահալաթին, գալիս ենք Սաքի հայկական գիւղ, այցելում ենք գերեզմանատուն, աղօթում եւ ապա ողջունելով տարեց մի գիւղացու, ով ստիպում էր անպայման իր մօտ գնանք հիւրասիրութեան, շարունակեցինք մեր ճամբան: Օրը արդէն երեկոյացել էր Արաք հասանք ծանրաբեռնւած խոհերով ու մտածումներով:
161119d01cԿար ժամանակ Իրանի կենտրոնական նահանգի գաւառների՝ Քամարայի, Քազազի, Սուլթանաբադի եւ Բուրվարի հայաբնակ գիւղերը կազմում էին նահանգի ամենաաշխոյժ, աշխատասէր, հիւրասէր ու գործունեայ տարրերով հարուստ շրջանը:
Այսօր այդ գիւղերը հայաթափւել են, սակայն իրենց համագիւղացի իրանցի եղբայրների եւ քոյրերի յիշողութեան մէջ դեռ վառ են մնացել հայերի կերպարը, որպէս աշխատասէր, ազնիւ, հիւրասէր, բարի ու անկեղծ առաքինութիւններով օժտւած անձինք. «Ինչ որ ունենք, որպէս արհեստ եւ արւեստ եւ նոյնիսկ ազնւութիւն ու հիւրասիրութիւն, այդ բոլորը հայերից ենք սովորել»,- ասում են գիւղացիներն ու պետական այրերը:
Այո՛, մեր ժողովուրդը իր առաքինութիւններով եւս գերել էր իր համագիւղացի իսլամ եղբայրներին ու քոյրերին: Որքան յուզիչ էր, երբ Դովթաբադ գիւղը մտանք ու հայերի տներն էինք լուսանկարում, տեղացի համեմատաբար երիտասարդ մի տիկին չադորով ծածկւած, երբ իմացաւ մեր հայ լինելն ու մեր ընկերակիցներից մէկը նոյն գիւղից լինելը, աղերսագին ու թախանձագին խնդրում էր, որ իրենց մօտ գնանք հիւրասիրւելու համար: Ու այս տեսարանը կրկնւում էր բոլոր այն գիւղերում, որտեղ որ եղանք:
161119d01dԻզուր տեղ չէ, որ Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնին, իր ծննդավայր շրջանը այցելելիս, փնտրում էր եւ ուզում էր տեսնել իր համագիւղացի հայերին, որոնք ծանօթ էին եղել եւ բարի յիշատակներով կապւած էին իրար:
Որքա՜ն գեղեցիկ, ներշնչող ու հպարտութիւն առթող երեւոյթ է սա. երեւոյթ, որ վստահաբար կազմում է մեր հոգեւոր հարստութիւնն ու անյաղթահարելի զօրութիւնը: Որքան երջանիկ էի զգում ինքս ինձ, երբ լսում էի այնպիսի վկայութիւններ իմ ժողովրդի անցեալի կեանքից, որոնցով ողջ մի ժողովուրդ կարող է հոգեպէս սնւել եւ աճել եւ միւս կողմից էլ երեւակայութեամբ պատկերացնում էի այդ գիւղերի բազմահազար զաւակներին իրենց տներում, արօտավայրերում, եկեղեցիներում, իրենց հոգեւոր հովիւների, առաջնորդների եւ ղեկավարներին դիմաւորելիս ու ակամայ աչքերիցս արցունքներն են հոսում, փորձում եմ ինքնազուսպ դիտել շրջապատս եւ ահա մտապաստառիս առաջ տողանցում են պատմական մեր հայրենիքի գիւղերի, քաղաքների, դաշտերի, սարերի ու հովիտների մեր ժողովուրդը, որոնք ակամայ բռնի տեղահանւեցին ու աքսորւեցին դէպի անծայրածիր անապատները Միջագետքի եւ Սիրիայի: Սթափւում եմ երազ-տեսիլքից ու ինքս ինձ գտնում եմ Արաքի դպրոցում, Ս. Մեսրոպ եկեղեցու շրջափակում ու հարց եմ տալիս, ո՞ւր են տէրերը դպրոցի եւ եկեղեցու, որտե՞ղ են այս դպրոցում տասնեակ տարիներ ուսում առած, մեծացած մեր զաւակները, որտե՞ղ են եկեղեցու աւազանում մկրտւած մեր զաւակները, խորանի առաջ պսակւած մեր զոյգերը… ափսո՜ս, չկան եւ եկեղեցին ու դպրոցը իրենց մենաւորութեան մէջ վայելում են խնամքը դեռեւս Արաքում ապրող մի խումբ ընտանիքների:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի հայոց թեմի

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։