Հա

Համայնք

Շաբաթ, 19 Նոյեմբերի 2016 12:10

Կեանքից հեռացաւ «Րաֆֆի» օրացոյցի նւիրեալ արտօնատէր Էռա Պօղոսեանը

Իրանահայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց. 85 տարեկանում կեանքից հեռացաւ ականաւոր մանկավարժ, «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզի վաստակաւոր ուսուցչուհի, «Րաֆֆի» օրացոյցի արտօնատէր, հրատարակիչ Էռա Պօղոսեանը:

Իրանահայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց. 85 տարեկանում կեանքից հեռացաւ ականաւոր մանկավարժ, «Էլպիս Ֆերահեան» ազգային մանկապարտէզի վաստակաւոր ուսուցչուհի, «Րաֆֆի» օրացոյցի արտօնատէր, հրատարակիչ Էռա Պօղոսեանը:
Դեռ մանկուց նա ընտանիքում ազգային-գաղափարական փոթորկոտ խմորումների ականատեսն էր, հայրը՝ ազգային-հասարակական գործիչ, Եփրեմ խանի զինակից եւ «Ալիք»-ի աննկուն նւիրեալ Արսէն Միքայէլեանը նրա հոգում խորապէս արմատացրեց պայքարի ու նւիրեալի այդ զօրեղ ոգին:
Եւ Էռան մինչեւ իր կեանքի վերջը մնաց այդպիսին՝ յամառ, ուժեղ կամքով ու պայքարող ոգով անհատականութիւն:
Վշտակցում ենք տկն. Պօղոսեանի անմիջական հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին, այս ծանր կորստի առիթով՝ մաղթում համբերութիւն եւ նրա կիսատ թողած գործի շարունակականութիւն:

«ԱԼԻՔ» օրաթերթի
խմբագրութիւն եւ տնօրէնութիւն

Related items

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    «ԱԼԻՔ» օրաթերթի տնօրէնութիւն, խմբագրակազմ եւ աշխատակազմ,
    1931 թւականին դոկտ. Յարութիւն Ստեփանեանի, Յովսէփ Թադէոսեանի, Համբարձում Գրիգորեանի, Ստեփան Խանբաբեանի, Եղիշէ Իշխանեանի եւ դոկտ. Վարդան Յովհաննիսեանի վառած թոյլ լոյսով փոքր ճրագն այսօր հսկայ մի ջահ է, որ ամբողջ 85 տարի իր անհրաժեշտ ներկայութեամբ լուսաւորեց եւ զարգացրեց համայնքիս միտքն ու մտածելակերպը եւ սովորեցրեց թէ՝ ինչ ասել է «Օրաթերթ»:

  • Անտեղի մտահոգութիւն... («Րաֆֆի» օրացոյցի 75-ամեակի առթիւ) Անտեղի մտահոգութիւն... («Րաֆֆի» օրացոյցի 75-ամեակի առթիւ)

    1947-48-49 թւականներին (ճիշտ տարին չեմ յիշում) բայց անպայման պիտի նշեմ, որ երկրում լոյս էին տեսնում զանազան թերթեր, ամսագրեր, օրացոյցեր, եւ բոլորն էլ սպառւում էին, որովհետեւ այն օրերին խիստ պահանջ կար: Թեհրանում լոյս էին տեսնում՝ «Ալիք», «Վերածնունդ» օրաթերթերը, «Ցախաւել» եւ «Բոբոխ» երգիծաթերթերը, «Լոյս», «Արմենուհի» գրական հանդէսները, «Նոր աղբիւր» մանկական հանդէսը:

  • Ստացւած մամուլ Ստացւած մամուլ

    Խմբագրութիւնս շնորհակալութեամբ ստացել է հետեւեալ իրանահայ օրացոյցերը, որոնց ներկայացման տրամաբանական ու սպասւած ժամանակը՝ յունւար ամիսն էր...

  • Իմ ու «Րաֆֆի»-ի 25 տարիները Իմ ու «Րաֆֆի»-ի 25 տարիները

    Անծանօթ հեռախօսազանգը յուշում է Պարսկաստանից ստացւած կապոցի մասին: Իմանալով, թէ կապոցը պարունակում է 2016 թւականի «Րաֆֆի» օրացոյցները, ժամ առաջ շտապում եմ ստանալու դրանք: Հազիւ տեղաւորւած ինքնաշարժի աթոռին, մի հին սովորութեան համաձայն, յանձնւելով անդիմադրելի հետաքրքրութեան դիմաց, ծրարից հանում ու սկսում եմ թերթել «Րաֆֆի» օրացոյցի էջերը:

  • 2015 թւականի իրանահայ օրացոյցներ 2015 թւականի իրանահայ օրացոյցներ

    Ընթացիկ տարւայ՝ 2014 թւականի աւարտին ամէն տարւայ կարգով անդրադառնանք մեր համայնքում հրատարակւող այն օրացոյցներին, որոնց 2015 թւականի համարը ունենք ձեռքի տակ եւ խմբագրութիւնս մինչ այժմ ստացել է շնորհակալութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ