Հա

Համայնք

19/11/2016

Հայ հանգուցեալ ուսուցիչների յիշատակին՝ հոգեհանգստեան արարողութիւն

Իրանահայ ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ, նոյեմբերի 18-ին, Ս. Աստւածածին եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ 2016 թւականին հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:

«ԱԼԻՔ» - Իրանահայ ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ թւականիս ուրբաթ, նոյեմբերի 18-ին, Ս. Աստւածածին եկեղեցում ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ 2016 թւականին հանգուցեալ հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:
Ս. պատարագին նախագահում էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագի ընթացքում հայ ուսուցչի դերի եւ ազգային պահպանման անհրաժեշտութեան մասին քարոզեց թեմակալ առաջնորդը եւ ժողովրդին կոչ ուղղեց խուռներամ շարքերով մասնակցել նոյ. 25-ի կայանալիք Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, որից յետոյ Սրբազան Հօր միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:
Արարողութիւնից յետոյ «Վաչէ Յովսէփեան» համալիրում տեղի ունեցաւ բանախօսութիւն, օրւայ բանախօսն էր բանաստեղծ եւ թարգմանիչ Տիգրան Պօղոսեանը, գեղարւեստական ծրագիր եւ ընդունելութիւն:
Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում:

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին
    Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին

    «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին:

  • Ատրպատականում հոգեհանգիստ կատարւեց հանրակառքի արկածի զոհերի 10-րդ տարելիցի առիթով
    Ատրպատականում հոգեհանգիստ կատարւեց հանրակառքի արկածի զոհերի 10-րդ տարելիցի առիթով

    Տաս տարիներ առաջ, 8 սեպտեմբեր 2008-ին, Արեւմտեան Հայաստանի իրենց շրջապտոյտը աւարտած երբ վերադառնում էին մէկ խումբ իրանահայեր, հանրակառքի արկածի զոհ դարձան, որոնցից 17 անձեր մահացան, իրենց ետին թողելով ընտանիքի սիրելի անդամներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ: 

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։