Հա

Համայնք

21/11/2016

Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Թ. Հ. Թ. «Արտակ Մանուկեան» թանգարանի պատասխանատու Ալիս Շահմուրադեանի եւ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Արման Բանդարիի հետ վարած զրոյցը:

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:
Ստորեւ ներկայացնում ենք՝ Թ. Հ. Թ. «Արտակ Մանուկեան» թանգարանի պատասխանատու Ալիս Շահմուրադեանի եւ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամ՝ Արման Բանդարիի հետ վարած զրոյցը:

 

161121d04aԱլիս Շահմուրադիան - Հայ ժողովրդի կրօնականազգային եւ մշակութային արժէքների պահպանման անհրաժեշտութեան մասին լաւատեղեակ ենք բոլորս:
Այդ կարեւոր գործօնների պահպանումը է՛լ աւելի անհրաժեշտութիւն է ստանում Սփիւռքում, որոնց պահպանման համար գործում են բազմաթիւ կառոյցներ: Գալով Թեհրանի հայոց թեմին, պիտի ասել, որ մեր համայնքի կարեւորագոյն օրէնսդիր իշխանութիւնն է Պատգամաւորական ժողովը, որի պատգամաւորները ընտրւում են համայնքի ուղղակի քւէների շնորհիւ:
Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները տեղի են ունենում իւրաքանչիւր 4 տարի մէկ անգամ եւ բոլորիս պարտքն է մասնակցել ընտրութիւններին:
Այդ անհրաժեշտութիւնից ելնելով բոլորիս պարտականութիւնն է, որ առաջիկայ նոյ. 25-ին, խուռներամ մասնակցութիւն բերենք 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին եւ քայլենք դէպի մեր համայնքի բարւոք ապագայի կերտման ուղղութեամբ:


* * *

161121d04bԱրման Բանդարի - «Պարզ է, որ Պատգամաւորական ժողովը լինելով թեմիս բարձրագոյն օրէնսդիր կառոյցը եւ իր մէջ ընդգրկելով Թեհրանի հայոց թեմի տարբեր շրջաններից ու քաղաքամասերից ժողովրդի քւէով ընտրւած պատգամաւորների, իր իւրայատուկ կարեւորութիւնը եւ դիրքն ունի համայնքին յուզող հարցերի ու դժւարութիւնների լուծման գծով, դրանք լինեն հասարակական, մշակութային թէ տնտեսական: Յուսամ՝ իւրաքանչիւրս հէնց այս յանձնառութեամբ, իր քւէներով զօրավիգ կանգնի Պատգամաւորական ժողովի որեւէ յարմար թեկնածուի: Իր թեկնածութիւնն առաջադրած որեւէ անձ, ընտրւելու դէպքում, պէտք է լինի արդարամիտ եւ անշահախնդիր քննադատ, իր ստանձնած պարտականութիւնը աւարտին հասցնող անհատ, ուրոյն մտածողութեամբ օժտւած, սակայն հաւաքական որոշումները յարգող ու գործադրող անձ: Ցանկալի է, որ թեկնածուների ցուցակի մէջ յայտնւեն նման մարդիկ...

Զրոյցը վարեց Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

  • Ֆրանսահայ զբօսաշրջիկների այցն առաջնորդարան
    Ֆրանսահայ զբօսաշրջիկների այցն առաջնորդարան

    Շաբաթ, 25 օգոստոս 2018-ի կէսօրին Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ զբօսաշրջիկներ, որոնց մի մասը անդամներ էին «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ եւ քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-րդ ամեակները
    Տ. Սեպուհ արք. Սարգսեանի Թեհրանի հայոց թեմում առաջնորդութեան 19-րդ եւ քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-րդ ամեակները

    Թեհրանի հայոց թեմում, որպէս թեմի առաջնորդ իր առաքելութիւնը սկզբնաւորած Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եկեղեցական, կրօնական, ազգային ու հասարակական աշխատանքների եւ առաջնորդութեան 19-րդ ամեակն ու քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակը նշանաւորելու առիթով, երէկ՝ յուլիսի 7-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:

  • Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը
    Լուրջ քայլեր առնելու պարտաւորութիւնը

    Բազմաթիւ են մեր ազգային դպրոցներում առկայ մտահոգութիւնները: Այս հաղորդագրութեամբ ընթերցողի ուշադրութեանն ենք ուզում յանձնել հետեւեալ կէտերը.

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Թ. Հ. Թ. ՊԺ-ի որոշումները՝ դպրոցների վերաբերեալ բխում են մի շարք հիմնահարցերից եւ վիճակագրութիւնից: Տւեալները վկայում են, որ դժբախտաբար, ամէն տարի աշակերտութեան թիւը դպրոցներում եւ դասարաններում պակասում են:

  • Դպրոցների համատեղման հեռանկարով
    Դպրոցների համատեղման հեռանկարով

    Հայ դպրոցի փայփայման եւ պահպանման զգացումները, որոնք հնչել եւ հնչում են մեր համայնքում, կարեւոր են եղել թէ° անցեալում, թէ° այսօր, երբ խօսելու լինենք ազգային դպրոցներից որեւէ մէկի տեղափոխման կամ աշխատանքը դադարեցնելու մասին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։