Հա

Համայնք

21/11/2016

Հայ մշակոյթի օրւան նւիրւած համատեղ միջոցառում

Համայնքում իրականացւող Հայ մշակոյթի տօնի ծրագրերի շարանում՝ բարձր հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, երեքշաբթի, հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Ս. Աստւածածին եկեղեցում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միասնական միջոցառում, Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գործող կրօնական կառոյցների եւ ազգային միութիւնների*) համագործակցութեամբ:

Համայնքում իրականացւող Հայ մշակոյթի տօնի ծրագրերի շարանում՝ բարձր հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, երեքշաբթի, հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Ս. Աստւածածին եկեղեցում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միասնական միջոցառում, Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գործող կրօնական կառոյցների եւ ազգային միութիւնների*) համագործակցութեամբ:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թ. Հ. թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:
161121d03aՄիջոցառումը մեկնարկեց Լուիզա Աւետիսեանի ղեկավարութեամբ, «Ակունք» կենտրոնի սաների երգչախմբի կատարմամբ Տէրունական աղօթքով եւ նոյն սաների կատարմամբ «Մեսրոպ Մաշտոց» երգով:
Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ ճրտգ. Ռէյմոնդ Շիրզադը, որն իր խօսքերում նշեց, որ հոկտեմբեր ամսին Հայաստանում եւ բոլոր հայ գաղթօջախներում տօնում են Ս. Թարգմանչաց տօնը՝ փառաբանելով Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ Ս. Սահակ Պարթեւին: Աշխարհում բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների մօտ չկայ նման մի տօն, ոչ մի ժողովուրդ երբեք չի մտածել եւ հաւանաբար չի էլ մտածելու հայ ժողովրդի նման տօնակատարութեան մասին:
161121d03bԱյնուհետեւ օրւայ բանախօսութեամբ հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ով իր խօսքերում նշեց, որ նախ շատ ուրախ է, որ այսօր հոծ մշակութասէր բազմութիւն կայ եկեղեցում եւ ապա արտայայտւեց հայոց Թարգմանչաց տօնի մասին՝ տալով հետաքրքիր բացատրութիւններ:
Սրբազան Հօր ելոյթից յետոյ, հանդէս եկաւ Արփի Ալավերդեանի ասմունքի խումբը, որոնք հնչեցրին հատւածներ Ասողիկի հեղինակած «Մեսրոպ Մաշտոց» պոէմից:
Ծրագրի շարունակութեան մէջ ասմունքով հանդէս եկաւ Արփի Ալավերդեանը, ներկայացնելով Սիամանթոյի «Սուրբ Մաշտոց» բանաստեղծութիւնը:
Ս. Տարօնցու խօսքերի եւ վերամշակման հիման վրայ, «Ով հայոց աշխարհ» խմբերգի անհատ կատարումով ելոյթ ունեցաւ ճրտգ. Վարուժան Եդգարեանը, իսկ Ներսէս Շնորհալիի «Առաւօտ լուսոյ» շարականով՝ Զօրիկ Ֆարհադեանը:
161121d03cՀոգեպարար ծրագրի աւարտից յետոյ, ներկաները հրաւիրւեցին Աստւածածին եկեղեցու շրջափակի Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութեան սրահ, մասնակցելու օրւայ առիթով կազմակերպւած համեստ ընդունելութեանը:
Սրահում Լոռեթա Աւետիսեանի, «Զարթօնք» պարախմբից չորս պարուհիներ իրենց գեղեցիկ տարազներով ներկաներին առ ի յիշատակ տրամադրեցին հայոց այբուբենով յուշանւէրներ:
Սրահում նոյնպէս շարունակւեց օրւայ շնչով տոգորւած տարբեր ելոյթներ: Մտերմիկ մթնոլորտում խօսքեր ասացին ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Սրբազան Հայրը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Ուսուցիչների միութեան ատենապետուհի Անահիտ Արշակեան-Աւագեանը, Գրողների միութեան ատենապետ բանաստեղծ Վարանդն ու բանաստեղծ Մարտիրոս Օհանջանեանը: «Հայ կին» միութեան ատենապետուհի Դիանա Յովհաննիսեանը շնորհակալութիւն յայտնելով բոլորին իրենց ներկայութեան համար, առիթը պատեհ համարելով շնորհաւորեց Սրբազան Հօր տարեդարձը, մաղթելով առողջութիւն եւ ցանկանալով միշտ կենսուրախ տեսնել սիրելի Սրբազանին՝ մեր համայնքում:

Թղթակցութիւնը՝ յանձնախմբից
Լուսանկարներ՝
ՎԱՐՈՒԺԱՆ ԵԴԳԱՐԵԱՆԻՑ

______________________________________________________
*)- Գրողների, Ճարտարապետների, Ուսուցիչների եւ «Հայ Կին», Հայ կանանց եկեղեցասէր միութիւններ, «Ակունք» կենտրոն, Աստւածածին Եկեղեցու խորհուրդ, «Արտակ Մանուկեան» թանգարան

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։