Հա

Համայնք

21/11/2016 - 09:40

Իսլամ-քրիստոնեայ համագումարի մասնակիցները՝ Ս. Սարգիս եկեղեցում

Եկեղեցու մուտքի մօտ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանի, Տ. Արսէն քհնյ. Աւետեանի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի՝ ընդունեց հիւրերին, բարի գալուստ մաղթեց նրանց եւ եկեղեցում բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան եւ ծէսի մասին, ինչպէս նաեւ Թեհրան քաղաքում գտնւող մեր եկեղեցիների, դպրոցների եւ մշակութային ու բարեսիրական միութիւնների մասին:

Չորեքշաբթի նոյեմբերի 9-ի երեկոյեան, Միջկրօնական երկխօսութեան կենտրոնի կազմակերպած իսլամ-քրիստոնեայ համագումարի մասնակիցները այցելեցին Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Եկեղեցու մուտքի մօտ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանի, Տ. Արսէն քհնյ. Աւետեանի եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի՝ ընդունեց հիւրերին, բարի գալուստ մաղթեց նրանց եւ եկեղեցում բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան եւ ծէսի մասին, ինչպէս նաեւ Թեհրան քաղաքում գտնւող մեր եկեղեցիների, դպրոցների եւ մշակութային ու բարեսիրական միութիւնների մասին:
161121d02aԵկեղեցուց յետոյ հիւրերը մօտեցան Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձանին եւ իրենց յարգանքը մատուցեցին մեր մէկուկէս միլիոն նահատակների յիշատակին: Սրբազան Հայրը բացատրեց ներկաներին Հայոց Ցեղասպանութեան էութիւնն ու մեր ժողովրդի արդար պահանջների մասին:
Ժողովականները յուզումով լսեցին Սրբազան Հօրը, յայտնելով իրենց զօրակցութիւնը հայ ժողովրդին:
Նշենք, որ ժողովականները եկել էին Նիգերիայից, Ամերիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից, Վատիկանից, Լիբանանից, Իրաքից եւ անշուշտ Իրանից:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը՝ թաղպետարանում
    Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը՝ թաղպետարանում

    Շաբաթ, մարտի 10-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցու քահանայ հայր՝ արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ Եկեղեցական խորհրդի անդամները, իրանական Նոր տարւայ շնորհաւորանքի առիթով, այցելեցին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի թաղպետարան:

  • Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի այցը՝ Ս. Վարդանանց եկեղեցի
    Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի այցը՝ Ս. Վարդանանց եկեղեցի

    Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

  • Վերահասութիւն՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից սրահի նորոգութիւններին
    Վերահասութիւն՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից սրահի նորոգութիւններին

    Չորեքշաբթի, դեկտեմբերի 7-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, որտեղ ընթանում են եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւնները:

  • Համատեղ հռչակագրով աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ համագումարը
    Համատեղ հռչակագրով աւարտւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ համագումարը

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի Թեհրան կատարած այցի 2-րդ օրը յագեցած էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Հայոց Առաքելական Եկեղեցու եւ իսլամի համատեղ երկխօսութեան 7-րդ շրջանի համագումարով:
    Համագումարի վերջին օրւայ ընթացքում հնչեցին բազմաթիւ ելոյթներ, որոնք ամփոփւած էին «Ծայրայեղականութիւնը եւ բռնութիւնը կանխելու գծով կրօնական բարոյականութեան եւ բանականութեան դերը» ընդհանուր խորագրի ներքոյ:

  • Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցին՝ 30 տարեկան
    Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցին՝ 30 տարեկան

    1986 թւականի յունիսի 13-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում՝ «Սահակեան» դպրոցին կից, նախապէս որպէս կրօնական արարողութիւնների համար ծառայող սրահը, օծւեց եւ կոչւեց Սրբոց Վարդանանց եկեղեցի:
    Այսօր արդէն 30 տարի անց՝ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Ս. Վարդանանց եկեղեցու սրահում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհրդի տեղի ունեցան կրօնական յատուկ արարողութիւններ, վառ պահելու համար եկեղեցուն անխոնջ ծառայած անհատների յիշատակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։