Հա

Համայնք

22/11/2016 - 09:50

Այցելութիւն՝ «Գիտունիկ» մանկական կենտրոն

Երեքշաբթի, նոյեմբերի 8-ի երեկոյեան ժամը 5:00-ին, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց «Գիտունիկ» մանկական կենտրոն, նախկին «Ռոստոմ» տղայոց դպրոցի շէնքում:
Կենտրոնի մուտքի մօտ, Սրբազան Հօրը դիմաւորեցին Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանն ու կենտրոնի տնօրէնուհի՝ Շաքէ Աւետեանը:

Երեքշաբթի, նոյեմբերի 8-ի երեկոյեան ժամը 5:00-ին, թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն այցելեց «Գիտունիկ» մանկական կենտրոն, նախկին «Ռոստոմ» տղայոց դպրոցի շէնքում:
Կենտրոնի մուտքի մօտ, Սրբազան Հօրը դիմաւորեցին Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանն ու կենտրոնի տնօրէնուհի՝ Շաքէ Աւետեանը: Ուրախալի էր տեսնել փոքրիկներին մէկական ծաղիկ պահած իրենց ձեռքերում, այն տալու համար Սրբազան Հօրը, նոյն միջոցին Սրբազան Հօրը միացաւ նաեւ Թեմական խորհրդի անդամ Մարտիկ Միրզայեանը:
Կենտրոնի տնօրէնուհու առաջնորդութեամբ Սրբազան Հայրը այցելեց կենտրոնի բաժիններ, որից յետոյ կտրւեց երկամեակի տարեդարձի տորթը, 161122d03aապա տնօրէնուհին բարի գալուստ մաղթեց Սրբազան Հօր եւ նրա ընկերակիցներին՝ քահանայ հօրը եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Մարտիկ Միրզայեանին:
Վերջում Սրբազան Հայրը իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց կենտրոնի բարւոք գործունէութեան համար եւ խօսքն ուղղելով ծնողներին, ասաց. «Հիմա որ «Գիտունիկ» կենտրոն ունէք, 161122d03bոր ապահով ձեւով ձեր մանուկներին խնամում է, հարկ է որ մէկ կամ երկու զաւակներով չգոհանաք, այլ նւազագոյնը երեք զաւակներ ունենաք, որպէսզի առաւել ծաղկի մեր համայնքը»:
Սրբազան Հայրն իր խօսքի վերջում գնահատեց կենտրոնում տարւող աշխատանքները եւ յաջողութիւն ու համբերութիւն մաղթեց բոլորին:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի
    Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի

    Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։