Հա

Համայնք

22/11/2016

Նոր Ջուղայի «Կոմիտաս» քառաձայն երգչախմբի ելոյթը՝ Հ.Մ.Ա.Կ-ի «Կոմիտաս» սրահում

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը հինգշաբթի, նոյեմբերի 10-ին, ելոյթով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում: Երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժորն է՝ մայեստրօ Արմէն Ամիրխանեանը:

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը հինգշաբթի, նոյեմբերի 10-ին, ելոյթով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում: Երգչախմբի գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժորն է՝ մայեստրօ Արմէն Ամիրխանեանը:
Մեկնարկին՝ Հ.Մ.Ա.Կ-ի Արւեստից միութեան վարչութեան անունից ողջոյնի խօսք ասաց Թալին Բաղումեանը, եւ յոյս յայտնեց, որ ապագայում եւս կը շարունակւեն նմանօրինակ համագործակցութիւններ:
Բեմի վարագոյրը բացւելուց անմիջապէս յետոյ «Կոմիտաս» երգչախումբը հանդէս եկաւ «Կոմիտաս»-ով, որից յետոյ խմբի հաղորդավար Կարին Տէր-Մարտիրոսեանը իր հռետորական հաղորդավարութեամբ հակիրճ բացատրութիւն տալով երգչախմբի անցեալի մասին նշեց, որ 40 տարիներ առաջ, 1975 թւականին «Կոմիտաս» երգչախումբը հիմնադրւել է երգչախմբային արւեստի արտիստ Մովսէս Փանոսեանի միջոցով, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի հովանաւորութեամբ:
Աւելի քան մէկ ժամ տեւած ելոյթի ընթացքում «Կոմիտաս» երգչախումբը հանդիսատեսին հրամցրեց հայ կոմպոզիտորների ազգային-ժողովրդական երգերի շարան, որոնք բուռն ծափողջոյններին էին արժանանում: Ընթացքում մեներգով հանդէս եկաւ Ալենուշ Մարդոյեանը: Վերջում Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» համոյթից, որի ղեկավարն է Ռիմա (Սիմոնեան) Օհանեանը, ասմունքեց Լալագէ Իսաղուլեանը, Մետաքսէի գրչին պատկանող «Դէլէ եաման»-ը, որից յետոյ երգչախումբը շռնդալից կատարեց Ալեքսանդր Յարութիւնեանի մշակած «Դէլէ եաման»-ը: Երգ, որի ունկնդրումից յետոյ հանդիսատեսի անդադար ծափողջոյնների արդիւնքով կրկնւեց եւս մէկ անգամ:
Աւարտին եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը իր ելոյթը հետեւեալ տողերով սկսեց. «Արւեստը տեղայնութիւն չունի, արւեստը արւեստ է, որտեղ էլ որ լինի, եւ մենք այսօր որպէս արւեստասէրներ վայելեցինք արւեստագէտների կատարումները: Արւեստ, որը մեր հոգում նոր ակօսներ բացեց, արւեստ, որ մեր միտքը եւ հոգին մէկ անգամ եւս կենսաւորեց ու լիցքաւորեց, արւեստ, որ իր կատարողութեամբ մեզ հեռուները տարաւ, մեր գիտակցութեան մէջ վերակենդանացնելով մեր պահանջատիրական ոգին»: Թեմակալ առաջնորդը իր գնահատանքի խօսքն ուղղեց խմբավարին, երգչախմբի անդամ-անդամուհիներին եւ հաղորդավարին՝ յաջող կատարողութեան կապակցութեամբ: Օրւայ միջոցառմանը ներկայ էին առաջնորդական տեղապահ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, եւ համայնքի արւեստի գործիչներ, արւեստագէտներ, համայնքիս երգչախմբերի խմբավարներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Թղթակից՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ
Լուսանկարիչ՝ ԳԷՈՐԳ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։