Հա

Համայնք

22/11/2016 - 12:20

Ժողովրդական հանդիպում՝ Պատգամաւորական ժողովի թեկնածուների հետ

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երէկ նոյեմբերի 21-ի երեկոյեան քաղաքամասերի ենթայանձնախմբերի եւ առաջադրւած թեկնածուների հանդիպում տեղի ունեցաւ բոլոր քաղաքամասերում:
Զէյթուն քաղաքամասում հանդիպումը կայացաւ «Սուքերեան» սրահում, Կենտրոն քաղաքամասի հանդիպումը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի դահլիճում:

«ԱԼԻՔ» - Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երէկ նոյեմբերի 21-ի երեկոյեան քաղաքամասերի ենթայանձնախմբերի եւ առաջադրւած թեկնածուների հանդիպում տեղի ունեցաւ բոլոր քաղաքամասերում:
Զէյթուն քաղաքամասում հանդիպումը կայացաւ «Սուքերեան» սրահում, Կենտրոն քաղաքամասի հանդիպումը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի դահլիճում: Սասուն քաղաքամասինը՝ Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում, 161122a03aՍարդարապատ քաղաքամասինը՝ Ս. Վարդանանց եկեղեցուն կից սրահում, Ս. Աստւածածին եկեղեցու ընտրատարածքինը՝ Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութեան սրահում:
Բոլոր հանդիպումների սկզբում, ենթայանձնախմբերի ներկայացուցիչները, հակիրճ բացատրութիւններ էին փոխանցում հանդիպման նպատակի մասին, որն էր քաղաքամասերի բնակչութեան ծանօթացումը առաջադրւած եւ հաստատւած բոլոր թեկնածուների եւ ընտրւելու դէպքում նրանց ծրագրերի հետ:
161122a03bԱյնուհետեւ իւրաքանչիւր քաղաքամասում, իւրաքանչիւր թեկնածու մի քանի րոպէների սահմաններում նախ ներկայացնում էր իր կենսագրական տւեալները, ապա ընտրւելու դէպքում իր նկատի առած ծրագրերը եւ առաջարկութիւնները:
Այնուհետեւ ներկաներին առիթ էր տրւում հարցումների:

161122a03c

161122a03d

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

    Ս. թ. չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

  • Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
    Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

    Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

    Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ երէկ մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

    Այս անգամ Պ. Ժ.-ի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

  • Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում
    Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը 32 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում աճ արձանագրեց, կայացաւ երէկ երեկոյեան դեկտ. 18-ին ազգային առաջնորդարանի դահլիճում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։