Հա

Համայնք

23/11/2016 - 09:20

Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մասնակցելը ազգային պարտականութիւն է

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:

Թւականիս նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմում անց է կացւելու Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները:
Յիշեալ ազգային պարտականութեանը մասնակցելու եւ Պատգամաւորական ժողովի առաքելութիւնների մասին համայնքին իրազեկ դարձնելու անհրաժեշտութիւնից ելնելով, հարցազրոյցների շարան ենք ձեռնարկել համայնքիս զանազան խաւերի ներկայացուցիչների հետ, որոնք արտացոլել են իրենց տեսակէտները ՊԺ-ի, եւ ընտրութիւններին մասնակցելու մասին:
Ստորեւ ներկայացնում ենք՝ «Գոհար» տղայոց դպրոցի փոխտեսուչ եւ ուսուցիչ՝ Հայրիկ Աղանեանի հետ վարած զրոյցը:

 

161123d05aԻւրաքանչիւր հայկական համայնք, ի մասնաւորի՝ աշխարհասփիւռ հայութիւնը ու մանաւանդ իրանահայ համայնքը իրաւունք ունի տէրը կանգնելու իր ազգային, կրօնական եւ հասարակական իրաւունքների եւ դրանք իրականացնելու նպատակով ընտրում է գերագոյն մարմինը: Անցեալ տասնեակ տարիներում Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը, իր պատգամաւորներով, որոնք ընտրւում են ժողովրդի ուղղակի քւէներով, ոչ մի ճիգ ու ջանք չխնայեց մեր համայնքի խնդիրների կարգաւորման դժւարին գործում եւ դեռ երկար տարիներ պիտի աշխատի այդ ուղղութեամբ:
Անկախ ամէն ինչից բոլորս էլ պարտաւոր ենք նեցուկ հանդիսանալ մէկս միւսին եւ միասնականութեամբ փարատենք առկայծող խնդիրները՝ բոլոր հնարաւորին միջոցներով:
Անձամբ ողջունում եմ բոլոր թեկնածուներին եւ նախօրօք յաջողութիւն եմ մաղթում ընտրւողներին: Որպէս իրանահայ համայնքի մի մասնիկ, նւաստս դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել սոյն ընտրութիւններին: Մասնակցենք եւ դրանով տէրը կանգնենք մեր իրաւունքներին: Յարգենք թեկնածուներին եւ ընտրւողներին, քանի որ նրանք իրենց անձնական ժամը տրամադրելով բոլորիս փոխարէն, առնչւում են համայնքին յուզող բոլոր հարցերի ու խնդիրների հետ եւ դրանց լուծման համար կարիքը ունեն բոլորիս մասնակցութեանը:
Ուրեմն կայուն համայնք ունենալու համար, կարիքը ունենք կայուն ու հաստատակամ քայլերի:
Ուժ ու կորով եւ յաջողութիւն եմ մաղթում կազմակերպիչ յանձնախմբին, թեկնածուներին եւ գալիք Պատգամաւորական ժողովին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։