Հա

Համայնք

26/11/2016 - 13:10

Ժողովրդի ակտիւ մասնակցութեամբ կայացան 16-րդ ՊԺ-ի ընտրութիւնները

Ուրբաթ, նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմի ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:
Թեհրանի 5 կենտրոնների՝ Ս. Աստւածածին եկեղեցի, Կենտրոն, Զէյթուն, Սասուն եւ Սարդարապատ քաղաքամասերից բացի, Թեհրանի հայոց թեմի յարակից քաղաքներում Արաքում, Գորգան-Սարի եւ Ռաշտ-Անզալի-Ղազւին եւս կայացան ընտրութիւններ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Ուրբաթ, նոյեմբերի 25-ին, Թեհրանի հայոց թեմի ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցեց 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին:
Թեհրանի 5 կենտրոնների՝ Ս. Աստւածածին եկեղեցի, Կենտրոն, Զէյթուն, Սասուն եւ Սարդարապատ քաղաքամասերից բացի, Թեհրանի հայոց թեմի յարակից քաղաքներում Արաքում, Գորգան-Սարի եւ Ռաշտ-Անզալի-Ղազւին եւս կայացան ընտրութիւններ:
Թեհրանի 5 կենտրոնների 14 ընտրատեղամասերում քւէարկութիւնները սկսւեցին առաւօտեան ժամը 9-ին, եւ շարունակւեց մինչեւ երեկոյեան ժամը 8-ը:
161126a02aՅատկանշական է, որ ժողովուրդը գիտակցօրէն մասնակցեց ընտրութիւններին, որպէսզի իր քւէներով առաջիկայ չորս տարիների համար ընտրի ՊԺ-ի 42 պատգամաւորներին: Յիշեալ ընտրութիւններին իրենց անվերապահ օժանդակութիւնը ցուցաբերեցին Ներքին գործերի նախարարութիւնը, Թեհրանի կուսակալութիւնը եւ կարգապահական ուժերը, որի արդիւնքում, խաղաղ մթնոլորտում կայացան ընտրութիւնները:
Աւելացնենք, որ ՊԺ-ի ընտրութիւնների Կենտրոնական ընտրական յանձնախումբը շուտով պաշտօնապէս կը հրապարակի 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների վերջնական արդիւնքները:

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

    Ս. թ. չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

  • Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
    Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

    Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

    Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ երէկ մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

    Այս անգամ Պ. Ժ.-ի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։