Հա

Համայնք

27/11/2016 - 10:20

Անիա Խուդաբախշեանը արժանացել է միջազգային կրթական դրամաշնորհի

Թեհրանի Պետական համալսարանի ճարտարապետութեան ամբիոնի ուսանող՝ Անիա Խուդաբախշեանը արժանացել է Հարաւային Կորէայի խոշոր ընկերութիւններից մէկի սահմանած՝ միջազգային կարգի դրամաշնորհի:
Անիա Խուդաբախշեանը իր արձանագրած՝ 19.1 միաւորների միջինով այժմ մաս է կազմում Թեհրանի Պետական համալսարանի 15 գերազանցիկների ցուցակին, որոնք Համալսարանի խորհրդի կողմից ներկայացւել են դրամաշնորհի ֆոնդին:

Իրանահայ ուսանողը՝ Թեհրանի Պետական համալսարանի գերազանցիկների ցուցակում

 

Թեհրանի Պետական համալսարանի ճարտարապետութեան ամբիոնի ուսանող՝ Անիա Խուդաբախշեանը արժանացել է Հարաւային Կորէայի խոշոր ընկերութիւններից մէկի սահմանած՝ միջազգային կարգի դրամաշնորհի:
Անիա Խուդաբախշեանը իր արձանագրած՝ 19.1 միաւորների միջինով այժմ մաս է կազմում Թեհրանի Պետական համալսարանի 15 գերազանցիկների ցուցակին, որոնք Համալսարանի խորհրդի կողմից ներկայացւել են դրամաշնորհի ֆոնդին:

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի Պետական համալսարանի ճարտարապետութեան ամբիոնի ուսանող՝ Անիա Խուդաբախշեանը ծնւել է 1995 թւականին: 161127d02aՏարրական եւ ուղեցոյց կրթութիւնը ստացել է «Արաքս» դպրոցում, ինչն աւարտելուց յետոյ մուտք է գործել «Ֆարզանեգան 1» միջնակարգ դպրոց: Միջնակարգից շրջանաւարտ լինելուց յետոյ մասնակցելով կոնկուրսի քննութեան, յաջողել է մուտք գործել Թեհրանի Պետական համալսարանի ճարտարապետական ճիւղը: Այժմ Անիան սոյն ճիւղի չորրորդ տարւայ ուսանող է, ուր բոլոր այս տարիների ընթացքում գրաւել է առաջին տեղն ընդհանուր 19/1 միջինով, որի հիման վրայ արժանացել է տեղ գտնել 15 տաղանդների շարքին ընդհանուր համալսարանի մասշտաբում եւ արժանացել է միջազգային դրամաշնորհի պարգեւադրութեան: Անիա Խուդաբախշեանը իր ուսման ասպարէզի կողքին ունի նաեւ մի շարք միութենական աշխատանքներ: Անդամակցում է Հ.Հ.Ը. միութեան, Հայ Առաքելական Եկեղեցու Կրօնական երիտասարդական յանձնախմբի անդամ է, նաեւ անդամակցում է «Ակունք» պարախմբին եւ փոքր տարիքից նւագել է դաշնամուր:

161127d02b 161127d02ba

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։