Հա

Համայնք

03/12/2016 - 11:40

«Զարթօնք» պարախմբի իրականացրած նւիրահաւաք-ելոյթը՝ ի նպաստ համահայկական նպատակների

Հինգշաբթի, դեկտեմբերի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» դահլիճում «Զարթօնք» պարախումբը հերթական անգամ ապացուցելով իր հաւատարմութիւնը սեփական անւանումի սկզբունքներին, համալրեց ապրիլի սկզբին թափ արձանագրած համահայկական նպատակներին ուղղւած դրամահաւաքի նախաձեռնողների ցուցակը:

«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» դահլիճում «Զարթօնք» պարախումբը հերթական անգամ ապացուցելով իր հաւատարմութիւնը սեփական անւանումի սկզբունքներին, համալրեց ապրիլի սկզբին թափ արձանագրած համահայկական նպատակներին ուղղւած դրամահաւաքի նախաձեռնողների ցուցակը:
Պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեանն մեկնարկային իր խօսքում կարեւորելով ժողովրդի մասնակցութեան փաստը միասնականութեան ոգի պարգեւող նման իրադարձութիւններին վստահեցրեց, որ ծրագրից գոյացած ողջ հասոյթն հէնց իր ձեռամբ է փոխանցելու իրական հասցէատէրերին:
161203a04aՄշակութային խտացւած երանգը կրող երեկոյին հանդիսատեսի կողքին իրենց մասնակցութեամբ զօրավիգ եղան նաեւ Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Սարգիս եպս. Դաւիթեանը Նշան եպս. Գարաքեհէեանի ընկերակցութեամբ, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վեր. Սերգէյ Շահվերդեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։