Հա

Համայնք

03/12/2016 - 12:10

Յուշերեկոյ՝ նւիրւած իրանահայ աւանգարդ ճարտարապետ Վարդան Յովհաննիսեանի յիշատակին

Իրանի ճարտարապետական երկնակամարում քիչ չեն այն հայ ճարտարապետները, որոնք չեն խնայել իրենց լաւագոյնը, Իրանի ճարտարապետական մնայուն կոթողներ կառուցելու գործում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Իրանի ճարտարապետական երկնակամարում քիչ չեն այն հայ ճարտարապետները, որոնք չեն խնայել իրենց լաւագոյնը, Իրանի ճարտարապետական մնայուն կոթողներ կառուցելու գործում:
Յիշեալ փաղանգին է պատկանում հանգուցեալ Վարդան Յովհաննիսեանը, որի ծննդեան 120-ամեակի առիթով իւրայատուկ դասախօսական-գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել երէկ՝ դեկտ. 2-ի երեկոյեան, Թեհրանում «Գոֆթեման-է շահր եւ մեմարի» կենտրոնի պատմական նշանակութեան շէնքում, որը ժամանակին կառուցւել է ճարտարապետ Վարդանի նախագծով:
Իրանի պետական հիմնով մեկնարկած յուշերեկոյին ողջոյնի խօսք ասաց Նասեր Նասիրին եւ ընդգծեց, որ յիշեալ կենտրոնում կազմակերպւած այս միջոցառումը առաջինն է, որի իրագործումը 12 հիմնարկների, ինչպէս Ճանապարհաշինութեան նախարարութեան ու զանազան կազմակերպութիւնների, այդ թւում՝ Հայ ճարտարագէտների ու ճարտարապետների միութեան համատեղ գործակցութեան արդիւնքն է: Նա ընդգծեց, որ «Գոֆթեման-է շահր եւ մեմարի» պատմական նշանակութեան տունը կառուցւել է 1946 թւականին՝ ճարտարապետ Վարդանի ջանքերով, եւ բացատրութիւններ փոխանցեց շէնքի մասին:
Ընթացքում ցուցադրւեց ճարտարապետ Վարդանի կենսագրութիւնն ու գործունէութիւնը ներկայացնող տեսաֆիլմ, որը պատրաստել էր Խոսրօ Սալարեանը:
Միջոցառմանը ելոյթ ունեցան ճարտարապետ Բիժան Շաֆէին, ճարտարապետ Առլէն Ստեփանեանը եւ միջոցառմանը ներկայ Վարդան Յովհաննիսեանի հօրեղբօր դուստրը՝ դոկտ. Սօնիկ Յովհաննիսեանը:
Ծրագրում հայկական երգերի ու երաժշտութեան կատարմամբ ելոյթ ունեցան Վարուժան Եդգարեանը եւ Արին Աւանէսեանը:
Նշենք, որ միջոցառմանը կազմակեպւել էր նաեւ ճարտարապետ Վարդանի գործերը ներկայացնող ցուցահանդէս եւ վաճառւում էր նրա յիշատակին թողարկւած նամակադրոշմները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։