Հա

Համայնք

04/12/2016 - 10:30

Հայաստանից ժամանած բժիշկներն այցելեցին ազգային առաջնորդարան

Նոյեմբերի 12-ի կէսօրին, առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց Հայաստանից ժամանած ճառագայթային բուժման մասնագէտ բժիշկների պատւիրակութեանը:
Այցելութեանը ներկայ էին նաեւ գիտաժողովի կազմակերպիչ, Երեւանի «Վառան Արմենիա» նորակառոյց ընկերութեան խորհրդի նախագահ՝ դոկտ. Մոհամմադ Շահրամին, նոյն ընկերութեան ներկայացուցիչ՝ Շանթ Շահնազարեանը եւ «Ալիք» օրաթերթի տնօրէն՝ Արա Շահնազարեանը:

Նոյեմբերի 12-ի կէսօրին, առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց Հայաստանից ժամանած ճառագայթային բուժման մասնագէտ բժիշկների պատւիրակութեանը:
Այցելութեանը ներկայ էին նաեւ գիտաժողովի կազմակերպիչ, Երեւանի «Վառան Արմենիա» նորակառոյց ընկերութեան խորհրդի նախագահ՝ դոկտ. Մոհամմադ Շահրամին, նոյն ընկերութեան ներկայացուցիչ՝ Շանթ Շահնազարեանը եւ «Ալիք» օրաթերթի տնօրէն՝ Արա Շահնազարեանը:
Խումբն եկել էր Իրան, մասնակցելու ճառագայթային բուժման գիտաժողովին, որտեղ երկու երկրների մասնագէտները ջանանում են ռադիոթերապիայի ոլորտում գիտելիքներ փոխանցել միմեանց:
Ողջոյնի եւ բարեգալստեան խօսքից յետոյ, Սրբազան Հայրը նախ համառօտ բացատրութիւններ տւեց Թեհրանի հայոց թեմի եւ ընդհանրապէս հայերի Իրանում ունեցած իրաւունքների, հայոց եկեղեցիների եւ ազգային դպրոցների մասին:
Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ նշեց նաեւ, որ կրօնական փոքրամասնութիւնների միմեանց հետ գոյակցութեան մշակոյթն Իրանում գալիս է պատմութիւնից, կրօնական փոքրամասնութիւններն այստեղ ունեն իրենց իրաւունքները: Աւելացնելով որ հայերը, լինելով քրիստոնեայ փոքրամասնութիւն այս երկրում, եւս ունեն իրենց եկեղեցիները, կրօնական եւ ազգային արարողութիւնները եւ դպրոցները:
Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ շեշտեց, որ իրանահայերն ունեն հնարաւորութիւն հայերէն լեզւով գրքեր տպելու, ապա Իրանում տպւած Նոր Կտակարանը եւ Մեծ Եղեռնի վերաբերեալ տպւած երկու գրքերից մէկական օրինակ նւիրեց իւրաքանչիւրին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի
    Ցեղասպանութեան խորհրդով ապրել եւ գործել ի խնդիր պայծառ ապագայի

    Ճիշտ հարիւր չորս տարիներ առաջ, երբ մեր ժողովուրդը իր հայրենի հողի վրայ, իր տներում պատրաստւում էր տօնելու իր Փրկչի Հրաշափառ Յարութեան տօնը, յանկարծ չարանենգ թշնամին իր սատանայական մտածումներով ու խաւարագոյն ծրագիրների իրագործման հեռանկարով սկսեց մեր ժողովրդի բնաջնջման եւ անխնայ, անգութ, անմարդկային ու գազանաբարոյ կերպերով ու միջոցներով աւելի քան մէկուկէս միլիոն մարդ գողգոթացեալ կեանքով դէպի մահ առաջնորդեց։

  • Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը
    Բանակցային իրական գործընթացի հումանիտար քողարկումը

    Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած առաջին ու դեռեւս վերջին հանդիպմանը ապրիլի 15-ին Մոսկւայում յաջորդեց Մնացականեան-Մամեդեարով հանդիպումը՝ համանախագահների մասնակցութեամբ եւ Սերգէյ Լաւրովի հիւրընկալութեամբ: Ինչպէս միշտ, այս հանդիպումից յետոյ հրապարակւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ յայտարարութիւնը, որն իր բովանդակութեամբ տարբերւում էր նախորդներից ակնյայտ հումանիտար բնոյթով:

  • Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում
    Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականութիւնը․ ռազմական բիւջէի առաւելութիւնը ոչինչ չի ասում

    Զինւորական ստորաբաժանումներին սպառազինութիւններով եւ զինամթերքով յագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի յայտարարութեանը կարելի է թերահաւատօրէն վերաբերել, քանի որ մարտական գործողութիւնների ելքը միշտ չէ, որ կախւած է նորագոյն սպառազինութիւններով բանակի յագեցւածութիւնից։ Այս երեւույթի մասին «Ֆակտխեբեր» կայքում հրապարակւած «Ադրբեջանի բանակի առասպելներն ու իրականութիւնը» յօդւածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • «Ժամանակ». «Ցեղասպանութեան տարելիցը որոշւել է պետական մակարդակով մոռացութեան մատնել. իշխանութիւնն իր յաղթանակի 1-ամեակն է նշում»
    «Ժամանակ». «Ցեղասպանութեան տարելիցը որոշւել է պետական մակարդակով մոռացութեան մատնել. իշխանութիւնն իր յաղթանակի 1-ամեակն է նշում»

    «Ժամանակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Այսօր ապրիլի 20-ն է, եւ այնպիսի տպաւորութիւն է, որ Հայաստանի իշխանութիւնները մոռացել են Ցե­ղասպանութեան հերթական՝ 104-րդ տարելիցի մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։