Հա

Համայնք

04/12/2016 - 10:40

Լեհական պատւիրակութեան այցը՝ առաջնորդ Սրբազանին

Ուրբաթ, նոյեմբերի 11-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան յատուկ առաքելութեամբ ժամանած լեհական մի պատւիրակութեան, գլխաւորութեամբ Մշակոյթի նախարարութեան Արտասահմանեան ազգային ժառանգութեան եւ պատերազմի նահատակների բաժանմունքի տնօրէն Ժակ Միլըրի-ի եւ հայազգի դոկտ. Արտեմ Նաջարեանի:

Ուրբաթ, նոյեմբերի 11-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան յատուկ առաքելութեամբ ժամանած լեհական մի պատւիրակութեան, գլխաւորութեամբ Մշակոյթի նախարարութեան Արտասահմանեան ազգային ժառանգութեան եւ պատերազմի նահատակների բաժանմունքի տնօրէն Ժակ Միլըրի-ի եւ հայազգի դոկտ. Արտեմ Նաջարեանի: Պատւիրակութեան Իրան այցելութեան հիմնական նպատակը այցելելն է լեհ նահատակ զինւորների գերեզմանները Իրանում եւ վերահասութիւն տալ բոլորին:
Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պատւիրակութեան անդամներին, մեծապէս գնահատեց նրանց նախանձախնդիր վերաբերմունքը նահատակների նկատմամբ եւ յաջողութիւն մաղթեց նրանց:
Այնուհետեւ Սրբազան Հայրը որոշ տեղեկութիւններ փոխանցեց իր հիւրերին՝ հայութեան եւ հայ համայնքի մասին, յաւելելով, որ Լեհաստանում էլ մենք մեծ համայնք ենք ունեցել 11-12 դարերից սկսեալ: Պատմութեան ընթացքում սակայն կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների միջոցով կաթոլիկ դաւանութիւնը պարտադրւեց մեր հայերին եւ այդ ձեւով կամաց-կամաց հեռացան հայ եկեղեցուց, որով եւ հայ ազգից, որովհետեւ հայոց եկեղեցին իր էութեամբ ազգային է եւ միջնաբերդը մեր ազգային ինքնուրոյնութեան պահպանման:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, 18 յունիս, 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ԱՄՆ-ում երկար տարիների (շուրջ 55 տարի) համալսարանի դասախօս՝ դոկտ. Մասուդ Ղադեսիին:

  • Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Շաբաթ, 2019 թ.-ի յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան նորընտիր վարչութեան անդամների ներկայացուցիչներին:

  • Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչն ազգային առաջնորդարանում
    Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչն ազգային առաջնորդարանում

    Շաբաթ, յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական 7-րդ խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հէնրիկ Խալոյեանին:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Էյդ-է Ֆեթրի տօնի առիթով, շնորհաւորում ենք ողջ Իսլամական աշխարհին եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան բնակիչ մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին, մաղթելով բոլորին սէր, միութիւն, հանդուրժողականութիւն եւ փոխադարձ վստահութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։