Հա

Համայնք

04/12/2016 - 10:50

«Թեւանիկ» բարեսիրական խումբը՝ «Արարատ»-ում

Օրւայ բանախօսութեան թեման ներկայացրեց ընկեր Իւետ Դանիէլեանը, ով «Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնողն է եւ իր խօսքը հէնց այդ խմբին էր վերաբերում: «Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքները կարճ ժամանակում լայն արձագանգ են գտել մեր համայնքում եւ քանիքանի աշխատակիցներ կամաւոր կերպով միացել են նրան:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ սոյն թւականի նոյեմբերի 7-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանի բացման խօսքից յետոյ շրջագայութիւնների յանձնախմբի պատասխանատու՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը, ամփոփ բացատրութիւն տւեց կատարւած երեք շրջագայութեան մասին, որոնք էին՝ կէսօրեայ այց «Նեգարեստան» այգի, մէկօրեայ ուղեւորութիւն՝ Քաշան եւ եռօրեայ ուղեւորութիւն՝ Թաւրիզ եւ Ուրմիա: Վերջնիս ընթացքում խումբը մասնակցել է Հ.Մ.Ա.Կ.-ի 33-րդ միջմասնաճիւղային խաղերին՝ Ուրմիայում: Ցուցադրւեցին պատկերներ շրջագայութիւններից՝ մասնակցողների ստւար թւի ներկայութեամբ:
Օրւայ բանախօսութեան թեման ներկայացրեց ընկեր Իւետ Դանիէլեանը, ով «Թեւանիկ» բարեսիրական խմբի նախաձեռնողն է եւ իր խօսքը հէնց այդ խմբին էր վերաբերում: «Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքները կարճ ժամանակում լայն արձագանգ են գտել մեր համայնքում եւ քանիքանի աշխատակիցներ կամաւոր կերպով միացել են նրան:
Իւետ Դանիէլեանը մասնագիտութեամբ քիմիայի ճարտարագէտ է, աւարտել է Թեհրանի «Շարիֆ» եւ Երեւանի Ճարտարագիտական համալսարանները: Պատանի տարիքից մասնակցել է Ուրմիայի մասնաճիւղի «Արարատ» միութեան աշխատանքներին, եղել է վարչութեան անդամ, ապա հաստատւելով Թեհրանում իր մասնակցութիւնն է բերել համայնքիս ազգային-հասարակական կեանքին եւ յայտնւել պատասխանատու հանգամանքներում: Ընկեր Իւետը ներկայում անդամակցում է Երէցների միութեանը:
161204d02aԲանախօսը մանրամասնութիւններ փոխանցեց «Թեւանիկ» խմբի ստեղծման եւ աշխատանքային փուլերի ծաւալման մասին: Խմբի անունը վերցւել է արցախցի կինոբեմադրիչ՝ Ջիւան Աւետիսեանի համանուն ֆիլմից, որտեղ ցուցադրւում է պատերազմի ահաւոր ազդեցութիւնը առաջնագծին յարող անմիջական շրջանների վրայ:
Խումբը բարեսիրական նպատակով կապ է հաստատել Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) հետ, որը 1910 թւականին հիմնադրւած Կանանց բարեգործական կազմակերպութիւն է: Խմբի բարեսիրական գործունէութիւնը ընդարձակւեց, յատկապէս քառօրեայ պատերազմից յետոյ, երբ զոհւածների ընտանիքներին օժանդակելու խնդիրը օրակարգի նիւթ դարձաւ:
Բանախօսի բացատրմամբ՝ խմբի բարեսիրական օժանդակութիւնը մեծ նշանակութիւն ունի Սփիւռք-Հայրենիք կապերի շրջագծում, որով այդ կապը լոզունգից վերածւում է գործնականի:
Բանախօսութեան ընթացքում պատկերներ էին ցուցադրւում խմբի աշխատանքներից:
Օրւայ ծրագրի վերջում նշւեց ամսւայ տարեդարձները եւ ներկաները հիւրասիրւեցին միութեան անդամների պատրաստած ուտեստներով:

Հ. Մ. Ա. Կ.-ի Հանրութեան հետ կապը
նիւթը ստացել է
ընկ. Էդւարդ Յարութիւնեանից

Յարակից լուրեր

  • «Թեւանիկ» բարեգործական խմբի անդամներն այցելել են Արցախ
    «Թեւանիկ» բարեգործական խմբի անդամներն այցելել են Արցախ

    «Թեւանիկ» բարեգործական խմբի անդամներն այս անգամ առողջապահական ոլորտում համագործակցութեան պատրաստակամութեամբ են այցելել Արցախ:

  • Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արխիւային գրասենեակ
    Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արխիւային գրասենեակ

    Արխիւային գրասենեակը նոր գործելաոճով աշխատանքը սկսել է 2000 թւականի յուլիսի 1-ից Կենտրոնատեղիում ժամանակի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ըներ Վարուժան Առաքելեանի առաջարկով:

  • Տեղի ունեցաւ «Թեւանիկ»-ի Ամանորեայ, տարեկան հաւաքը
    Տեղի ունեցաւ «Թեւանիկ»-ի Ամանորեայ, տարեկան հաւաքը

    Երէկ՝ յունւարի 25-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ «Թեւանիկ» բարեսիրական խմբի Ամանորեայ, տարեկան հաւաքը, որին ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան անձնակազմի ներկայացուցիչները, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային իշխանութեան եւ «Ալիք» հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչները, խմբի անդամներն ու նրա գործունէութեանն աջակցող բարեկամները:

  • «Թեւանիկ» խմբի անդամուհիներն այցելեցին Սրբազան առաջնորդին
    «Թեւանիկ» խմբի անդամուհիներն այցելեցին Սրբազան առաջնորդին

    Կիրակի, 30 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Թեւանիկ» խմբի անդամուհիներին:

  • Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
    Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

    Աւարտւեց Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները, իր յետեւից թողնելով բազմաթիւ՝ դեռեւս անպատասխան մնացած հարցեր:

    Մեզ՝ սփիւռքահայերիս համար, որ առօրեայ լրահոսի միջոցով կապւած ենք Հայաստանի եւ Արցախի իրադարձութիւնների հետ, հարցերի հարցը թերեւս այն է, թէ ինչու հայրենի մեր ժողովուրդն իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ ծրագրերն ու գործելաոճը չի ընկալւում Հայաստանի քաղաքացիների կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։