Հա

Համայնք

04/12/2016

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը ելոյթով նշեց իր 20-ամեակը

Թւականիս նոյեմբերի 17-ին եւ 18-ին, հանդիսատեսը ականատեսը եղաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի անսամբլի, եւ թիւ 1, 2, 3 եւ 4 խմբերի սաների տարեկան ելոյթի, որոնք երկու ժամերի սահմաններում ներկաներին հրամցրին հայկական եւ միջազգային պարերի շարանը: Ելոյթ, որը նւիրւած էր պարախմբի կազմաւորման 20-ամեակին:

Թւականիս նոյեմբերի 17-ին եւ 18-ին, հանդիսատեսը ականատեսը եղաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի անսամբլի, եւ թիւ 1, 2, 3 եւ 4 խմբերի սաների տարեկան ելոյթի, որոնք երկու ժամերի սահմաններում ներկաներին հրամցրին հայկական եւ միջազգային պարերի շարանը: Ելոյթ, որը նւիրւած էր պարախմբի կազմաւորման 20-ամեակին:
Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում նոյեմբերի 18-ին իրականացած ելոյթին ներկայ էին մեծ թւով հրաւիրեալներ եւ հոծ բազմութիւն: Սաները առաջին բաժնում ներկայացրին 30, իսկ երկրորդ բաժնում 25 պարեր, որոնք իրականացւում էին մէկը միւսին յաջորդելով առանց բեմայարթակը դատարկւելով եւ հանդիսատեսի ջերմ ողջոյններին արժանանում:

«Արարատ» պարախմբի աւագ ուսուցչուհին եւ ղեկավարն է Անահիտ Աւետեանը, ով հինգ տարիներ է ղեկավարում է խումբը, իսկ խմբի աւագ ուսուցչուհու կողքին որպէս փորձավարներ աշխատում են պարուսոյցներ՝ Լինդա Սարգսեանը, Նատալի Մուրադեանը, Լինետ Սարգսեանը, խմբի օգնական՝ Սիւնէ Շահվալադեանը եւ Ալմարա Շամիրեանը, ով սիրայօժար օժանդակում է խմբին:
161204d01aՆոյեմբերի 18-ի միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեցին «Շադոյեան» նորաձեւութեան ստուդիայի ներկայացուցիչ Գէորգ Շադոյեանը, ժամանակին խմբի հետ աշխատանք տարած ՀՀ վաստակաւոր արտիստ Կարինէ Ղազարեանը, ՀՀ պարարւեստի դասախօս եւ ժողովրդական պարերի բեմադրիչ Գագիկ Կարապետեանը եւ ԻՒՆԵՍԿՕ-ում ՀՀ սպորտային պարերի ներկայացուցիչ եւ բեմադրիչ Քրիստինէ Յովակիմեանը, ովքեր գնահատանքի եւ գովեստի խօսքեր ասացին «Արարատ» պարախմբին: Ելոյթը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի խորհրդական եւ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Բագրատ Եսայեանը, ազգային մարմինների ու միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները:
161204d01bՅուշանւէրները յանձնելու համար հրաւիրւեցին Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Ալեքս Կարապետեանը: Վերջում եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու թեմակալ առաջնորդը:
Սրբազան Հայրը բարձր գնահատեց խմբի կատարումները եւ աւելացրեց. «Գեղեցիկ երեւոյթ է սփիւռքեան մեր իրականութեան մէջ, այս օրերին երբ համաշխարհայնացած եւ նիւթականացած այս աշխարհում տեսնում ենք համայնքի կեանքում մարդիկ, ովքեր արւեստով են զբաղւում, այսինքն հոգեւոր այն արժէքներով, որոնցով ազգը առաւել եւս պատւանդանւում է իր հիմքերի մէջ, որոնցով ազգը առաւել հաստատունականութեամբ եւ վճռակամութեամբ ապագային է նայում, որոնցով ժողովուրդը իր միտքը եւ հոգին կենսաւորում է անմահական ապրումներով»: Թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքի աշխուժութեանը եւ յաւելեց. «Սա ենթադրում է, որ ազգը գիտակից է իր կոչումին եւ առաքելութեանը եւ այդ կոչումն ու առաքելութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ հայօրէն ապրել, հայօրէն գործել, հայօրէն շնչել իր պահանջատիրական պայքարի ոգով եւ հոգով»:

Թղթակից՝ Կ. ԴԱՒԹԵԱՆ

161204d01c

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։