Հա

Համայնք

04/12/2016 - 12:50

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի Կենտրոնական ընտրական յանձնախումբը յարգելի ժողովրդին եւ 16-րդ շրջանի թեկնածուներին տեղեկացնում է, որ ճշտորոշւած ժամկէտի համաձայն՝ մինչեւ ս. թ. դեկտ. 1-ը որեւէ բողոք ընտրութիւնների կապակցութեամբ չի ստացւել:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ (1)

Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի Կենտրոնական ընտրական յանձնախումբը յարգելի ժողովրդին եւ 16-րդ շրջանի թեկնածուներին տեղեկացնում է, որ ճշտորոշւած ժամկէտի համաձայն՝ մինչեւ ս. թ. դեկտ. 1-ը որեւէ բողոք ընտրութիւնների կապակցութեամբ չի ստացւել:
Այդու յայտարարում ենք, որ ընտրւած թեկնածուները, որոնց անւանացանկը տպագրւել է թերթիս նոյեմբերի 27-ի առաջին էջում, համարւում են պատգամաւորներ՝ Թ. Հ. Թ. առաջիկայ քառամեայի համար:

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ (2)

Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի Կենտրոնական ընտրական յանձնախումբը իր խորին շնորհակալութիւնն է յայտնում.
ա- Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Վարդանանց ընտրաշրջանների ենթայանձնախմբերին, վերջին երեք ամիսների ընթացքում իրենց ցուցաբերած պարտաճանաչ եւ բծախնդիր աշխատանքի համար:
բ- 14 ընտրատեղամասային յանձնախմբերին եւ թեկնածուներին, ինչպէս նաեւ վստահւած անձերին, իրենց համագործակցութեան եւ ընտրութիւնների ծանր աշխատանքը լաւագոյնս իրականացնելու համար:
գ- 16-րդ շրջանի Պ. Ժ.-ի ընտրութիւնների թեկնածուներին, ովքեր անկախ քւէների պատկերից, կարգապահ եւ կանոնագրութեան սահմաններում իրենց մասնակցութիւնը բերեցին:
դ- Ներքին գործոց նախարարութեան փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու տկն. Սէյէդիին եւ գաւառապետութեան ընտրութիւնների պատասխանատու Բիգդելիին եւ իր գործակիցներին, նաեւ ոստիկանութեանը, ընտրութիւնները իրականացնելու եւ կարգը պահպանելու համար:
ե- Եւ վերջում մեր յարգելի ժողովրդին, ովքեր իրենց բարձր գիտակցութեամբ մասնակցեցին ընտրութիւններին:

Թ. Հ. Թ.
16-րդ շրջանի Պ. Ժ.-ի
ընտրական Կենտրոնական յանձնախումբ

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն
    Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

    Ս. թ. չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

  • Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ
    Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

    Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր  հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

  • Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին
    Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ունկնդրեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին եւ Հաշւեքննիչ մարմնին

    Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ երէկ մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:

    Այս անգամ Պ. Ժ.-ի նիստերը՝ իրենց բնոյթով, տարբերւում էին նախորդներից, քանզի գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը աւարտում էին իրենց երկամեայ աշխատանքային շրջանը եւ համայնքը օժտւելու է նորընտիր գործադիր իշխանութեամբ:

  • Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում
    Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը՝ համայնքային հարցերի քննարկում եւ կանոնագրի երկու կէտերի բարեփոխում

    16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը 32 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում աճ արձանագրեց, կայացաւ երէկ երեկոյեան դեկտ. 18-ին ազգային առաջնորդարանի դահլիճում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։