Հա

Համայնք

05/12/2016 - 10:00

Առաջնորդարանի այցելուներ

Կիրակի, նոյ. 13-ի կէսօրին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Նորւեգիայի Օսլօ քաղաքի համալսարանի դասախօս պրոֆ. դոկտ. Քարի Վոկթին ու նրա գործակից դոկտ. Էւա Նոդւեդին:

Կիրակի, նոյ. 13-ի կէսօրին թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Նորւեգիայի Օսլօ քաղաքի համալսարանի դասախօս պրոֆ. դոկտ. Քարի Վոկթին ու նրա գործակից դոկտ. Էւա Նոդւեդին:
Ազնւափայլ դասախօսուհիները նախ այցելեցին եկեղեցի, ապա արարողութիւնից յետոյ բարձրացան առաջնորդարան, որտեղ նրանց ընդունեց Սրբազան Հայրը: 

Դոկտ. Քարին եւ իր գործակիցը Օսլոյի համալսարանի հետ միատեղ աշխատում են պատրաստել մի գիրք Միջին Արեւելքի քրիստոնեայ համայնքների անցեալի եւ ներկայի կեանքի մասին:
Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց նրանց մտադրութիւնն ու յատկապէս Իրան այցելութիւնը, աւելի առարկայական տւեալներով ներկայացնելու համար Իրանի քրիստոնեաների կեանքն ու պատմութիւնը:
Այնուհետեւ Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց հայ համայնքի մասին: Խօսւեց նաեւ Նորւեգիայի ժողովրդի եւ մեր ժողովրդի յարաբերութիւնների ու յատկապէս նորւեգիացի մեծ մարդասէր, գիտնական, հասարակական գործիչ ու հայասէր Ֆրիդեօֆ Նանսէնի կատարած դրական դերակատարութեան մասին Հայոց Ցեղասպանութեան օրերին եւ դրանից յետոյ:

 

 

161205d03aԵրեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Էստոնիայի պատւոյ հիւպատոս՝ Արմէն Մութաֆեանին:
Սրբազան Հայրը նախ ողջունեց պրն. Մութաֆեանին, ապա նրանց զրոյցը կենտրոնացաւ ազգային հարցերի եւ Իրան-Էստոնիա զարգացող յարաբերութիւնների վրայ:

 

 

161205d03bՇաբաթ, նոյեմբերի 19-ի առաւօտեան, Տ. Սեպուհ արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար՝ Հարիշ Քումարին, ընկերակցութեամբ Արարատ Եղիկեանի:
Սրբազան Հայրն ընդհանրապէս խօսեց հայ համայնքի եւ Իրանում քրիստոնեաների բարւոք իրականութեան մասին, հակառակ արտասահմանեան եւ յատկապէս Իսրայէլեան եւ Ամերիկեան ապատեղեկատւութիւնների:
Խօսւեց նաեւ Հնդկաստանի հայ գաղութի կեանքի եւ հայութեան ունեցած տնտեսական ու քաղաքական ներդրումների մասին:


Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։