Հա

Համայնք

06/12/2016 - 10:00

Հեռախօս «Ալիք»-ին

1988 թւական. դեկտեմբերի 7, Սպիտակի ողբերգական երկրաշարժ...
Արդէն 28 տարի է անցել ողբերգական այս երկրաշարժից, որի պատճառա-հետեւանքային պատկերը երկարում է մինչ այսօր: Բայց դրա մասին չէ, որ ցանկանում եմ խօսել:
Իմ հեռախօսազանգը այսօր առնչւում է զուտ հոգեբանական եւ յարգանքի արժեհամակարգին:

1988 թւական. դեկտեմբերի 7, Սպիտակի ողբերգական երկրաշարժ...
Արդէն 28 տարի է անցել ողբերգական այս երկրաշարժից, որի պատճառա-հետեւանքային պատկերը երկարում է մինչ այսօր: Բայց դրա մասին չէ, որ ցանկանում եմ խօսել:
Իմ հեռախօսազանգը այսօր առնչւում է զուտ հոգեբանական եւ յարգանքի արժեհամակարգին:
Հանդիպեցի մի յայտարարութեան «.... Բացառիկ ուրախ երեկոյ .... դեկտեմբերի 7-ին», արդեօք որքանով է ճիշտ մեզ մօտ հէնց այդ օրը կազմակերպել ուրախ երեկոյ: Սա մեզ համար զոհերի յիշատակի օր պէտք է լինի եւ ի յարգանս նրանց այդ օրը նման երեկոյի նախաձեռնութիւնը անյարիր է մեզ, որպէս ազգային աւանդական դիմագիծ ունեցող ժողովրդի: Կը ցանկանայի, որ կազմակերպիչները նկատի ունենան այս լուրջ հանգամանքը՝ ծրագիրը կազմակերպելուց առաջ:

ՔՆԱՐԻԿ ԱԼԱՎԵՐԴԵԱՆ

 

 

Ինչ խօսք՝ հեռախօսազանգի նման յուշումը մեզ, տկն. Ալավերդեանի հետ տեսակէտ կիսելուց բացի, այլ ելք չի թողնում եւ շնորհակալ ենք նրան նման հետեւողականութեան համար:
Մինչ տեսակէտի շօշափումը, նշենք, որ յանձնախումբը մեր բարձրացւած հարցի առնչութեամբ կիսեց Ձեր տեսակէտը. միաժամանակ մեզ համար լուսաբանեց, որ ցաւօք՝ Հայաստանից ժամանած արւեստագէտների այցը եռօրեայ է եւ մէկ այլ օր տեղափոխելու տարբերակ չէր թողնում նախաձեռնողներին: Յանձնախումբը հանդէս է գալու մէկ այլ նախաձեռնութեամբ՝ մինչ ծրագիրը, ներկաները կը յարգեն 1988 թւականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակը եւ յետոյ կը կայանայ երեկոն:
....Կան հարցեր եւ իրողութիւններ, որոնց սոսկ յուզական հոգեկերտւածքից մօտենալը գուցէ եւ չբերի ցանկալի հանգուցալուծումների: Այո, գործ ունենք ցաւալի պատմական դաժան իրողութեան հետ, որը արձանագրւել է մեր պատմական յիշողութիւններում եւ ամենաէականը՝ ապրում ենք այդ իրողութիւնը ապրած եւ կորստի վիշտը կրող մարդկանց կողքին:
1988 թ. դեկտեմբերի 7-ին երկրաշարժի զոհերի յիշատակին մեր յարգանքի տուրքը իւրաքանչիւրիս հոգու պարտքն է, բայց կայ նաեւ վերածնունդ, այդ փլատակներից կեանքի համար մաքառող ու վիշտը հոգու խորքերում փայփայող եւ նրանց յիշատակը յաւերժացնող բազմաթիւ կեանքեր, որոնք այսօր իրենց հայեացքները մեզ են յառել... ու յարգանքից եւ ծաղկեփնջի մատուցումից զատ, այդ վերածնունդի զարթօնքը ապահովող իրողութիւններ են մեզ անհրաժեշտ, որոնց մեջ կը լինի կենսունակութիւն, առողջ մտքի ձեւաւորում, եւ որ ամենակարեւորն է՝ կենցաղային ամենատարրական պայմանների ապահովում, որը երաշխիքն է առողջ սերնդի կերտման:
Յարգանքի ու յիշատակի կողքին, եկէք շատ չմխրճւենք ողբերգութիւնը անժամանակավրէպ պահելու գործօնում, այլ ազգովի մտածենք նրանց աջակցելու, նրանց կեանքն ու առօրեան առաւել բարեկեցիկ դարձնելու իրողութեան մասին, որով էլ վերածննդի խորհուրդ կը հաղորդենք այդ ողբերգութիւնը ապրած եւ սարսափը աչքերում կրող սերնդին, որոնցից շատերն այսօր էլ դեռ ապրում ու գոյատեւում են ՏՆԱԿԱՏԻՊ ԽԱՐԽՈՒԼՆԵՐՈՒՄ: Եկէք աջակցենք եւ օգնենք նրանց թէ՛ հոգեբանօրէն, թէ՛ նիւթական եւ թէ՛ մեր ազգանւէր գործունէութեամբ, եւ այս ամենով հանդերձ, սիրելի տիկին Քնարիկ, դուք նաեւ օրւայ յիշատակում ու զոհերի յիշատակի պահպանում կը տեսնէք, քանի որ իւրաքանչիւրիս գործում կը լինի ազգային նւիրում եւ Ձեր նշած շուրջ երեք տասնամեակների անցեալ ունեցող ողբերգութեան զոհերի յիշատակի խնկարկումը նաեւ մեր դաստիարակութեան եւ վարքագծի հիմքում կը շօշափւի:

«ԱԼԻՔ»

Յարակից լուրեր

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Ողջունում եմ «Ալիք»-ի պարսկերէն յաւելւածի հրատարակումը. պատասխանատուներին խնդրում եմ լինել աւելի ուշադիր: 15 դեկտեմբերի պարսկերէն յաւելւածում, իմ անունը եւ լուսանկարը դրւել է մի յօդւածի տակ, որի հեղինակը ես չեմ. ես իմ հերթին այդ յօդւածի հեղինակի ներողամտութիւնն եմ խնդրում: Նոյնը պատահել էր նաեւ 24 նոյեմբերի համարում:

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Արդէն աւելի քան մէկ ամիս է անցել Համահայկական իր տեսակի մէջ 48-րդ խաղերից, խաղեր, որոնք իրենց գոյութեամբ մրցակցային լինելով՝ բաւականին աշխուժութիւն են ստեղծում համայնքի մարզասէր եւ ինչու ոչ նաեւ հասարակական շերտերում:

  • «Ալիք»-ը հեռախօսում է «Հեռախօս «Ալիք»-ին»
    «Ալիք»-ը հեռախօսում է «Հեռախօս «Ալիք»-ին»

    Երկար ժամանակ էր փորձում էինք հնարաւորինս խուսափել նման հրապարակմամբ հանդէս գալուց, բայց մեր կրթօջախներում ուսանող երեխաների ծնողների անընդմէջ իրար հետեւող «Հեռախօս «Ալիք»»-ները շնորհակալիքի ու շնորհաւորանքի տեսքով հեռախօսազանգերը մեզ ստիպեցին բարձրաձայնել այսպէս ասած ստեղծւած անպատեհ իրավիճակի մասին:

  • Ստացւած գրութիւն
    Ստացւած գրութիւն

    Ի պատասխան 2016 թ. փետրւարի 16-ի համարի «Հեռախօս «Ալիք»-ին», «Մարիամ» կրթ. հաստատութեան տղայոց բաժնի ուրախ երեկոյի մասին, բացատրելի է, որ այդ ծրագրի ճոխութիւնը եղել է ի պատասխան հիւրերի գնած տոմսի դիմաց եւ բոլոր նիւթական ծախսերը եղել էր նւիրատւութիւն՝ բարերար մարդկանց կողմից, որը նշւած էր այդ օրւայ բացման խօսքում:

  • Հեռախօս «Ալիք»-ին
    Հեռախօս «Ալիք»-ին

    Մեր շնորհակալութեան եւ գնահատանքի խօսքն ենք ուղղում Խաղողօրհնէքի առիթով կազմակերպւած ուխտագնացութեան նախաձեռնողներին, որտեղ ուխտաւորները երկու անմոռանալի օրեր անցկացնելով Ռաշտ եւ Անզալի քաղաքներում՝ մասնակցեցին նաեւ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցում Սրբազան Հօր ձեռամբ մատուցւած կրօնական արարողակարգին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։