Հա

Համայնք

06/12/2016 - 10:30

ԱԿՆԱՐԿ - Իրանի Հայ Կաթողիկէ «Ալիշան» դպրոցը

Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտնւում է Հաֆէզ պողոտայի Ղազալի փողոցում: Դրա կառուցման աշխատանքը սկսւել է 1950 թւականին եւ աւարտւել է 1954 թւականին: Օծումը կատարւել է երջանկայիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ-ի եւ երջանկայիշատակ եպիսկոպոս Յովհաննէս Մկրտիչ Աբգարեանի ձեռամբ:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ


Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտնւում է Հաֆէզ պողոտայի Ղազալի փողոցում: Դրա կառուցման աշխատանքը սկսւել է 1950 թւականին եւ աւարտւել է 1954 թւականին: Օծումը կատարւել է երջանկայիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ-ի եւ երջանկայիշատակ եպիսկոպոս Յովհաննէս Մկրտիչ Աբգարեանի ձեռամբ: Սոյն ժամանակաշրջանում Հայ Կաթողիկէ համայնքի անդամները զգում են դպրոց ունենալու անհրաժեշտութիւնը, ուստի՝ երկար խորհրդակցութիւնից յետոյ, նրանք միաձայնութեամբ որոշում են եկեղեցուն կից գնել մի շէնք, եւ հիմնել մի հայկական կրթօջախ՝ նոր սերնդին հայեցի ուսում եւ դաստիարակութիւն փոխանցելու նպատակով, քանզի նրանք քաջ գիտակցում էին, որ չկայ աւելի վեհ գործ, քան նոր սերնդին հայեցի կրթութիւն փոխանցելը:
23 ապրիլի 1962 թւականին, ինչ որ առիթով Բէյրութիւց Թեհրան է այցելում կարդինալ Աղաջանեանը՝ ընկերակցութեամբ Արհիապատիւ Պաթանեան արքեպիսկոպոսի, որը պէտք է իրեն յաջորդէր, որպէս՝ Հայ Կաթողիկէ կաթողիկոս-պատրիարք հայոց:

161206d05a

Այդ օրերին Թեհրանի քահանայապետական նւիրակ (Վատիկանի դեսպան) Արհիապատիւ Ռիկկին, պաշտօնական ընդունելութիւն է կազմակերպում՝ կարդինալ Աղաջանեանի, Արհ. Պաթանեանի, Աբգարեան սրբազանների եւ գերյարգելի Փուլադեան եւ Ադամեան վարդապետների պատւին:
Սոյն հանդիպմանը ներկայ էին նաեւ համայնքի աչքառու դէմքեր՝ ինչպիսին էին պրն. Փուցեղեանը, պրն. Չիլոյեանը, եւ պրն. Պետրոսեանը: Այդ ճաշկերոյթի ընթացքում նւիրակը նշում է, որ Թեհրանում անհրաժեշտ է ունենալ՝ Հայ Կաթողիկէ մի դպրոց: Նա խոստանում է, որ մի գումար կը յատկացնի այդ աշխատանքին:
161206d05bՊաթանեան Սրբազանը եւս խոստանում է, որ երեք տարի կը վճարի դպրոցի դասատուների աշխատավարձը:
Բարերարներ՝ Փուցեղեանը, Չիլոյեանը եւ Պետրոսեանը եւս խոստանում են, որ տնտեսապէս սատար կը կանգնեն դպրոցին: Սոյն նպատակը իրականացնելու համար, նւիրակը աշխատանքի բոլոր պարտականութիւնը յանձնում է՝ գերյարգելի Փուլադեանին եւ Փուցեղեանին:
Յիշեալները 19 մարտի 1962 թւականին առատաձեռն բարերարների նիւթական ու բարոյական օժանդակութեամբ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցուն կից, գնում են երեք յարկից բաղկացած մի շէնք եւ յատկացնում դպրոցին՝ այն անւանակոչելով «Ալիշան»:
Շէնքի առաջին յարկաբաժինը պատրաստում են դասարանների համար, ի նկատի ունենալով ժամանակակից եւ հայ աշակերտին վայել առողջապահական սարքաւորումներ, որով մանկավարժական եւ դաստիարակչական առումով, դպրոցն ոչնչով չէր զիջում Թեհրանի միւս հայոց դպրոցներին: Դպրոցի տնօրէնութիւնը աշխատանքի է հրաւիրում հինգ ուսուցիչներ, որոնցից երկուսը աշխատում են՝ առանց նիւթական ակնկալիքի: Տնօրէնութիւնը ապա դիմում է Իրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան՝ դպրոց հիմնելու արտօնագիր ստանալու համար:
161206d05cՈւսումնադաստիարակչութեան նախարարութիւնը տալիս է իր գրաւոր արտօնութիւնը՝ գերյարգելի Էմմանուէլ վրդ. Փուլադեանի անունով, նշելով, որ միայն հայ աշակերտները կարող են արձանագրւել:
Այսպիսով 4 սեպտեմբերի 1962 թւականին սկսւում է աշակերտների արձանագրութիւնը: Դպրոցի պաշտօնական բացումը կատարւել է 24 սեպտեմբերի 1962 թւականին՝ 25 աշակերտներով:
Մի քանի շաբաթ յետոյ աշակերտութեան թիւը հասնում է 32-ի, եւ այդ թւով էլ աւարտւում է 1962-63 ուսումնական տարեշրջանը:
Դպրոցում առաջին տարւանից գործադրւելով Ուսումնադաստիարակչական նախարարութեան պետական ծրագիրը, դասաւանդւել են նաեւ հայերէն եւ անգլերէն լեզուները:
1963-64 ուսումնական տարեշրջանում, դպրոցի աշակերտների ծնողները տեսնելով դպրոցի ուսման բարձր մակարդակը եւ հայրենասիրական ոգով ներշնչւած աշակերտներին՝ «Ալիշան»-ի համբաւը տարածում են համայնքի մէջ եւ դա պատճառ է դառնում՝ դպրոցի աշակերտութեան թիւը հասնի 133-ի: Տնօրէնութիւնը ստիպւած՝ դպրոցի երկրորդ յարկը եւս վերածում է դասարանների, հրաւիրելով 10 դասատուներ:
1964-65 ուսումնական տարեշրջանում անհրաժեշտ է լինում շէնքի երրորդ յարկն եւս վերածել դասարանների, որովհետեւ աշակերտների թիւը բարձրացել եւ հասել էր 248-ի. այդ պատճառով դպրոցի տնօրէնութիւնը աշխատանքի է հրաւիրում 16 ուսուցիչների եւս:
Նշելի է, որ հետագայում դպրոցն ունեցել է նախակրթարան եւ ուղեցոյց բաժանմունքներ:
Դպրոցի տեսչութեան, փոխտեսչութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի ջանքերի շնորհիւ, մշտապէս նշւել են՝ պետական, ազգային, կրօնական ու ազգային-աւանդական տօները, որով դպրոցում վառ է պահւել հայկականութեան եւ քաղաքացիական պատկանելութեան ոգին:
«Ալիշան» դպրոցի ամենածաղկուն տարեշրջանը եղել է 1983-84 սուսումնական տարեշրջանը՝ 470 աշակերտներով:
Վերջապէս «Ալիշան» դպրոցի երեք յարկանի շէնքը, աշխատել է աւելի քան 47 տարի, կրթելով 13111 հայորդիների:
Քաղաքամասի հայ աշակերտութեան նւազման պատճառով, դադարում է իր աշխատանքը 2009-2010 ուսումնական տարեշրջանում եւ ներկայում սպասում է ազգային իշխանութեան նոր որոշման:

Յարակից լուրեր

  • Յովիկ Մինասեանի այցն Ազգային առաջնորդարան
    Յովիկ Մինասեանի այցն Ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, փետրւարի 22-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Յովիկ Մինասեանին:

  • ԱԿՆԱՐԿ - Թեհրանի «Սօսէ Մայրիկ» տարեցների հանգստեան տունը
    ԱԿՆԱՐԿ - Թեհրանի «Սօսէ Մայրիկ» տարեցների հանգստեան տունը

    Ըստ Աստւածաշնչի, ընտանիքների երիտասարդները ամուսնանալով եւ նոր ընտանիք կազմելով բնականաբար հեռանում են իրենց ծնողներից եւ նոր կեանք ստեղծելով՝ մենակ են թողնում նրանց: Դրա հետեւանքով ծնողները յարմար են նկատում իրենց հասակակիցներից կազմւած հասարակական խմբերին, միանալ, օրինակ ծերանոց կամ հանգստեան տներ:

  • ԱԿՆԱՐԿ - Հայկաշէն աւանը
    ԱԿՆԱՐԿ - Հայկաշէն աւանը

    Հայոց Հայկաշէն աւանը գտնւում է Իրանի հիւսիսում, Կասպից ծովի ջրեզերքներից մէկում՝ Ռոյեան շրջկենտրոնի եւ Նուր քաղաքի միջեւ:
    Այն կառուցւել է 1970 թւականին՝ Թեհրանի Հայոց Կաթողիկէ առաջնորդարանին Վատիկանի կողմից տրամադրւած գումարով, Իրանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի, նոյն համայնքի ժողովրդապետ բարեյիշատակ Տ. Ներսէս ծ. վրդ. Թոսունեանի (1939-2014) նախաձեռնութեամբ ու գեղատեսիլ եւ օդասուն մի համապարփակ եւ բարձրադիր հողամասի վրայ:

  • Ստացւած գրքեր
    Ստացւած գրքեր

    Գրքերի անուն՝ «Պարարւեստը հայ մամուլի էջերում» (2 հատոր)

     

    Գրքի անուն՝ «Բերդ Պարային անսամբլ-50»

     

    Գրքի անուն՝ «ՄԵՆՔ» (Բանաստեղծութիւնների ժողովածու)

     

    Գրքի անուն՝ «Անմոռուկների դարը»

     

    Գրքի անուն՝ «Մնայուն նախշեր»

  • ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ
    ԱԿՆԱՐԿ - Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռ

    Ըստ եկեղեցական տօնացոյցի՝ դեկտեմբերի 26-ին յիշատակն է Ս. Ստեփանոս սարկաւագի նահատակութեան: Այդ օրը Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռի անւանակոչութեան տօնն է նաեւ: Առիթը պատեհ համարելով՝ ներկայացնում ենք Ս. Ստեփանոս մատուռի պատմականը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։