Հա

Համայնք

06/12/2016 - 11:00

Հայ Մշակոյթի տօնը՝ «Անահիտ» միութիւնում

Հայ ժողովուրդը Թարգմանչաց տօնը կոչել է նաեւ Մշակոյթի օր եւ տօնում է այն՝ սրբացնելով իր գոյութիւնը պահպանող Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին:
Մշակոյթի օրը տօնելով, հայ ժողովուրդը արժէքաւորում է իր անձնազոհ հայրերի եւ ոսկեդարը հիմք դնող շնորհալի զաւակների ջանքերը:

Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ եւ նոյնիսկ՝ երբ մարդ բոլորովին մենակ է:
ԼԵՒՈՆ ՇԱՆԹ


Հայ ժողովուրդը Թարգմանչաց տօնը կոչել է նաեւ Մշակոյթի օր եւ տօնում է այն՝ սրբացնելով իր գոյութիւնը պահպանող Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ Սահակ Պարթեւին:
Մշակոյթի օրը տօնելով, հայ ժողովուրդը արժէքաւորում է իր անձնազոհ հայրերի եւ ոսկեդարը հիմք դնող շնորհալի զաւակների ջանքերը:
Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասում գործող «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութիւնը, իր փոքրիկ կենտրոնատեղիում երկու ներքին ձեռնարկներով մեծարեց եւ մեծ շուքով տօնեց Հայ Մշակոյթի տօնը:
Առաջին ձեռնարկը տեղի ունեցաւ երկուշաբթի, հոկտեմբերի 17-ին ժամը 4-ին, միութեան անդամուհիների ներկայութեամբ: Բացման խօսքը հաղորդեց միութեան նախագահուհի Արաքս Կիրակոսեանը, նշելով. «Մեսրոպ Մաշտոցի ծաւալած գործը իսկապէս մի լուսաւորող շարժում էր, որն ունէր ոչ միայն մշակութային, այլեւ առաջին հերթին ազգային-քաղաքական նշանակութիւն: Նա առաջին հայն էր, որ հոգաց սեփական գիր ու գրականութեան մասին եւ զգալով ժամանակի պահանջը՝ յօրինեց հայոց գրերը եւ հիմք դրեց հայ գրաւոր խօսքին ու հայոց դպրոցին, որով հայը շարունակեց իր գոյութիւնը»:
Օրւայ առթիւ բանախօսեց հայոց լեզւի ուսուցչուհի եւ հրապարակախօս Հիլդա Յարութիւնեանը, որը նախ շնորհաւորեց Հայ Մշակոյթի տօնը, ապա՝ բացատրութիւններ տւեց մշակոյթ բառի տարբեր իմաստների մասին եւ անդրադարձաւ մշակոյթի անցեալին ու ներկային: Այնուհետեւ կատարւեց մտքերի փոխանակումներ բանախօսի եւ անդամուհիների միջեւ, որը լաւ տպաւորութիւն թողեց նրանց վրայ:
Երկրորդ միջոցառումը տեղի ունեցաւ հինգշաբթի, հոկտեմբերի 27-ին, երեկոյեան ժամը 7-ին, «Անահիտ» միութեան վարչութեան եւ նոյն միութեան «Զւարթնոց» երգչախմբի անւանի ղեկավար՝ Էդիկ Թամրազեանի հովանաւորութեամբ: Միջոցառմանը ներկայ էին երգչախմբի անդամ-անդամուհիները, վարչութեան կազմը եւ Ի. Գ. միութեան վարչութեան քարտուղար Յովիկ Մինասեանը: Ձեռնարկը յագեցած էր բարձրորակ յայտագրով, որը կազմել էին երգչախմբի անդամները: Բացման խօսքով հանդէս եկաւ Անգինէ Թարվերդեանսը, ուր անդրադարձ եղաւ երգչախմբի անցեալի եւ ներկայի կեանքին ու աշխատանքներին, նաեւ կարեւորւեց մշակոյթի դերը հայ ազգի կեանքում:
161206d02aԳեղարւեստական բաժինը սկսւեց Պարոյր Սեւակի «Եւ այր մի Մաշտոց անուն» բանաստեղծութեամբ, որն ասմունքեց Մինելլի Ղարիբեանը:
Ապա՝ շարունակւեց ըստ հետեւեալի.
«Այս քարի վրայ» (Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մօտ) (Խօսք՝ Ժիրայր Աւետիսեանի, երաժշտութիւն՝ Ժոռա Մինասեանի, երաժշտութեան համադրող՝ Էրիկ Մարտիրոսեան) զուգերգը կատարեցին Անուշ Զարեանը եւ Էրիկ Մարտիրոսեանը:
Գիթառի կատարումով (Greensleeves) հանդէս եկաւ Գալիա Յովսէփեանը:
Խաչատուր Աւետիսեանի «Իմ անուշ տաւիղ»-ի երաժշտութեան ներքոյ մենապարեց Էլենա Աւագեանը:
«Աստղերի հետ» (Խօսք՝ Յովհաննէս Թումանեանի, երաժշտութիւն՝ Առնօ Բաբաջանեանի, երաժշտութեան համադրող՝ Սեւադա Աղասարեան) զուգերգով ներկայացան Հելենա Աղասարեանը եւ Լորետա Սարգսեանը:
«Բարի արագիլ» (Խօսք՝ Աշոտ Գրաշու, երաժշտութիւն՝ Ալեքսէյ Հեքիմեանի, երաժշտութեան համադրող՝ Սեւադա Աղասարեան) մեներգեց Նազելի Կարապետեանը:
«Գարունն է ժպտում» (Խօսք՝ Նանսէն Միքայէլեանի, երաժշտութիւն՝ Ռուբէն Ղազարեանի, երաժշտութեան համադրողներ՝ Էրիկ Մարտիրոսեան եւ Վինսենտ Նազարեան) մեներգը կատարեց Վինսենտ Նազարեանը:
Իսկ վերջում հնչեց մի հեղինակային երգ՝ «Դերասան» (Խօսք՝ Հելենա Աղասարեանի, երաժշտութեան հեղինակներ, համադրողներ եւ մենակատարներ՝ Սեւադա Աղասարեան եւ Ժիլբերտ Կարապետեան):
Ծրագիրը վարեցին Լալա Շահվերդեանը եւ Արգին Աղաջանեանը: Աւարտին օրւայ առիթով հերթաբար արտայայտւեցին՝ Էդիկ Թամրազեանը, Արաքս Կիրակոսեանը եւ Յովիկ Մինասեանը:
Էդիկ Թամրազեանը նախ շնորհաւորեց մշակոյթի տօնը, այնուհետեւ նշեց երգչախմբի վերելքներն ու խմբի դժւարութիւնները եւ շնորհակալութիւն յայտնեց անդամներին՝ փորձերին կանոնաւոր մասնակցութեան համար:
Միութեան նախագահուհին շնորհաւորելով թարգմանչաց տօնը խօսեց՝ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի, Ս. Սահակ Պարթեւ կաթողիկոսի եւ Վռամշապուհ արքայի կեանքի մասին, ուր անդրադարձաւ նրանց դերակատարութեանը հայոց տառերի գիւտի մէջ, եւ նրանց կարեւորութեանը հայ ազգի կեանքի ու մշակոյթի բարգաւաճման համար: Ապա՝ գնահատեց ձեռնարկի կազմակերպիչ յանձնախմբի կատարած աշխատանքները:
Իսկ Յովիկ Մինասեանը նշեց. «Աշխարհում ամէն ազգ ճանաչւում է իր մշակոյթով, իր կրօնով եւ իր լեզւով: Հայ ազգն էլ աշխարհում յայտնի է իր հարուստ մշակոյթով: Մենք պիտի սիրենք եւ պահպանենք մեր մայրենի լեզուն եւ սա ամէն հայի պարտականութիւնն է: Դարերի ընթացքում շատ ազգեր են փորձել հայ ազգին ոչնչացնել, բայց չեն կարողացել, որովհետեւ հայն իր հզօր զէնքով, որ իր մայրենի լեզուն է, նման առիթ չի տւել թշնամուն:
Հանդէսի աւարտին տեղի ունեցաւ մի համեստ ընդունելութիւն, որը պատրաստել էին երգչախմբի անդամները:

«Անահիտ» միութեան վարչութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։