Հա

Համայնք

07/12/2016

Այցելութիւն «Ակունք» կենտրոն եւ «Վաչէ Յովսէփեան» համալիրում ժամանակաւոր ապաստան գտած սիրիահայերին

Դպրոցներին եւ կրթական հաստատութիւններին տւած իր տարեկան այցելութիւնների շարանում Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի վերակացու Շաքէ Եղիայեանի, այցելեց Ս. Աստւածածնի երբեմնի մայր եկեղեցու շրջափակում գործող «Ակունք» կենտրոն:

Դպրոցներին եւ կրթական հաստատութիւններին տւած իր տարեկան այցելութիւնների շարանում Տ. Սեպուհ արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի եւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի վերակացու Շաքէ Եղիայեանի, այցելեց Ս. Աստւածածնի երբեմնի մայր եկեղեցու շրջափակում գործող «Ակունք» կենտրոն:
Կենտրոնի տնօրէնուհի Անգինէ Մարգարեանը, ծնողական խորհուրդն ու Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը դիմաւորեցին Սրբազան Հօրը եւ նրա ընկերակիցներին ու նրանց առաջնորդեցին Հայ կանանց եկեղեցասէր միութեան սրահ, որտեղ հաւաքւած էին աշակերտները, թւով 35 հոգի իրենց ուսուցիչներով միասին:

161207d03a

161207d03bԱշակերտների կատարմամբ Տէրունական աղօթքից յետոյ Սրբազան Հայրը խօսեց աշակերտների հետ ասելով. «Ես ձեզ համար Աստծուն փառք եմ տալիս, որովհետեւ ձեզանով Աստծու անունը մէկ անգամ եւս փառաւորւում է». այնուհետեւ Սրբազան Հայրը խօսքն ուղղելով տնօրէնութեան, ուսուցիչներին եւ ծնողական խորհրդին, մեծապէս գնահատեց իրենց աշխատանքն, յաւելելով, որ «Ակունք»-ը բացառիկ այն տեղն է, ուր Աստծու սէրն ու գութը մարմնաւորւում են ձեզանով, ձեր աստւածահաճ գործով»:
161207d03cՊատշաճ հիւրասիրութիւնից յետոյ, Սրբազան Հայրը իր ընկերակիցներով այցելեց «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրում պատսպարւող սիրիահայերին, որոնք երկրում տիրող անապահովութեան պատճառով ապաստան են գտել Թեհրանում: Սրբազան Հայրը հետաքրքրւեց նրանց խնդիրներով եւ յաջողութիւն ու համբերութիւն մաղթեց բոլորին:
Այնուհետեւ Սրբազան Հայրը այցելեց թանգարան, իր գնահատանքը յայտնեց պատասխանատուներին իրենց բծախնդիր աշխատանքի համար եւ առաւել յաջողութիւն եւ եռանդ մաղթեց նրանց:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։