Հա

Համայնք

07/12/2016 - 12:00

Ձեռնարկ՝ նւիրւած Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին

Նախաձեռնութեամբ «Հայ կին» միութեան եւ համագործակցութեամբ՝ իրանահայ Գրողների միութեան վարչութեան, երէկ, երեքշաբթի, դեկտ. 6-ի երեկոյեան ժամը 4:30-ին «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրի կենտրոն-դահլիճում կայացաւ միջոցառում՝ նւիրւած Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին:

«ԱԼԻՔ» - Նախաձեռնութեամբ «Հայ կին» միութեան եւ համագործակցութեամբ՝ իրանահայ Գրողների միութեան վարչութեան, երէկ, երեքշաբթի, դեկտ. 6-ի երեկոյեան ժամը 4:30-ին «Վաչէ Յովսէփեան» մշակութային համալիրի կենտրոն-դահլիճում կայացաւ միջոցառում՝ նւիրւած Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին:
1988 թ. դեկտ. 7-ի օրը իր ծաւալով աննախընթաց մի երկրաշարժ, աւերեց Գիւմրին, Վանաձորը, Սպիտակի շրջանը, աւերելով բազմահազար շինութիւններ եւ խլելով 25000 անմեղ մարդու կեանք:

* * *

Ձեռնարկի բացմանը արտայայտութեամբ խօսեց «Հայ կին» միութեան վարչութեան նախագահուհի՝ Դիանա Յովհաննիսեանը, որի ելոյթի ընթացքում ցուցադրւում էին համապատասխան ֆիլմ եւ սահիկներ:
Նա բեմ հրաւիրեց ԻԳՄ-ի նախագահ գրող-թարգմանիչ Վարանդ Քիւրքչեանին, որն էլ ստանձնեց հանդիպումը վարողի հանգամանքը: Նա յիշելով այդ սեւ օրերն ու պատմելով եղելութեան մանրամասների մասին, հրաւիրեց ներկաներին՝ նայելով համապատասխան ֆիլմը, լսել պրն. Լորիս Ճգնաւորեանին, ով իր պատկառելի ներկայութեամբ, շուք ու որակեալ շունչ էր հաղորդել սոյն միջոցառմանը: Մայեստրոյի յուզառատ ու միաժամանակ խիստ հետաքրքրական խօսքերին յաջորդեց համեստ ընդունելութիւն:
Վերջում «Հայ կին»-ի անդամուհի Ժակլին Չհարմահալեանի արտասանութեամբ իր աւարտին հասաւ յիշատակի ու յարգանքի սոյն ձեռնարկը:
Մանրամասները՝ առաջիկայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։