Հա

Համայնք

08/12/2016

ՅԻՇԱՏԱԿ - Ալիս Գասպարեան-Շահմուրադեանի յիշատակին (Մահւան քառասնօրեակի առիթով)

Երբ հողին են յանձնում մէկ սիրելիի, ակամայից մտածում ես թէ՛ նրա եւ թէ՛ նրա ապրած կեանքի մասին եւ այս յետադարձ հաշւարկման մէջ մտածում ես որ այս սիրելին ինչպիսին էր եւ ի՞նչ հետք թողեց իրենից իր ապրած հաւաքականութեան մէջ:

Երբ հողին են յանձնում մէկ սիրելիի, ակամայից մտածում ես թէ՛ նրա եւ թէ՛ նրա ապրած կեանքի մասին եւ այս յետադարձ հաշւարկման մէջ մտածում ես որ այս սիրելին ինչպիսին էր եւ ի՞նչ հետք թողեց իրենից իր ապրած հաւաքականութեան մէջ:
Մարդկային կեանքում կան եւ լինում են բազում երեւոյթներ, որոնք չեն պահանջում մեզանից տիրապետել որեւէ գիտութեան, չեն գնւում դրամով, որեւէ շահի վրայ չեն խարսխւած եւ չեն իրականանում շողոքորթութեամբ, այլ հակառակը դա այն ձեռքբերումն է, որ առանց վերը նշւած պայմանների ընդունելի է լինում բոլորի կողմից եւ արժանանում բոլորի անկեղծ յարգանքին: Այս սակաւաթիւ անհատները իրենց պարզ ու վճիտ հոգով շատ հեշտ կարողանում են առանց որեւէ դժւարութեան տեղ գրաւել բոլորի մօտ, նրանք մեծի հետ մեծ, եւ փոքրի հետ փոքրանալու կարողութեամբ են օժտւած, նրանց ներկայութիւնը գունաւորում եւ զարդարում է մթնոլորտը, հաճելի զգացում են պարգեւում շրջապատին, համեմում, համ ու հոտ են տալիս ներկայ եղած հաւաքականութիւններին, թւում է որ մի քանի հարիւր տարին մէկ անգամ են աշխարհ գալիս նման անհատներ:
Ահա այդպիսի անձնաւորութիւններից մէկն էր Ալիս Գասպարեան-Շահմուրադեանը, ով ծնւել էր 1934 թւականին Թաւրիզում, ուրմիահայ մի ընտանիքում, ընտանիքի կրտսեր զաւակն էր: Տարրական կրթութիւնը ստացել էր Թաւրիզի «Թամարեան» երկսեռ դպրոցում, ապա միջնակարգ կրթութիւնը «Փարւին» աղջկանց դպրոցում: 12-ամեայ դպրոցն աւարտելուց յետոյ 1952 թւականին ընդունւել էր Թաւրիզի Ամերիկեան միսիոներների հիւանդանոց, թէ՛ սովորելու եւ թէ՛ միաժամանակ աշխատելու լաբորատորիայի բաժնում:
1962 թւականին մեկնել էր Ամերիկա, Կալիֆորնիա նահանգի Թորլաք քաղաք, աշխատանքի հրաւիրւել «Էմմանուէլ հոսփիթալ» հիւանդանոց, սակայն մի քանի տարի յետոյ չդիմանալով ծնողների կարօտին վերադարձել էր Իրան եւ 1965 թւականին ամուսնացել Հրայր Շահմուրադեանի հետ՝ բախտաւորւելով 2 աղջիկ զաւակներով:
Նա սիրւած անձնաւորութիւն էր թէ՛ իր շրջապատում եւ թէ՛ իր աշխատանքի վայրում: Աշխատանքին զուգընթաց 18 տարեկանից անդամակցել էր Թաւրիզի Հայ Օգնութեան միութեանը, շուրջ 62 տարիներ գործօն անդամուհին էր եղել եւ 70-ական թւականներին երկու նստաշրջան ընտրւել էր նոյն միութեան վարչութեան անդամ: 80-ական թւականներին մի քանի նստաշրջան ընտրւել եւ եղել էր Թաւրիզի հայոց ազգային դպրոցների ծնողական խորհրդի ժրաջան եւ գործօն անդամուհի: 1991 թւականից սկսեալ շուրջ 19 տարիներ շարունակ եղել էր Թաւրիզի հայոց եկեղեցիների կանանց Խնամակալ մարմնի անդամ, զբաղեցնելով նախագահուհու պաշտօնը մինչեւ 2010 թւականը, գլխաւոր դեր ունենալով Թաւրիզի եկեղեցիների բարեզարդման գործում: Այնուհետեւ մինչեւ իր մահը, առանց բացակայութեան ներկայ է եղել եկեղեցական բոլոր արարողութիւններին լաւագոյնս գիտակցելով հայ եկեղեցու ունեցած կարեւորագոյն դերն հայ ժողովրդի կեանքում:
Տիկին Ալիսի իւրայատուկ բնաւորութիւնը նրան տարբերում էր բոլորից եւ դա նրա անկեղծ մարդասիրութիւնն էր, անկեղծ ուշադրութիւնը, անկեղծ սէրը, որը ցուցաբերում էր իւրաքանչիւր անհատի թէ՛ մեծի եւ թէ՛ փոքրի հանդէպ, մէկ խօսքով օժտւած էր մարդկային լաւագոյն արժանիքներով: Անչափ հաճոյախօս էր եւ ընդհանրապէս այնպէս էր թւում, որ անհոգ է նա, սակայն վստահ, որ նա էլ ունէր իր մտահոգութիւնները, ինչպէս իւրաքանչիւր անձ այս Երկիր մոլորակի վրայ, սակայն երբեւիցէ եւ ոչ մէկի մասնակից չդարձրեց: Միշտ բոլորը նրան տեսան ժպտերես եւ անչափ ուշադիր բոլորի հանդէպ, անչափ բարի եւ լաւ ընկեր էր, վշտակից եւ ցաւակից էր բոլորին եւ անկեղծ ուրախ բոլորի յաջողութիւններով: Ունէր հիանալի զաւեշտախառն պատմելու կարողութիւն, որով դառնում էր հաւաքականութիւնների փնտրւած եւ սիրւած անձը: Դաստիարակեց զաւակներ, ովքեր նոյնպէս գործօն անհատներ են եկեղեցական եւ ազգային կեանքում:
Իր մահկանացուն կնքեց 2016 թւականի նոյեմբերի 7-ին, սրտի տագնապի հետեւանքով, սուգի մատնելով իր շրջապատին եւ սիրողներին:
Իր անսպառ եռանդը, լի կեանքով եւ քաղցր յուշերը միշտ վառ կը մնայ եւ կը ջերմացնի բոլոր նրանց սրտերը եւ հոգիները, ովքեր ճանաչել եւ սիրել են նրան:
Հողը թեթեւ եւ յիշատակը անմոռաց:

ԱՐՄԻՆԷ ՅՈՎՍԷՓԵԱՆ-ՎԱՀՐԱՄԵԱՆ

Յարակից լուրեր

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը

    Ուրբաթ, 14 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10.30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի անդրանիկ նիստը, հրաւէրով եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

  • Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի
    Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

    Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

  • Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը Թաւրիզում
    Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը Թաւրիզում

    Հինգշաբթի, 31 մայիս, 2018-ին, երեկոյեան ժամը 8.30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ, «Արարատ»-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 100-ամեակի շքեղ հանդիսութիւնը, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում
    ՀՀ դեսպան՝ Արտաշէս Թումանեանը Ատրպատականի ազգ. առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 23 մայիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պաշտօնական այցով եղաւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանում, Թաւրիզ կատարած իր աշխատանքային այցելութեան շրջանակներում:

  • Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը
    Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը

    Հինգշաբթի, 24 նայիս 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի ճոխ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։