Հա

Համայնք

08/12/2016

Առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպել է այաթ. Թասխիրիին

Նոյեմբերի 21-ի առաւօտեան, Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յատուկ հանդիպում ունեցաւ իսլամ աշխարհի հարցերում յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական եւ Իսլամական դաւանութիւնների ու դպրոցների մերձեցման խորհրդի նախագահ՝ այաթ. Թասխիրիի հետ՝ իր գրասենեակում:

Նոյեմբերի 21-ի առաւօտեան, Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յատուկ հանդիպում ունեցաւ իսլամ աշխարհի հարցերում յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական եւ Իսլամական դաւանութիւնների ու դպրոցների մերձեցման խորհրդի նախագահ՝ այաթ. Թասխիրիի հետ՝ իր գրասենեակում:
Այաթ. Թասխիրին ջերմօրէն ողջունեց Սրբազան Հօրը եւ մեծապէս գնահատեց նրա կեցւածքն ու միջազգային բեմերի վրայ նրա տարած ու տարւելիք աշխատանքները Իրանի Իսլամական Հանրապետութեան ճշգրիտ դիմագիծը արար աշխարհին ներկայացնելու գործում: Սրբազան Հայրը իր հերթին սիրով ողջունեց այաթ. Թասխիրիին, վեր առնելով նրա անձն ու գործը միջկրօնական եւ համաիսլամական երկխօսութեան դժւարին գործում:
Այնուհետեւ խօսւեց տարածաշրջանում տիրող տխուր իրադարձութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դրական խաղաղարար դերի մասին, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան բարեկամական յարաբերութիւնների մասին:
Շուրջ մէկ ժամ տեւող հանդիպումը կայացաւ շատ մտերմիկ եւ անկեղծ մթնոլորտում:

Թղթակից

Յարակից լուրեր

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։

  • Վերամուտի առիթով հանդիպում
    Վերամուտի առիթով հանդիպում

    Հանդիպման հիմնական նպատակը համատեղ կերպով քննարկելն էր՝ մեր դպրոցների հետ կապւած հարցեր, յատկապէս կրօնի եւ Ադեանի դասանիւթերի եւ այդ նիւթերը դասաւանդող ուսուցիչների աշխատանքի եւ դասապահերի հետ։ Խօսւեց նաեւ դպրոցական 2018-2019 տարեշրջանի վերամուտի հետ կապւած հարցերի մասին։

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոս 29, 2018 թ.-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, այցելեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի օգոստոսի 29-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց տիկնայք՝ Դորիս Ջաղարբէգեան, Նինա Թորոսեան եւ Սոֆի Ջաղարբէգեանին:

  • Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը
    Սմբատ Յակոբեանն այցելեց Սրբազան Հօրը

    Երեքշաբթի օգոստոսի 28-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, պրն. Սմբատ Յակոբեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։