Հա

Համայնք

11/12/2016 - 10:20

Զրոյց՝ «Կակաչ» պարախմբի գեղարւեստական ղեկավարի եւ պարի վարպետ՝ Աննա Կարապետեանի հետ

Համայնքային մշակութային արժէքների պահպանման եւ նոր սերնդին մշակութային զանազան ոլորտների հետ հաղորդակից դարձնող լաւագոյն օղակը միութիւնները եւ միութիւնների յարկերի տակ արւեստի բնագաւառում աշխատող զանազան խմբերն են: Յիշեալներից է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ աշխատող «Կակաչ» պարախումբը, որի վաստակաւոր գեղարւեստական ղեկավարը եւ պարուսոյցն է Արուս Աւագեանը:

Համայնքային մշակութային արժէքների պահպանման եւ նոր սերնդին մշակութային զանազան ոլորտների հետ հաղորդակից դարձնող լաւագոյն օղակը միութիւնները եւ միութիւնների յարկերի տակ արւեստի բնագաւառում աշխատող զանազան խմբերն են: Յիշեալներից է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ աշխատող «Կակաչ» պարախումբը, որի վաստակաւոր գեղարւեստական ղեկավարը եւ պարուսոյցն է Արուս Աւագեանը: Յիշեալ խմբի մօտալուտ ելոյթի եւ այդ առիթով խմբի կողմից Հայաստանից Թեհրան հրաւիրւած Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարի ամբիոնի վարիչ, դասախօս եւ գեղարւեստական բեմադրիչ Աննա Կարապետեանի ներկայութիւնը առիթ ծառայեցնելով, հարցազրոյց ենք ունեցել Արուս Աւագեանի եւ Աննա Կարապետեանի հետ:

 

161211d01aՆախ տկն. Արուսի հետ զրուցեցինք «Կակաչ» պարախմբի ներկայ կարգավիճակի եւ առաջիկայ աշխատանքների մասին, որոնց վերաբերեալ տկն. Աւագեանը հետեւեալ բացատրութիւնը փոխանցեց. «Արդէն երրորդ անգամն է, որ «Կակաչ» պարախմբի հրաւէրով Թեհրան է ժամանում Աննա Կարապետեանը, պարախմբի համար բեմադրութիւններ մշակելով: Նրան մեծ սիրով ընդառաջում են աշակերտները: Մենք մտադիր ենք ելոյթ ունենալ նոր համարներով, որոնք հաւանաբար իրականացւելու են 2017 թւականին, սակայն այժմւանից սկսել ենք մեր աշխատանքները: Գալով խմբի տարեկան ելոյթին նշեմ, որ մօտաւորապէս երկու տարի է ինչ «Կակաչ» պարախմբի սաները հանրութեանը չեն ներկայացել բեմական կատարումներով. միայն պատրաստւել ենք «Մոխրատիտիկ»-ի ներկայացմանը, որը եւ իրականացաւ, սակայն մեր տարեկան ելոյթին պատրաստւելուց բացի, հէնց 2017-ին նախատեսել ենք այլ ելոյթ եւս, որը հանդիսատեսի դատին ենք յանձնելու»:
Անդրադառնալով պարախմբի ներկայ կարգավիճակին, տկն. Աւագեանը ասաց. «Եթէ տարիների ընթացքում «Կակաչ»-ի իրականացրած զանազան ելոյթները համեմատենք, դժւար չէ նկատել, որ փորձել ենք յաճախ նոր ծրագրացանկով հանդէս գալ: Խնդիրներից մէկը, որ իրապէս ազդում է խմբին՝ անդամ-անդամուհիների փոփոխութիւններն է, ի մասնաւորի, երբ խմբի փորձառու անդամ-անդամուհիները ինչ-ինչ պատճառներով հեռանում են: Նշեմ որ, խմբի 30-ամեակի ելոյթից յետոյ եղել են նման պարագաներ եւ նրանց փոխարինելը կարճ ժամանակամիջոցում դիւրին չէ եւ տուժողը լինում է «Կակաչ» պարախումբը. միւս կողմից աղջիկս Արմինէ Աւագեան-Թարվերդեանը եւս, որը ե՛ւ պարուսոյց է ե՛ւ խմբի անդամ, ունեցել է փոքրիկ բալիկ, եւ միւս կողմից Հայաստանում իր բարձրագոյնն է սովորոում, ուստի այս բոլոր պատճառների բերումով յետաձգւել է խմբի տարեկան ելոյթը:
Գալով խմբի փորձերին, նշեմ որ ինչպէս միշտ, փորձերը անց են կացւում Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ, որի համար մեր շնորհակալութիւնն ենք յայտնում միութեան զանազան շրջանների Կենտրոնական վարչութիւններին, իրենց անվերապահ աջակցութեան համար:
Իւրայատուկ շնորհակալական խօսք ունենք նաեւ Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, իր անվերապահ աջակցութեան համար. նշեմ նաեւ որ թւականիս նոյ. 28-ին թեմիս առաջնորդը ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ջերմօրէն ընդունեց ինձ եւ տկն. Աննա Կարապետեանին:
Այժմեան պարախմբի պատկերը 70 է, որոնք չորս խմբերի շրջագծում աշխատանք են ծաւալում՝ փոքրերը, պատանիները երիտասարդները ու աւագները»: Յուսանք ինչքան շուտ հանդիսատեսը ականատեսը կը լինի «Կակաչ»-ի ելոյթներին՝ իր նոր համարներով:
161211d01bՄեր միւս զրուցակիցն էր՝ Աննա Կարապետեանը: Նա զրոյցի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ համայնքին եւ աւելացրեց, որ արւեստի ճամբով սերտօրէն կապւած է իրանահայ համայնքի հետ: Անդրադառնալով իր կենսագրական տւեալների մասին, նա ասաց. «Ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, հպարտ եմ եւ երախտապարտ, որ այսօր կարող եմ նրանց փոխանցած գիտելիքները փոխանցել սփիւռքահայ մեր հայրենակիցներին: Այսօր աշխատում եմ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մէջ, ղեկավարում եմ պարարւեստի ամբիոնը, ունեմ բարձրագոյն դոցենտի կոչում՝ որպէս պարի մասնագէտ, արժանացել եմ բազմաթիւ պարգեւների՝ ինչպէս Մովսէս Խորենացի եւ էլի պարգեւներ, որոնք թէ՛ ոգեշնչում են, եւ թէ՛ պարտաւորեցնող: Ես Թեհրանում եմ գտնւում տկն. Արուս եւ Արմինէ Աւագեանների հրաւէրով, ի դէպ նշեմ, որ ես միշտ բարձր եմ գնահատել տկն. Արուսի մարդկային եւ ուսուցչի արժանիքները: Մօտաւորապէս հինգ տարի է ինչ դասաւանդում եմ Արմինէին՝ կինոյի պետական թատրոնում, նա գերազանց ուսանող է, ուսումնառութեան վերջին տարին է անցկացնում եւ վկայւում է ռեժիսորի կոչումով: «Կակաչ» պարախմբի հետ ներկայ դրութեամբ խիստ յագեցած ծրագրով աշխատանք ենք իրականացնում, եւ այցիս գլխաւոր նպատակը՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին առնչւող մի մեծ աշխատանք իրականացնելն է, այդ առումով հսկայ աշխատանք եմ իրականացրել Փարիզում եւ երկրորդ ներդրումս, այս պահին տկն. Արուսի մօտ է եւ աշխատում ենք «Կակաչ»-ի սաների հետ, որոնց մօտ շատ բարձր կարելի է գնահատել եւ ֆիզիկական պատրաստւածութիւնը եւ ազգային ոգով տոգորւած լինելը: Հետաքրքիր էր եւ ապշեցնող, որ երբ խօսում էի Հայոց Ցեղասպանութեան մասին եւ երաժշտութեան մեղեդիներով ցուցադրում էի համարը, նկատեցի, որ երեխաները արտասւում են, ահաւասիկ կարելի է հասկանալ, որ նրանք սրտով մեծ հայեր ենյ ուստի աշխատանքի իրականացման ժամանակ անգամ մէկ պահ յոգնածութիւն չեմ զգում եւ աշակերտները, մեծ թէ փոքր որեւէ առիթ բաց չեն թողնում ինչ որ բան սովորելու համար: Յուսամ առաջիկայ ելոյթի ժամանակ առիթ կունենամ ներկայ գտնւել, իսկ մինչ այդ պահը անհրաժեշտ է աշխատել աշխատանքային խիստ գրաֆիկով: Եօթ օրերի փորձերի ընթացքում իրականացրել ենք եօթ բեմադրութիւններ, այսինքն իւրաքանչիւր օր մէկ բեմադրութիւն ամէն խմբի համար եւ սա մեծ աշխատանք է պահանջում աշակերտների կողմից եւ նրանք բոլորովին չեն զլանում:

Զրոյցը վարեց
Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

Յարակից լուրեր

  • Պարի փառատօն
    Պարի փառատօն

    Ուրբաթ, հոկ. 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Սասունցի Դաւիթ» լեցուն սրահում տեղի ունեցաւ «Մանկապատանեկան պարի փառատօն» նւիրւած՝ Հայաստանի Անկախութեան 100-ամեակին եւ Մշակոյթի օրւան:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2017-ի կէսօրին Սրբազան Հայրն ընդունեց «Կակաչ» պարախմբի ղեկավար՝ տկն. Արուս Սարգսեանին: 

  • «Սինդրելլա» բալետային ներկայացումը՝ «Կակաչ» պարախմբի միջոցով
    «Սինդրելլա» բալետային ներկայացումը՝ «Կակաչ» պարախմբի միջոցով

    Թւականիս ապրիլի 14-ին եւ 15-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կից՝ «Կակաչ» պարախումբը ներկայացրեց «Սինդրելլա» բալետային թատրոնը, գեղարւեստական ղեկավարութեամբ Արուս Սարգսեան-Աւագեանի եւ փորձավարութեամբ՝ Արմինէ եւ Արեգ Աւագեանների:

  • ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ - Սինդրելլա կամ Մոխրատիտիկ
    ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ - Սինդրելլա կամ Մոխրատիտիկ

    ...Եւ այսպէս 1805 թւականին Օդենս քաղաքում ծնւեց դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսոնը, որը հեղինակն է՝ «Տգեղ ճուտիկը», «Իմ կեանք», «Ձնէ թագուհին», «Լուցկի վաճառող աղջիկը», «Ծովի փոքրիկ փերին», «Իմպերատուրի նոր հագուստը», եւ վերջապէս «Սինդրելլա» երկերի:
    1816 թւականին Հանսը հօրը ձեռքից տալով, ստիպւած է լինում աշխատելու սկզբում մի դերձակի մօտ եւ յետոյ, ծխախոտի գործարանում, ի վերջոյ, 14 տարեկանում՝ Կոպենհագէնի թատրոնում:

  • Սպորտային պարերը՝ 6-րդ շրջանի Հայաստանի Համահայկական խաղերում
    Սպորտային պարերը՝ 6-րդ շրջանի Հայաստանի Համահայկական խաղերում

    6-րդ շրջանի Հայաստանի Համահայկական խաղերի մարզաձեւերի շարանում Հայաստանի Համահայկական խաղերի Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել է նաեւ «Սպորտային պարեր»-ի մրցոյթ, որը իր բնոյթով ներկայացնում է Լատինօ զուգապարեր:
    Այս մրցոյթին մասնակցելու համար Թեհրանի Համահայկական խաղերի Գործադիր յանձնախումբը, թւականիս փետրւարին խորհրդակցական հանդիպման հրաւիրեց համայնքի բոլոր պարային խմբերի պարուսոյցներին եւ գեղարւեստական ղեկավարներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։